Երևան, 06.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ» Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ» «Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ» «Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ» Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ» «Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ» Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ» «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ» Եվրոպան էլ չի հավատո՞ւմ․ «Փաստ» Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց համակարգի․ «Փաստ»


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Ամեն վայրկյան խոսում եմ Սիմիս հետ, անընդհատ իր մոտ եմ գնում: Երբ իր մոտից վերադառնում եմ, կարծես սպառված լինեմ, ոչ թե հանգստանամ: Ցավն ամեն վայրկյան ինձ հետ է: Մեկ-մեկ էլ մեղադրում եմ ինձ, թե ինչու չգնացի իր հետևից, ինչու հետ չբերեցի: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ եթե մեկ օրվա ծառայող էլ լինեի, գնալու էի պատերազմ: Զարմանում էի, որովհետև իրեն մի կաթիլ արյունն անգամ տհաճություն էր պատճառում, բայց ինչեր էր հասցրել իմ տղան տեսնել պատերազմի օրերին՝ «մա՛մ, գիտես, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս»: Հետո իմացա, որ իր զորամասից այնքան լուսավոր տղաներ էին զոհվել: Էլի հայրենիքի համար զոհվեցին, բայց հիմա որ տեսնում ես, թե Ղարաբաղի ու Հայաստանի հետ ինչ են անում, ասում ես՝ բա մեր երեխեքն ինչի՞ համար զոհվեցին: Գոնե ամեն ինչ լավ լիներ, մեր երեխաների արյունն է այդ հողի վրա, գոնե դրանք չկորցնեինք: Ճիշտ է, համարժեք բան չէ, բայց այս վերքի ցավն էլ ուրիշ կլիներ: Մեղավորների պատիժը պիտի բոլոր մայրերը տեսնեն»:

Հ. Գ. - Հրետանավոր Սիմոն Արթենյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի Մրգաշատ գյուղի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմ կարծում, որ Գնել Սանոսյանը սուտ է խոսում, մնում է այն, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտի գլխավոր օրենքին․ Մեսրոպ ԱռաքելյանՄենք հպարտ հայ ազգն ենք և պետք է միավորվենք. Արշակ ԿարապետյանՆոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսովՊարագլուխն ասում է, թե արցախցիները երախտամոռ են` իրեն պիտի շնորհակալություն հայտնեն իր արածների համար․ Դավիթ ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Արևմուտքի վտանգավոր ծրագիրը ՀՀ–ի համար. ի՞նչ հետևանք կունենա ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելը Բա ի՞նչ ա սա, որ կոռուպցիա չի․ Թագուհի Թովմասյան Հայաստանյան իշխանություններն իսկական խաչակրաց պատերազմ են սկսել ռուսական հեռուստաալիքների դեմ Ալավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «Ապրելու երկիր» կուսակցությունը որակում է որպես «ոստիկանական հեղաշրջում» Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը. մի քանի փաստարկներ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել Արցախը պաշտպանելու համար. Արշակ Կարապետյան Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը․ «ՀայաՔվե»-ի համակարգող խորհուրդ Շվեյցարիայում ուղղահայաց արևային վահանակներ են տեղադրել Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է. նրա դարաշրջանը վերջանում է. Վահե Հովհաննիսյան Վերին Լարսի շուրջ իրավիճակը հանդարտվել է, բայց մասամբ Հերթական հակառուսական քայլը Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները «Եթե շարժական արեւային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային՝ անհայտ ճակատագրով»․ արցախցի Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Ալավերդիում Նիկոլն ու իր խունտան հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ ապացուցելով, թե Հայաստանում էսօր ինչ կարգի իշխանություն է Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ․ Տիգրան ԱբրահամյանԼոռու մարզում նոր անտառ է հիմնվումԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման ԹաթոյանԿոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» Տարադրամի փոխարժեքը՝ այսօր ՔՊ-ն զավթեց Ալավերդին Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՊՆ-ն տեղեկացնում էԱյս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. Կոստանյան Քաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»