Երևան, 14.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ» Կա՞, արդյոք, նոր պատերազմի վտանգ. «Փաստ» «Մա՛մ ջան, լավ ջոկատում եմ, չնեղվեք, դուք լավ եղեք». կամավոր Մանվել Խարդալ յանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 16-ին, տուն «վերադարձել»՝ 2021 թ. հունիսի 23-ին. «Փաստ» Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ»


Անթաքույց ակնարկներ ու կանխամտածված խաղ՝ կրակի հետ... կանխատեսելի հետևանքներով. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են լարվել, չնայած, ավելի տեղին կլիներ «հարաբերությունների փչացում» բնորոշումը: Ըստ որում՝ հարաբերությունների լարումը կամ փչացումը տեղի է ունենում նույնպիսի ինտենսիվությամբ, ինչ ինտենսիվությամբ Ադրբեջանը այս օրերին հավել յալ զինտեխնիկա և ուժեր է կուտակում սահմանին, և դա անում է ցուցադրաբար՝ չթաքցնելով ամենամոտ ժամանակահատվածում Հայաստանի վրա հարձակվելու ակնհայտ նպատակները: Թե ինչպես է Հայաստանի ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հետևողականորեն փչացնում հայռուսական հարաբերությունները, «Փաստի» նախորդ համարում արդեն անդրադարձել ենք: Շարունակությունը ոչ պակաս արժանահիշատակ է: Նախ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների միջև շարունակվեց «հեռակա» փոխհրաձգությունը՝ հնարավորինս վիրավորական արտահայտություններով համեմված:

Ի լրումն, լրահոսում հայտնվեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Աննա Հակոբյանի հանդիպման, ուկրաինացի երեխաներին նրա տարած «մարդասիրական օգնության» մասին կադրերն ու հրապարակումները: Նախօրեին արդեն տեղեկություններ տարածվեցին ռուսական «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանին ձերբակալելու ու նրան, բլոգեր Միկա Բադալ յանին ու ևս 5 հոգու ապօրինի զենք-զինամթերքի հոդվածով մեղադրանք ներկայացնելու մասին լուրերը: Այս վերջինը ևս աննկատ չմնաց: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան նախ՝ գրեթե անմիջապես արձագանքեց այդ եղելությանը, ապա նույն խիստ գնահատականները կրկնեց երեկ՝ Երևանում ընթացող ռուսհայկական մեդիա ֆորումի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում. «Ռուս-հայկական այս մեդիա ֆորումի ժամանակ ուղղակիորեն կատարված սադրանքը, ըստ ամենայնի, նպատակ ուներ խաթարելու երկկողմ հարաբերությունների և մեր ընթացիկ օրակարգի համար այս կարևոր իրադարձությունը: Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և նրանց ժողովուրդների մերձեցմամբ, այլ շահագրգռված են հակառակով՝ մարդկանց իրարից հեռացնել, ատելություն, վախ, անվստահություն սերմանել»:

Ընդհանրապես, Մարիա Զախարովայի երեկվա ելույթը ամփոփ անդրադարձ է այն մասին, թե պաշտոնական Մոսկվայի ընկալմամբ ինչպես է Արևմուտքը հետևողականորեն ձգտում թշնամացնել Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես է աշխատում այդ ուղղությամբ, ինչ գործիքներով և ում միջոցով, ում թիրախավորելով: Նա, բնականաբար, անընդունելի է բնորոշում Հայաստանում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքները: Բայց արժե նշել, որ նման դիտարկումներ անում են նաև ռուսական տարբեր փորձագետներ, Ռուսաստանի, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին Հայաստանում հնչող մեղադրանքների ծուխը անկրակ չէ: Թե ի՞նչ էր ուզում Ռուսաստանն ապացուցել 2018-ին Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, այլ հարց է: Բայց ստացվում է այնպես, որ հետամուտ լինելով «պատժել» ակնհայտորեն հակառուսական հռետորաբանություն ու նպատակներ հետապնդող «թավշյա» իշխանություններին՝ Ռուսաստանի ղեկավարությունը քիչ բան չարեց Հայաստանի, հայ ժողովրդի բարյացկամ վերաբերմունքը կորցնելու համար:

Ոչ միայն մենք, այլև առանձին ռուսական փորձագետներ են նշում, որ Ռուսաստանը նախ՝ ոչ մի կերպ չկանխեց Հայաստանի, Արցախի վրա ադրբեջանաթուրքական ագրեսիան, պատերազմի ընթացքում որոշակի իմաստով մենակ թողեց հայ ժողովրդին: Կրկնենք, խոսքը ոչ թե իշխանությունների, այլ ժողովրդի մասին է: Այո, պատերազմի ընթացքում ՌԴ նախագահը իսկապես ջանքեր գործադրել է՝ պատերազմը դադարեցնելու համար, ու հանրահայտ է, որ այդ ջանքերը ձախողել է հենց Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին որոշելով, որ պետք է շարունակի պատերազմը, որպեսզի... հանկարծ հետո իրեն դավաճան չասեն: Ավելին, մեծ հարց է, թե ինչ վիճակ կլիներ, եթե նոյեմբերի 9-ին Ռուսաստանը գրեթե չպարտադրեր՝ դադարեցնել մարտական գործողությունները և խաղաղապահ ուժեր չմտցներ Արցախ: Շատ հնարավոր է՝ Փաշինյանը, որպեսզի «հետո իրեն դավաճան չասեն», պատրաստվում էր Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին դեռ 3 տարի առաջ: Բայց մյուս կողմից՝ հիմա, երբ շարունակաբար նույն Ռուսաստանը հղում է անում 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարությանը», երբ այդ կապիտուլ յացիոն ու ստորացուցիչ փաստաթուղթը փորձում են «սաղացնել» որպես հայ ժողովրդին արված մի աներևակայելի լավություն, երևի մինչև վերջ չեն ընկալում, որ դրանով ավելի վատ տրամադրություններ են հարուցում:

Ու, ի դեպ, դա նույն Ռուսաստանն է, որը բոլորից առաջ ընկած Նիկոլ Վովաևիչին շնորհավորում էր 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո: Թերևս Կրեմլում կարծում էին, որ Նիկոլ Վովաևիչն այլևս իրենց կրնկի տակ է, և ինչ կարգադրեն, այն էլ՝ կանի, կարճ ասած՝ գնալու տեղ չունի: Ու հիմա բորբոքվել են, որ «խեղճ, միամիտ Նիկոլը» (իրեն պաշտողների լեքսիկոնից) իրենց «քցել» է: Իհարկե, այն ինչ կատարվում է, ավելին՝ այն, ինչ կարող է տեղի ունենալ, որպես մի ահավոր ողբերգություն, առաջին հերթին մե՛ր՝ հայերիս, Հայաստանի քաղաքացիներիս, Հայաստանի քաղաքական ուժերի խնդիրն է ու մեր պատասխանատվության հարցը: Բայց հայ ժողովրդին մենակ թողնելու, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների ժամանակ օգնության դիմումներն անտեսելու մասին առանձին ռուս փորձագետների դիտարկումները անհիմն ու անտեղի չեն: Այսուամենայնիվ պետք է նկատել, որ Մոսկվայից հնչող հայտարարություններում ուշագրավ ելևէջներ են հայտնվել:

Մասնավորապես Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձենալու մասին լուրերի վերաբերյալ արած հայտարարության մեջ այսպիսի արտահայտություն է արել. «Հայ ժողովուրդը բավական իմաստուն է և հեռատես, որպեսզի խուսափի հակառուսական և հակահայկական սադրանքներից»: Ու ոչ միայն նա է հիշել «իմաստուն հայ ժողովրդի» մասին: Ռուսաստանից այս օրերին հնչող այլ հայտարարություններում էլ կան նման ակնարկներ: Կա տեսակետ, որ այսպիսով ակնարկներ են արվում հետևություններ անելու իմաստով: Իսկ «իմաստուն հայ ժողովրդի» առաջին ու անհրաժեշտ հետևությունը ներկա պահին նախ՝ պարտության խորհրդանիշ ու աղետ, պատերազմ ու կորուստներ բերող իշխանությունից ազատվելը պետք է լինի: Եվ դեպքերն ու տրամադրությունները կարծես ընթանում են այդ ուղղությամբ: Պարզապես մեծ է նաև մտավախությունը, որ հետևության համար կարող է արդեն ընդհանրապես ժամանակ չլինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել Դոլարի փոխարժեքը մտահոգել էր Փաշինյանին. ԿԲ-ն մերժել է ինտերվենցիա անել Փաշինյանն անձամբ է սպառնացել ՔՊ-ականներին Թուրքիան և Ադրբեջանը գնում են սրման, մինչ Փաշինյանը թիթեռ է նկարում ԱՄՆ-ը կրկնապատկում է չինական արևային սարքերի տուրքերը Սյունիքում աղքատության մակարդակը ամենացածրն է Մեջներդ տղա կա՞, արա. ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց իրենց ապրանքը պահանջող քաղաքացիների նկատմամբ Ի՞նչ է նշանակում հոգեբանական անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. ՀայաՔվեՔՊ վարչախմբի տնտեսական վախճանը. Հրայր Կամենդատյան Սպասվում են ձյան տեսքով տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ Նոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿ Ամուլսարի հանքը շահագործողների և ՀՀ բանկերի միջև բանակցություններ են ընթանում. նախարար Փոխարինված հին ծառերից գոյացած փայտանյութը տրամադրվում է երևանաբնակ կարիքավոր ընտանիքներինԻսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին․ Al Watan Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը. Բայրամով Բարսելոնահայ Արման Մայիլյանն ընդունելության է արժանացել Հռոմի պապի կողմից (տեսանյութ) Time ամսագիրը Թրամփին ճանաչել է տարվա մարդ