Երևան, 10.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ակնայով Ստեփանակերտ ռուսական հումանիտար օգնություն հասավ: Հաջորդիվ քայլերն ուղղված են Լաչինի միջանցքի բացմանը: Ավելի հաճախ քաղաքական ու հասարակական իրադարձությունների շուրջ ձևավորված աղմուկը թույլ չի տալիս զանազանել, թե ինչ է իրականում տեղի ունենում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ընդգծում է՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար նախ պետք է հստակ հասկանալ, որ այն մեկ օրվա արդյունք չէ:

«Ամեն ինչին ավելի պարզ նայենք: Հումանիտար օգնությամբ մեքենա է մտել Ստեփանակերտ, այն եկել է Ռուսաստանից: Արցախում հումանիտար ճգնաժամ է, մարդիկ լուրջ խնդիրներ ունեն սննդի հետ կապված: Այն, որ մեքենան հասել է Ստեփանակերտ և թեկուզ կարճ ժամանակահատվածի և, այո, քիչ թվով մարդկանց հոգսը մի փոքր կթեթևանա, դրական է: Սակայն կա ևս մեկ հետաքրքիր հարց, որը վստահ եմ՝ դիտավորյալ չի շեշտադրվում: Ո՞վ է թույլ տվել, որ մեքենան տեղ հասնի: Թույլ է տվել Ղարաբաղի իշխանությունը, ժողովուրդը: Զուգահեռաբար Ղարաբաղի այսօրվա իշխանությունը թույլ չի տվել, որ այդ ճանապարհով անցնի Ադրբեջանի Կարմիր մահիկի մեքենան: Փորձենք, մի կողմ դնելով ամեն ինչ ու բոլորին, նայել բացառապես այդ փաստին: Ղարաբաղն է որոշում՝ այդ ճանապարհով ով կարող է անցնել, ով՝ ոչ, այն ճանապարհով, որն, ըստ Ադրբեջանի, իրենցն է: Այս հարցի շեշտադրումներն այնքան պարզ են, բայց կան մարդիկ, որ դրա մեջ տեսնում են սարսափելի վտանգ՝ Ղարաբաղը կորցրեց իր սուվերենությունը, դարձավ Ադրբեջանի մաս և այլն: Բայց լրիվ հակառակն է, այդ փաստը վկայում է, որ Ղարաբաղի իշխանությունը վերահսկում է ճանապարհը: Ցավոք, մարդկանց մեծ մասն այդ հասարակ իրադարձությունը մեկնաբանում է ոչ թե այդ պարզ տրամաբանությամբ, այլ ելնելով նրանից, թե ամերիկամետ է, ռուսամետ և այլն: Եթե այդ մեքենան լիներ, ասենք, ֆրանսիական կամ ամերիկյան, շատերն այդ աղմուկը չէին բարձրացնի: Աղմուկ բարձրացնողները որոշել են, որ Ռուսաստանը կործանված է, և պետք է բռնել հակառակ կողմը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ մեղադրում են Ղարաբաղի՝ դեռ մի քանի օրվա իշխանություններին: «Գրում են՝ նոր նախագահը և նրան ընտրած պատգամավորները պատասխանատու են 30 հազար սոված երեխաների համար: Բայց չէ՞ որ նրանք չեն ստեղծել այն վիճակը, որ երեխաները հիմա խնդիրներ ունեն: Կարևոր է հաջորդ քայլը՝ աշխատելու են, որ բացվի Լաչինի միջանցքը: Կրկին մեղադրում են՝ Լաչինի միջանցքը չի բացվել: Բայց չէ՞ որ այն փակ է դեկտեմբերից, մարդիկ նոր են ստանձնել իշխանությունը և փորձում են լուծել այդ հարցը: Հույս ունեմ, որ կստացվի, եթե շատ չխանգարեն: Եթե հարցնեք, թե ով պետք է խանգարի, կարձագանքեմ՝ ցավոք, ամենամեծ խանգարողը Երևանն է՝ այդ աղմուկով, անիմաստ խոսակցություններով ու բամբասանքներով, «բա ինչո՞ւ չէիք լսում Սամվել Բաբայանին, ինչո՞ւ չէիք համաձայնում, որ Աղդամով բեռ գա և այլն»»,-նշում է մեր զրուցակիցը:

Լաչինի միջանցքը բացելու մասով հայտարարությունները, կարծես, ավելի կտրուկ են դարձել: «Միջազգային հանրությունն ասում է, որ միջանցքը պետք է բացվի: Աղդամի ճանապարհի հարցում միջազգային հանրության համար գուցե անհասկանալի է, թե ինչո՞ւ Ղարաբաղը չի համաձայնում դրա բացմանը: Միջազգային խաղացողների կողմից ճնշումն ուժեղացել է միջանցքի բացման հարցում, երևի նաև այն պատճառով, որ նրանց միջև մրցակցություն կա: Բոլորն ուզում են, որ իրենց խոսքն ավելի լսելի լինի, իրենք դառնան հարցի հիմնական լուծողը: Այս ճնշումն ազդում է Ադրբեջանի վրա, կարծում եմ՝ ցանկանում են ինչ-որ բանաձև գտնել, որ և՛ միջանցքը բացվի, և՛ Աղդամով ճանապարհը: Բայց երկրորդի դեպքում ստիպողաբար ինչոր բան անել չեն կարող: Ղարաբաղի իշխանություններից շատ բան է կախված: Վերջերս նախագահն ասել էր, որ կարևորն այն է, թե ով է վերահսկում այս կամ այն ճանապարհը և անվտանգությունը: Կան կոնկրետ կետեր, որոնք այս պահին կարևոր են: Ասում են՝ հիմա բանակցությունների են գնում Լաչինի միջանցքը բացելու նպատակով (հարցազրույցը տեղի է ունեցել երեկ կեսօրին), կամ՝ ինչպես պետք է գործի Աղդամով ճանապարհը: Հիմա Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ կա, հավանաբար քննարկվում է, թե Կարմիր խաչն ու խաղաղապահները կարող են միջանցքով անարգել անցնել, թե՞ ոչ: Պրոցեսը նոր է սկսվել, Ղարաբաղի նոր իշխանությունն, ըստ երևույթին, փորձում է այդ հարցերի լուծումը գտնել, ավելորդ աղմուկն իմաստ չունի և խանգարում է»,-ասում է քաղաքական վերլուծաբանը:

Սահմանային կուտակումները, զորաշարժը անտարբեր չի թողնում որևէ բանական մարդու: Զորաշարժը ընդամենը ճնշո՞ւմ է, թե՞ ագրեսիայի նախապատրաստություն: «Ե՛վ սպառնալիք կա, և՛ ուժի ցուցադրում: Ավելի շատ՝ ուժի ցուցադրում, որ «կարող ենք սկսել»: Արցախում ճանապարհների պատմության կոնտեքստում սա առաջին հերթին շանտաժ է, ճնշում է նաև Ղարաբաղում ընթացող ներքաղաքական պրոցեսների վրա: Ամենևին չեմ ուզում քննարկել, թե ով ում շահն է պաշտպանում: Մեր վերլուծաբանները ճիշտ կանեն, եթե Ղարաբաղի կոլեկտիվ որոշումն ընդունեն որպես ճիշտ որոշում, ղարաբաղցիները միշտ գտնում են ճիշտ ճանապարհը ամենադժվար վիճակից: Մի կողմից Աղդամի ճանապարհը գործարկելու շանտաժն է, մյուս կողմից, որ Հայաստանը ոչ միայն հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, այլ նաև ստորագրի: Բնական է, Ադրբեջանը ուզում է պարտադրել, ցույց տալ, որ ուժեղ է, որ գնանք նոր զիջումների: Հիմա դժվար է ռազմական նոր գործողությունների առիթ գտնել, կա միջազգային հանրության գործոնը, որքան էլ Հայաստանը ցանկանա փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեկ է՝ այդ հարաբերությունները կան, նա պարտավորված է որպես դաշնակից միջամտել, որքան էլ խոսեն, որ խաղաղապահները ոչինչ չեն, անում և Արևմուտքից զանգերի միջոցով է խաղաղությունը պահպանվում, բայց հասկանում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Իտալիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա չորս զոհ Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի