Երևան, 16.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ» Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ» Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ» «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ» «Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ»


Միջանցքային պայքարը գլոբալ և տարածաշրջանային մակարդակով. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերից սկսած՝ կարևոր նշանակություն է ձեռք բերել առանցքային հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողությունը։ Եվ այդ վերահսկողության համար պայքարը ոչ միայն լուրջ մրցակցության, այլև պատերազմների պատճառ է դարձել։ Օրինակ՝ անտիկ շրջանում Հռոմի և Կարթագենի անհաշտ պայքարը և Պունիկյան պատերազմները նաև միջերկրական ծովի հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության համար էին։ Ավելին՝ կարևոր ճանապարհները միշտ էլ դիտվել են որպես ազդեցության ընդլայնման գործիքներ։ Օրինակ՝ դեռևս Հին Ասորեստանում առանձնակի դերակատարություն էր տրվում առևտրային ճանապարհներին ու դրանց միջոցով ազդեցության տարածման հնարավորություններին։ Իսկ ներկայում, երբ աշխարհը դարձել է ավելի փոխկապակցված, տեխնոլոգիապես զարգացած ու շարժվում է գլոբալիզացիայի ճանապարհով, ավելի է կարևորվում հաղորդակցության, առևտրային ուղիների ու ճանապարհների նշանակությունը։ Իսկ այն պետությունը, որը վերահսկում է այդ ճանապարհները, հսկայական աշխարհաքաղաքական ու տնտեսական առավելություն է ստանում։ Այդ է պատճառը, որ 2013 թվականին Չինաստանը ձեռնարկեց այնպիսի խոշոր նախաձեռնություն, ինչպիսին «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրն է, որի միջոցով պետք է բացվի նոր մետաքսի ճանապարհը, որը Եվրոպան ու մյուս տարածաշրջանները կկապի Չինաստանի հետ։

Պեկինն, ահռելի միջոցներ ծախսելով աշխարհի տարբեր երկրներում ենթակառուցվածքային նախաձեռնությունների իրականացման վրա, այս նախագիծը դարձրել է նաև իր քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածելու լուրջ գործիք։ Չինական նախաձեռնության հաջողությունը գլոբալ մակարդակով նույնիսկ անհանգստություն է առաջ բերել Արևմուտքի մոտ։ Եվ դա է պատճառը, որ դրան ի հակադրություն՝ արևմտյան նախաձեռնությունների մասին նախագծեր են ներկայացվել։ Օրինակ՝ ԵՄ-ի կողմից նախաձեռնվեց «Համաշխարհային դարպաս» (Global Gateway) հիմնադրամը, որը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպես օպտիկամանրաթելային մալուխները, ճանապարհային և երկաթուղային նախագծերը և վերականգնվող էներգետիկան: Իսկ Մեծ յոթնյակի երկրների գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ-ի կողմից ազդարարվեց «Կառուցի՛ր ավելի լավ աշխարհ» (Build Back Better World) նախաձեռնության մեկնարկի մասին, որը կենտրոնանալու է 4 հիմնական ուղղությունների վրա՝ կլիմա, առողջապահություն և առողջապահական ապահովագրություն, թվային տեխնոլոգիա և գենդերային հավասարություն։ Բայց մինչ Արևմուտքից ուղղակի հայտարարվում է տարբեր ծրագրերի մեկնարկի ու դրանց իրականացման մտադրությունների իրականացման մասին, Չինաստանն արդեն ահռելի աշխատանք է կատարել՝ աշխարհի տարբեր երկրներում կառուցելով երկաթուղային գծեր, նավահանգիստներ, օդանավակայաններ և այլն։

Իսկ Հնդկաստանը, որի տարածաշրջանային ազդեցությունը ևս աճում է, նույնպես շահագրգռված է սեփական հաղորդակցության ուղիների ստեղծման հարցում, որը տեղավորվում է «Հյուսիսհարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Մյուս կողմից էլ՝ միջազգային ասպարեզում պայքար է ընթանում, թե կոնկրետ որ երկրների տարածքով են անցնելու տրանսպորտային միջանցքների ուղիները։ Օրինակ՝ Ռուսաստանը պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար ձգտում է Իրանի հետ հաղորդակցության արդյունավետ ուղիներ ստեղծել, ապա Իրանի միջոցով դուրս գալ դեպի Հնդկաստան։ Դրա համար էլ փորձ է կատարվում արագ ավարտել ԱստարաՌեշտ երկաթուղու շինարարությունը։ Բայց Իրանը շահագրգռված չէ, որ այդ ճանապարհն անցնի Ադրբեջանով։ Դրա համար էլ երկաթուղու կառուցումը անընդհատ ձգձգվում է։ Մյուս կողմից էլ դրան դեմ է Արևմուտքը։ Իրանն ավելի շատ կողմնակից է Հայաստանի հետ հաղորդակցության պահպանմամբ ու ամրապնդմամբ, որն իրեն թույլ կտա Հայաստանի ու Վրաստանի տարածքով դուրս գալ դեպի սևծովյան տարածաշրջան։ Թեհրանի այս դիրքորոշումը պայմանավորված է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ շահերի բախումով։

Իսկ Թուրքիան ոչ միայն փորձում է միանգամից օգտվել բոլոր միջանցքային ծրագրերից, այլև առաջ քաշել սեփական միջանցքի տարբերակը՝ «Միջին միջանցքը», որը պետք է համաթուրքական նշանակություն ունենա՝ կապելով Միջին Ասիայի թյուրքախոս երկրները Թուրքիայի հետ ու նույնիսկ ճանապարհ բացի պանթուրքական ծրագրերի իրականացման համար։ Անկարան նույնիսկ փորձում է այս նախագիծը ներկայացնել «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի ներքո։ Բայց այս նախաձեռնությունը ամբողջապես թուրքական չի լինի, եթե բոլոր ճանապարհային ուղիները չհայտնվեն Թուրքիայի վերահսկողության ներքո։ Իսկ դրան խանգարում է Հայաստանը։ Ուստի, Անկարան փորձում է ձեռնամուխ լինել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որի արդյունքում այլևս որևէ խոչընդոտ չի լինի, որ Թուրքիան անմիջականորեն կապվի Ադրբեջանի, ապա Միջին Ասիայի երկրների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել Իրանից դեպի հյուսիս անցնող ճանապարհները ու անհրաժեշտության դեպքում Իրանական Ադրբեջանում աջակցել անջատողական ձգտումներին։ Պատահական չէ, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը մեծ քանակությամբ զինտեխնիկա է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին։ Թուրք-ադրբեջանական տանդեմը նպատակ ունի ռազմական ներխուժման միջոցով բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ու ճանապարհ հարթել թուրքական երազանքների իրականացման համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն մասին, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների համար, և ինչու ենք մենք դրան հետևողականորեն հետամուտ լինելու. Ավետիք Չալաբյան Այս արշավը կաթողիկոսի դեմ չէ․ Նաիրի Սարգսյան Զոհերի թիվը՝ Իրանում․ Իրանի ԱՆ Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից․ Տիգրան Աբրահամյան Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանԱշխարհի ամենափոքր սերիական մեքենան. ինչո՞ւ նորից առաջ եկավ մեծ հետաքրքրություն. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆԻՍԻ). Ստորագրվել է Շենգենյան համաձայնագիրը, կայացել է քրիստոնեության պատմության մեջ առաջին Տիեզերաժողովը. «Փաստ»Մի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Նավթն ու գազը՝ որպես արտաքին քաղաքական գործիք. «Փաստ»Ինչպե՞ս է Հայաստանը հակազդելու. «Փաստ»Ժողովրդականություն չունեցող վարչապետի հարձակումը Եկեղեցու վրա մեծ հակազդեցության է հանդիպել. «Փաստ»Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան «Չէի հավատում, որ իր հետ կարող է ինչ-որ բան պատահել, բայց գիտեի նաև, որ իր ընկերներին չէր կարող միայնակ թողնել». ենթասպա Վարդան Թադևոսյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին. «Փաստ»