Երևան, 09.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Հայաստանի տնտեսական խնդիրների դառնահամ բաղադրությունը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայկական «տնտեսական հրաշքի» ժամանակաշրջանն ավարտվում է։ Եթե արտաքին պայմաններով թելադրված՝ Հայաստանի տնտեսությունը անցած տարի ու այս տարվա սկզբին երկնիշ թվով աճ էր արձանագրում, ապա նույն արտաքին պայմաններով էլ թելադրված՝ ներկայում խնդիրների առաջ է կանգնել։

Նախորդ տարի մեծ թվով ռուսաստանցիների՝ հիմնականում ՏՏ ոլորտի մասնագետների ժամանման ու նրանց հետ նաև կապիտալի ներհոսքի արդյունքում Հայաստանում տնտեսական վերելք նկատվեց։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար Հայաստանը դարձավ արևմտյան ապրանքներ՝ մասնավորապես մեքենաներ ու տեխնիկա ձեռք բերելու հիմնական ուղղություններից մեկը։ Բայց անցած տարվա երկրորդ կեսի և այս տարվա առաջին կեսի ակտիվ դրամական հոսքերից հետո դրսից Հայաստան ուղարկվող գումարները կտրուկ նվազում են։ Հատկապես պակասել են Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ ռուբլու փոխարժեքն էականորեն նվազել է, իսկ դրամի փոխարժեքը՝ ամրապնդվել։ Ընդհանուր առմամբ, նվազել է ռուբլով փոխանցումների տեսակարար կշիռը։ Ռուսաստանի այն քաղաքացիների հոսքը, որոնք իրենց միջոցներով տեղափոխվում էին Հայաստան, արդեն կանգնել է։ Այլ կերպ ասած՝ երկարաժամկետ կտրվածքով Ռուսաստանից դեպի Հայաստան նոր ժամանողներ չկան, ովքեր իրենց հետ կարող են բերել մեծ քանակությամբ արտարժույթ։

Արդյունքում ստացվում է, որ դադարել է անցալ տարվանից սկսված ահռելի կապիտալի հոսքը դեպի Հայաստան, որը պայմանավորված էր մարդկանց տեղաշարժով։ Մյուս կողմից էլ՝ փոխանցումների նվազեցման համար պայմաններ է ստեղծել նաև պատժամիջոցային ռեժիմի վերահսկողությունը՝ փակելով արևմտյան տեխնոլոգիաները Հայաստանի միջոցով Ռուսաստանին տրամադրելու ճանապարհը։ Դրա համար էլ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվելուց խուսափելու համար հայկական բանկերը չեն ընդունում այն փոխանցումները, որոնցով Ռուսաստանը կարող է Հայաստանից արևմտյան առաջատար տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներկրել։ Միաժամանակ, արևմտյան երկրների պատժամիջոցային գործողությունների ճնշման տակ հայկական մի շարք բանկեր կասեցրել են ռուսական որոշ փոխանցումային համակարգերի սպասարկումը (օրինակ՝ Unistream, Мир)։

Ռուսաստանցիների ներհոսքի արդյունքում անցած տարվանից աշխուժացավ նաև անշարժ գույքի շուկան։ Մեծացավ պահանջարկը, վարձակալության ու բնակարանների գները կտրուկ աճեցին, իսկ շինարարության տեմպերը կտրուկ ավելացան։ Շինարարությունը շարունակում է տնտեսական քարշող ուժի դերակատարություն ունենալ նաև հիմա։ Բայց անշարժ գույքի շուկայի աճը սկսել է նմանվել ուռճացող պղպջակի, քանի որ արդեն իսկ այս ոլորտում գործարքների էական նվազում է նկատվում։ Եթե ռուսաստանցիների ներհոսքը դադարում է կամ նրանք սկսում են հեռանալ, ապա դա էականորեն ազդում է պահանջարկի վրա։ Իսկ այս հանգամանքը շինարարության ոլորտի համար մռայլ կանխատեսումների տեղիք է տալիս հատկապես հաջորդ տարվա տեսանկյունից, եթե գումարում ենք նաև այն հանգամանքը, որ 2025 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձման նորմն այլևս չի գործելու։

Այս ամենի հետ մեկտեղ, պետք է հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել։ Այդ մարտահրավերների շարքում անհնար է չնկատել ՀՀ պետական պարտքի սրընթաց աճը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն «մասնագիտացել» է նորանոր պարտքեր ներգրավելու հարցում։ 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Երբ դրամը դոլարի նկատմամբ արժևորված է, պետական պարտքի այս ծավալը համեմատաբար հեշտ է սպասարկել, սակայն երբ դրամն արժեզրկվի, լուրջ խնդիրներ կունենանք այս տեսանկյունից՝ լրացուցիչ միջոցներ ուղղելով պարտքի սպասարկման համար։

Տնտեսության համար խոչընդոտող հանգամանք է նաև գնաճը։ Դրամի արժևորումը ենթադրում է, որ ներկրվող ապրանքները պետք է էժանանային, սակայն շարունակում են դրանք թանկ վաճառվել, քանի որ մի շարք ներկրողներ ու օլիգարխներ գերշահույթներ են ստանում։

Տարօրինակ է, որ չի նվազում նաև գազի գինը, քանի որ կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին հաշվարկվում է դոլարով, իսկ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ էականորեն նվազել է։ Դրա փոխարեն էականորեն աճում են բենզինի գները։ Իսկ եթե երկրում որոշ էներգակիրների գներն ավելանում են, ապա դա պայմաններ է ստեղծում գնաճային ճնշման ավելացման համար։ Ոլորտի պատասխանատուների այն պարզաբանումներն էլ, թե բենզինի գների բարձրացումը պայմանավորված է Ռուսաստանում այդ ապրանքի գների բարձրացմամբ, հիմնավոր չեն, քանի որ Հայաստանը կարող է բենզին ձեռք բերել նաև այլ երկրներից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԻջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտելՈվքեր են ստացել են 100.000-ական դրամներըԴուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում․ կացարանի ողբերգական հրդեհից սարսափելի մանրամասներԱրտահերթը չարիք է. Փաշինյանի տգեղ ընկերուհիներն ընդդիմադրի տեսքով կհայտնվեն ԱԺ-ում. Մամիջանյան Նիկոլն Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում ճզմվելու է․ Արտաշես Գեղամյան (video) Առաջիկա օրերին սպասվում է անձրև Քաղաքապետի առաջին տեղակալն հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոնին Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի նախազգուշացում Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում ԶՊՄԿ-ում կայացավ արյունատվության հերթական ակցիանՆիկոլի թույնն օգտագործելով՝ Նիկոլ եք պահում․ Անժելա Թովմասյան (video) Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան Նիկոլը հրահանգել է՝ ջարդել, փշրել, կոտրել․ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյան (video) Քանի կա փաշինյանական ռեժիմը՝ Հայաստանը միշտ ծնկած է լինելու ադրբեջանի ու թուրքիայի առաջ Նիկոլ ջան, պետություն կառավարելը խոզ մորթել չի. Շարմազանով Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան