Երևան, 09.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Հերթը հասավ Անկախության հռչակագրի՞ն. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 23-ը առավել քան նշանակալի օր է Հայաստանի Հանրապետության համար: Ուղիղ 33 տարի առաջ՝ հենց այդ օրը, Հայկական ԽՍՀ նորակազմ Գերագույն խորհուրդն ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը:

Դա Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան վկայականն ու ՀՀ ձևավորման, ինքնիշխան պետականության վերականգնման հիմքերի հիմքն է:

Եվ ահա, 33 տարի անց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հանդես է գալիս ուղերձով, որը քիչ է ասել, թե պարունակում է առավել քան վտանգավոր «մեսիջներ»:

Բայց նախ՝ այն մասին, ինչն ընդգծված է Հայաստանի Անկախության հռչակագրում և ոչ մի կերպ, անգամ կես բառով չկար Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում, որն առավել քան բնութագրական է:

Այսպես, հիշեցնենք, հատկապես ՝ «ոմա՛նց», որ ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում մասնավորապես ընդգծված է, որ Հայաստանն իր անկախությունը հռչակում է՝ «...կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի «տոնական ուղերձում»՝ Արցախի մասին զրո խոսք, զրո ակնարկ: Ոչ էլ անգամ՝ Լեռնային Ղարաբաղ կամ «Լեռնային Ղարաբաղի հայություն» ձևակերպումներով, որ ինքն է կիրառում: Ոչ մի բառ: «Դուխով» փողոցից իշխանության եկած «ժողվարչապետը» ռիսկ չի անում Անկախության հռչակագրի տարեդարձի օրով անգամ ծպտուն իսկ հանել Արցախի մասին: Այն էլ հիմա, այս օրերին, երբ Արցախը դիմակայում է թշնամական, ադրբեջանական ագրեսիային, պաշարմանն ու Արցախի հայությանը սովահարությամբ ցեղասպանության ենթարկելու ոճրագործության իրականացմանը, այս ամենը Փաշինյանի կողմից միտումնավոր լռության մատնելն առավել քան խոսուն է:

Լավ, դիտարկենք այն, ինչ ասված էր Փաշինյանի ուղերձում, որն ավելի շատ կարծես Հայաստանի Հանրապետության դամբանականի տոնայնություն է պարունակում:

Փաշինյանը, պարզվում է, կարդացել է Անկախության հռչակագիրը, այն նաև քննական վերլուծության է ենթարկել ու ասում է. «Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:

Հիմա, եթե մի քննական վերլուծության էլ հենց Փաշինյանի խոսույթը ենթարկենք, ամենից առաջինը պետք է ասենք, որ ՀՀ Անկախության հռչակագրին ու այդ հիմնարար փաստաթղթի բովանդակությանը ինչ-որ կոնֆլիկտային ու՝ հարևանների հետ առճակատման բնույթ վերագրելը առնվազն իրականության միտումնավոր խեղաթյուրում է, եթե ավելի կոշտ չբնորոշենք:

Երկրորդ, ինչ վերաբերում է հարևաններից կոնկրետ Թուրքիային ու Ադրբեջանին, ապա այս երկուսի համար ու այս երկուսի իշխանությունների ընկալման տեսանկյունից հենց միայն Հայաստանի գոյությունն արդեն իսկ սադրանք է, առճակատման առիթ ու պատրվակ: Ուրեմն, ի՞նչ, ըստ Նիկոլ Փաշինյանի «գաղափարաբանության», անկախություն հռչակելով՝ Հայաստանը արդեն իսկ կատաղեցրել է Թուրքիային ու Ադրբեջանին, հետևաբար, ըստ Փաշինյանի ու նրա ուղերձում սիրունիկ բառակույտերի տակ վատ քողարկված «տրամաբանության», ելքն այն է, որ Հայաստանը հրաժարվի ինքնիշխանությունից, վերահռչակվի որպես թուրքական վիլայեթ կամ միգուցե միանգամից «Արևմտյան Ադրբեջա՞ն», ինչպես դա արդեն անսքող քարոզում է Փաշինյանի սիրելի գործընկեր ու հայության երդվյալ թշնամի Ալիևը: Հիմա ամենակարևորը. Փաշինյանը գրում է. «...Հայաստանի Անկախության հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը, որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով»: Հասկացա՞ք, հիմա էլ հերթը հասավ Անկախության հռչակագրին:

Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը երազում է «խմբագրել» Անկախության հռչակագիրը, այնտեղից ջնջել Արցախի, ինքնորոշման, վերամիավորման մասին դրույթները: Դրույթներ, որ հռչակվել են 1990 թվականի օգոստոսի 23-ին և ամրագրվել են հազարավոր հայորդիների, մեզանից լավագույնների կյանքով ու արյունով, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ապահով ու անվտանգ բուհական կրթություն էր ստանում...

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի բուն ցանկությունը Հայաստանի Երրորդ հանրապետության հիմքերի հիմքը ջնջելն է, վերացնելը, ոչնչացնելը, որպեսզի... գաղափարաքաղաքական առումով էլ խնդիրներ չունենա ու չբարդույթավորվի՝ իր սիրելի «հարևանների»՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եղբայրանալու, Հայաստանը թուրքերի ոտաշոր դարձնելու իր երազանքների իրականացման ընթացքում:

Նա հայտարարում է. «Եվ հիմա՝ Անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

Ի՞նչ կարելի է ասել Նիկոլ Փաշինյանի ուղերձի ա՛յս հատվածի վերաբերյալ: Իսկ ասելիքը մեկն է. սո՛ւտ է, ստո՛ւմ է Նիկոլ Փաշինյանը: Նրա ու իր քպական կառավարության «խաղաղության օրակարգը» ոչ թե անկախության օրակարգ է, այլ մահվա՛ն օրակարգ է, Հայաստանի կործանմա՛ն օրակարգ է, մարդկային ու տարածքային նորանոր կորուստների՛ օրակարգ է:

Ու մի՞թե «հետպատերազմական» այս 3 տարին դա առավել քան ակնհայտ ու ցցուն չդրսևորվեց: Ի՞նչ եք տեսել այս վերջին երեք, կրկնում ենք՝ կորստաբեր ու հազարավոր կյանքեր տարած պատերազմից հետո, երբ Փաշինյանը հռչակել է «խաղաղության օրակարգ»: Շարունակական թշնամական ագրեսիա, նոր զոհեր, նոր գերվածներ, հարյուրավոր քառակուսի կիլոմետրերով Հայաստանի տարածքների կորուստ, ամբողջական գյուղեր ու բնակավայրեր թշնամուն նվիրելու շարունակական խոսակցություններ ու իշխանական թևից դրա օգտին իրականացվող նենգ քարոզչություն:

Հերիք չէ՞...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԻջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտելՈվքեր են ստացել են 100.000-ական դրամներըԴուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում․ կացարանի ողբերգական հրդեհից սարսափելի մանրամասներԱրտահերթը չարիք է. Փաշինյանի տգեղ ընկերուհիներն ընդդիմադրի տեսքով կհայտնվեն ԱԺ-ում. Մամիջանյան Նիկոլն Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում ճզմվելու է․ Արտաշես Գեղամյան (video) Առաջիկա օրերին սպասվում է անձրև Քաղաքապետի առաջին տեղակալն հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոնին Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի նախազգուշացում Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում ԶՊՄԿ-ում կայացավ արյունատվության հերթական ակցիանՆիկոլի թույնն օգտագործելով՝ Նիկոլ եք պահում․ Անժելա Թովմասյան (video) Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան Նիկոլը հրահանգել է՝ ջարդել, փշրել, կոտրել․ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյան (video) Քանի կա փաշինյանական ռեժիմը՝ Հայաստանը միշտ ծնկած է լինելու ադրբեջանի ու թուրքիայի առաջ Նիկոլ ջան, պետություն կառավարելը խոզ մորթել չի. Շարմազանով Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «ՀայաՔվեի» գաղափարակիցներն ու համախոհներն ենՀայտնի է երբ կվերադառնան գերիներըՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը