Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Ո՞ւմ են պետք ձեր պաշտոնը, կոմֆորտն ու կուշտ լինելը, եթե վտանգված է երկրի վաղվա օրը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հենց մի փոքր ազատ ժամանակ է գտնում, մեկնում է մարզային այցի: Ավելի տեղին կլինի ասել՝ Փաշինյանն արդեն ամիսուկես է, եթե ոչ ավելին, մարզից մարզ է վազում: Եթե միայն վերջին մի քանի օրը դիտարկենք, ապա եղել է Սյունիքում, այնտեղից վազեվազ հասել է Տավուշ, հետո մեկնել է Լոռի: Մինչ այդ էլ՝ Արագածոտն, Արմավիր, Արարատ... Սա կարող էր «ինտենսիվ աշխատելու» բնորոշման տակ ընկալվել, եթե խոսքը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանը: Եվ նրա այս վազեվազ այցերն ավելի շատ նախընտրական արշավի տպավորություն են թողնում, առավել ևս, որ իրականացվում են հենց նախընտրական քարոզչության տրամաբանությամբ ու դրան համահունչ բովանդակությամբ:

Այցերի ռեժիսուրան ու սցենարը բավականին հնամաշ ու բրեժնևաբոլշևիկական է: Դրանք կարելի է ձևակերպել կամ նկարագրել հետևյալ կերպ. «Մարզի աշխատավորներն ու կենսաթոշակառուները, կապիտալիստական աշխատանքի հարվածայինները ջերմ ու բուռն ծափողջույններով, ողջագուրանքներով ու գորովանքով դիմավորեցին ՀՀ բոլոր ժամանակների ամենավարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Թե հատկապես ինչո՞ւ է նրան հիմա նման «նախընտրական արշավ» նախաձեռնել, առանձին անդրադարձի թեմա է: Տվյալ դեպքում մեր ուշադրությունն ավելի շատ «դիմավորողները» գրավեցին: Նույնիսկ անփորձ դիտորդին ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն մարզում ողջագուրվող «տատիների», «պապիների» պատկերները բեմականացում են:

Հիմա թե՝ «այ-ֆոնի» կամ մեկ այլ բանի՞ դիմաց, ինչպես «ծափ տվող» երեխաների դեպքում է, այլ հարց է: Դե, փաշինյանենք հմուտ են պապիներ կեղծելու հարցում: Բայց հատկապես աչք էր ծակում, որ մարզային այցելությունների ժամանակ այս կամ այն ձեռնարկություն մտած Փաշինյանին «ծափ տվեք, արա...» տարբերակով ողջույնները տվյալ կառույցի ղեկավարի հրահանգի հետևանք են: Ու հարց է ծագում, էլի: Լավ, երկրի այս ծանրագույն վիճակում, առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել է երկրի ու ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը՝ իր կառավարությամբ հանդերձ, մի՞թե ինչ-որ պաշտոնն ու այն կորցնելը, սեփական կոմֆորտն ու կշտությունն ավելի կարևոր են, քան երկիրը, քան պետությունը, քան՝ սեփական զավակների ապագան: Ո՞ւմ են պետք այդ պաշտոնը, այդ վաղանցիկ ու երևութական անձնական «կոմֆորտը», այդ այսրոպեական «կշտությունը», եթե վաղը, մյուս օրը երկիրը կարող է չլինել, եթե վաղը, մյուս օրը քո զավակը կարող է պետություն և ապրելու տեղ չունենալ հենց այդ վարչապետի ու նրա կառավարության «գործունեության» ու վարած քաղաքականության հետևանքով:

Բայց տվյալ դեպքում, առաջին հերթին՝ նաև քո նման պահվածքի հետևանքով, այն բանի հետևանքով, որ դու նրան ծափահարել ես, գովերգել: Հայտնի ստեղծագործության հանգվույն՝ «երեք մանեթի ծափ տվողները», «ջերմ ընդունելության» էժանագին բեմականացումների մասնակիցները գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենք էլ են մտնում պատասխանատվության ու մեղքի տակ, որ իրենք դառնում են ոչ պակաս մեղավոր՝ հետևանքների համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Իտալիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա չորս զոհ Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Նորվեգիայում գտել են արևային էներգիան արդյունավետ պահելու միջոց Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»