Երևան, 01.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ» Գիտության և գործարարության EXPO «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովում «Իր երկրի շահերին հակասող քաղաքականություն»․ «Փաստ» «Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ» Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ» «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան»՝ կավելանա պետական տուրքերի չափը. «Փաստ» Անցան գործի. «Փաստ» Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ» Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ»


ՀՀ տնտեսական աճի իներցիան կորցնում է իր ուժը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա երկնիշ թվով տնտեսական աճի իներցիան շարունակվում է նաև այս տարի։ Բայց եթե տնտեսությունը միայն իներցիայով է շարժվում, ապա բնական է, որ այն երկար տևել չի կարող, քանի որ չկան տնտեսական աճի երկարաժամկետ հիմքեր։ Որքան էլ քպականները փորձեն դա իրենց վերագրել, իրականում անցյալ տարվա բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոնների ազդեցությամբ, և եթե այդ արտաքին գործոնները փոփոխվում են, ապա դրանք իրենց հետ բերում են համապատասխան հետևանքներ։ Ուշագրավ է, որ տնտեսական աճի իներցիայի շարժող ուժը հիմնականում զգացվեց այս տարվա սկզբի ամիսներին, իսկ երբ այն սկսում է կորցնել իր թափը, ապա տնտեսական աճի տեմպը նվազում է։

Այսպիսի գործընթացով է պայմանավորված, որ, օրինակ՝ 2023 թվականի հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6,8 %՝ մայիսի 13,7 %-ի դիմաց նվազելով գրեթե կրկնակի։ Իսկ գրանցված ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դանդաղեցման տեմպերը վերջին շրջանում հատկապես զգալի են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծառայություններն ու առևտուրը, որոնք նախորդ ամիսներին էապես նպաստել են տնտեսական աճի բարձր տեմպերին։ Ճիշտ է՝ այս տարվա առաջին ամիսներին գրանցված բարձր տնտեսական ակտիվության հաշվին 2023 թվականը Հայաստանը կփակի որոշակի աճով, սակայն տարվա վեջին ամիսների տնտեսական դանդաղեցման արդյունքում այդ աճի տեմպը տարեկան կտրվածքով էականորեն կընկնի։ Ուստի, Հայաստանին չի հաջողվի այս անգամ ևս երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։

Օրինակ՝ Եվրասիական զարգացման բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի համար կկազմի մինչև 7,5 %։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կկազմի ընդամենը 5 %։ Իսկ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կլինի ավելի ցածր՝ 4,8 %։ Ըստ էության, ՀՀ տնտեսությունը հետ է գալիս իր «ավանդական» վիճակին, քանի որ անցյալ տարվանից մի շարք ոլորտների անբնական «գերտաքացումը» փոխարինվում է «սառեցմամբ», ինչի մասին, ի դեպ, ժամանակին զգուշացնում էին մասնագետները։

Օրինակ՝ դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ հոսքի արդյունքում մեր երկրում էականորեն բարձրացան անշարժ գույքի ու վարձակալության գները, դրա հետ մեկտեղ պահանջարկի ավելացման հետևանքով սկսվեց շինարարական բումը։ Սակայն, երբ այլևս դեպի Հայաստան ռուսաստանցիների լրացուցիչ հոսք չլինի, իսկ Հայաստան տեղափոխվածներից շատերն էլ հեռանան, ապա պահանջարկի կտրուկ նվազման արդյունքում անշարժ գույքի շուկան ու շինարարությունը կվերադառնան իրենց նախկին վիճակին։ Թերևս դա է պատճառը, որ շինարարության ոլորտում աճի նվազման միտումը կանխատեսելի է, իսկ վատագույն սցենարի դեպքում, երբ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, բացառված չէ նաև անշարժ գույքի շուկայի փլուզումը։ Տնտեսության մի շարք այլ ոլորտներում ևս խնդիրները տեսանելի են։

Օրինակ՝ 2023 թվականի հուլիսին 2022 թվականի հուլիսի համեմատ էներգետիկան ու արդյունաբերական ոլորտը անկում են գրանցել, համապատասխանաբար, 8,5 և 2,4 %-ով (նախորդ տարվա 15,6 և 13,7 % աճի դիմաց)։ Մտահոգիչ իրավիճակ է հատկապես արտահանման ոլորտում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանը կարևոր օղակի դերակատարություն էր ստանձնել դեպի Ռուսաստան արևմտյան սարքավորումների և մեքենաների վերարտահանման ուղղությամբ։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որի արդյունքում էլ ՀՀ բանկերը պատժամիջոցների տակ չհայտնվելու համար արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս թանկարժեք, նոր արտադրության ու հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների ու հիբրիդ մեքենաների արտահանումը և վերարտահանումը։

Ընդ որում, ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման արգելքը վերաբերում է նաև Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանմանը։ Այնինչ ավտոմեքենաների՝ դեպի Ռուսաստան վերարտահանման արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ էր ստանում, բյուջե էին մուտքագրվում ահռելի գումարներ։ Ուստի, պարզ է, որ Վրաստանի արգելքը լրջորեն կազդի դեպի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալների վրա, որի հետևանքով կտուժեն այս բիզնեսում ներգրավված հազարավոր մարդիկ, քանի որ տեղական շուկայում ավտոմեքենաների սպառման համար այդքան մեծ պահանջարկ չկա։ Բացի այդ, նվազել է նաև հայկական արտադրանքի՝ մասնավորապես գյուղմթերքի արտահանումը։ Պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները նվազել են շուրջ 30 %–ով` կազմելով 33,1 հազար տոննա, իսկ մրգինը` 22,7 %–ով` կազմելով 14,4 հազար տոննա:

ՀՀ տնտեսության համար հավել յալ խնդիր է ստեղծում նաև կապիտալ ծախսերի թերակատարումը։ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չիրականակացման արդյունքում հնարավոր չի լինի ստանալ տնտեսական հավել յալ էֆեկտ։ Տնտեսական բարդություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ ռուբլու արժեզրկման հետևանքով նվազել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների տեսակարար կշիռը, դրա փոխարեն մեծացել է Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՖրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին 2024 թվականին սկսելու ենք ապրանքներն ավելի թանկ գնով գնել․ Նաիրի ՍարգսյանԶՊՄԿ-ում օգտագործում են տարբեր հզորությունների և չափերի տեխնիկական միջոցներ, որոնք միասին ստեղծում են լավ համակարգված մեծ թիմ Նիկոլ Փաշինյանը բախտախնդիր է, ով խաղադրույք է դրել սեփական ազգի ճակատագրի վրա, բայց անձամբ ինքը չի պարտվելու. վճարելու է հայ ժողովուրդը. Լևոն Զուրաբյան Ապագա կաՐ Արցախում, ապագա կա՞ Հայաստանում 2019 թվականին «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացողը 2022 թվականին սկսեց պնդել, որ Արցախն Ադրբեջան է և վերջ ու իր դավաճանությունն ավարտին հասցրեց Այն ինչն է, ինչը․․․ Հռիփսիմե Ջեբեջյանի հանելուկը` Փաշինյանին (video) Վերջին ամսում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը. Շարմազանով Հայաստանի քաղաքացին տուգանքի մատերիալ է Քննիչ հանձնաժողովի եզրափակիչ ակորդը. Սամվել Բաբայանի կերպարանափոխությունը Լարսի փակումը «կջարդեն» Քերոբյանի գլխին Բրիտանիայի աչքը հիմա էլ հայկական բանակի վրա է Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Ալավերդիում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջիկա օրերին նախատեսում է ՏԻՄ օրենքի կոպիտ խախտումով նախաձեռնել համայնքի ղեկավարի անվստահության գործընթաց. Առաքելյան Երբ արագ կտրվում են իրականությունից՝ հավատալով սեփական հանճարեղությանն ու անսխալականությանը Վիետնամկա՝ կոշի՞կ, թե՞ հողաթափ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը․ «Փաստ»Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոսՄիամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կկարողանա արագ փոխարինել Ռուսաստանին այդ բոլոր ոլորտներում․ «Փաստ»Եթե համակերպվում եք ոչինչ չանելու հետ, օրինաչափ և սովորական է դառնում պարտվողականությունն ու հողատվությունը. ԿոստանյանԳիտության և գործարարության EXPO «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովումՌուսական գազը Հայաստանի համար այլընտրանք չունի. Արմեն Մանվելյան «Իր երկրի շահերին հակասող քաղաքականություն»․ «Փաստ»«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»Համաժողովը հավակնում է դառնալ տարվա ամենաաչքի ընկնող միջոցառումներից մեկը․ «Փաստ»«Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան»՝ կավելանա պետական տուրքերի չափը. «Փաստ»Անցան գործի. «Փաստ»36 ժամ ջուր չի լինելուԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում Վերին Լարսն ու «թավշյա թարսը». «Փաստ»Ո՞ւր է տանում Արցախի էջը փակելու փաշինյանական ընթացքը. «Փաստ»Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նախագահը. «Փաստ»«Այսօր տարակարծությունը դարձել է քրեորեն հետապնդելի, ինչպես բնորոշ է բռնապետական երկրներին». «Փաստ»Քաղաքական դպրոցի ինտրիգները. «Փաստ»«Ամեն ինչի համար» փող չխնայող կառավարությունը պայթյունից տուժած արցախցիներին կաջակցի. «Փաստ»«Հայաստանի պատմության մեջ այսչափ քաղբանտարկյալներ չենք ունեցել». «Փաստ»«Շուկայի ազատականացումը ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում». ՀԷՑ-ից արձագանքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին. «Փաստ» Իրավական փաստարկներ չունեցող իշխանականները առանց հիմքի մերժում են մեր երկրորդ ներկայացուցչի մասնակցությունը քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԲուժիչ մեղր՝ Սպիտակ մելիլոտուսից. նոր մշակույթ հայկական մեղվապահության մեջԱրմիկ Գասպարյանն ավելի քան 40 տարի աշխատում է ԶՊՄԿ-ի բացահանքում Սպանելով պետության դիմադրությունն այլևս անխոչընդոտ շարժվում է դեպի 2018-ին կարմիր գծեր ջնջողները. ՄկրտչյանԳործող իշխանությունները շարունակում են «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հանդեպ իրենց կոշտ ու հակաժողովրդավար վարքագիծը 2023 թվականի դեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը Արևային էներգետիկան մեծ զարգացում է ապրում Հայաստանում Ինչո՞ւ է թանկացել բենզինը ՀՀ–ում ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանն անդրադառնում է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի անցկացման մանրամասներինՀայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ