Երևան, 06.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ» Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ» «Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ» «Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ» Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ» «Գիտության հետ համագործակցող բիզնեսները պետք է ծանրակշիռ մեծամասնություն կազմեն Հայաստանում»․ «Փաստ» Վտանգավոր «պրախադնոյ դվորի» ծրագիր․ «Փաստ» «Ամեն ինչ պիտի հիմնված լինի հստակ հաշվարկների վրա»․ «Փաստ» Եվրոպան էլ չի հավատո՞ւմ․ «Փաստ» Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց համակարգի․ «Փաստ»


ՊՆ պաշտոնյաններ են կալանավորվել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով՝ 10 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:

Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն, իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3 միլիոն 883 հազար ՀՀ դրամին համարժեք 10 հազար ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան:

2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին:

Այնուհետև Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2 միլիոն 874 հազար 252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը շված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու և այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 1‑ին մասով, Ռ. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, Հ. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, իսկ նորակոչիկներին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մենք հպարտ հայ ազգն ենք և պետք է միավորվենք. Արշակ ԿարապետյանՆոր, ներկայանալի հեռախոս` ձեռքբերման շահավետ պայմաններով. Ucom-ն առաջարկում է 2024-ը դիմավորել նոր հեռախոսովՊարագլուխն ասում է, թե արցախցիները երախտամոռ են` իրեն պիտի շնորհակալություն հայտնեն իր արածների համար․ Դավիթ ՍարգսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և օժանդակությամբ ցուցադրվեց Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը Արևմուտքի վտանգավոր ծրագիրը ՀՀ–ի համար. ի՞նչ հետևանք կունենա ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելը Բա ի՞նչ ա սա, որ կոռուպցիա չի․ Թագուհի Թովմասյան Հայաստանյան իշխանություններն իսկական խաչակրաց պատերազմ են սկսել ռուսական հեռուստաալիքների դեմ Ալավերդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցածը «Ապրելու երկիր» կուսակցությունը որակում է որպես «ոստիկանական հեղաշրջում» Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը. մի քանի փաստարկներ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել Արցախը պաշտպանելու համար. Արշակ Կարապետյան Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը․ «ՀայաՔվե»-ի համակարգող խորհուրդ Շվեյցարիայում ուղղահայաց արևային վահանակներ են տեղադրել Հայաստանում միակ գործող նախկինը Նիկոլն է. նրա դարաշրջանը վերջանում է. Վահե Հովհաննիսյան Վերին Լարսի շուրջ իրավիճակը հանդարտվել է, բայց մասամբ Հերթական հակառուսական քայլը Արցախցիները փորձում են պահպանել պետական ինստիտուտները «Եթե շարժական արեւային սարքերը չլինեին, որոշ ստորաբաժանումներ պարզապես կապից դուրս կմնային՝ անհայտ ճակատագրով»․ արցախցի Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Ալավերդիում Նիկոլն ու իր խունտան հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ ապացուցելով, թե Հայաստանում էսօր ինչ կարգի իշխանություն է Գերիների թեման դրոշակ սարքելն իշխանությանը միայն նախընտրական ժամանակահատվածում էր անհրաժեշտ, իսկ հիմա դա իրենց օրակարգում չէ․ Տիգրան ԱբրահամյանԼոռու մարզում նոր անտառ է հիմնվումԱյն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է․ Արման ԹաթոյանԿոլորադոյի տանիքների կանաչ օազիսները կարող են կերակրել մի ամբողջ մեգապոլիս Իտալիայի մրցաշարի մասնակցությունը հովանավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըԵրբեք չես իմանա՝ երբ և ինչ պայմաններում երկիրը կհայտնվի էներգետիկ ճգնաժամում Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա ՏոնոյանԼՂ-ից բռնի տեղահանվածները կենսաթոշակ, նպաստ ստանալու համար դիմումները կարող են ներկայացնել դեկտեմբերի 11-ից Ադրբեջանի «պատասխանը» «Խաղաղության օրակարգին». զոհ ունենք էրեբունիում ամուսինների դիեր են հայտնաբերվել Նիկոլականները խրախուսում են ծառայությունից խուսափելու հանգամանքը Վարչախումբը ձախողում է «Հայաքվեն» Տարադրամի փոխարժեքը՝ այսօր ՔՊ-ն զավթեց Ալավերդին Ֆիլիպիններում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել ՊՆ-ն տեղեկացնում էԱյս քայլով տվեցիք հնարավորություն ՀՀ ցանկացած պաշտոնյայի, խուսափել պատասխանատվությունից ոչ միայն 2020-ից ի վեր Արցախի հարցում կատարած քայլերի համար, այլև ապագայում ևս. Կոստանյան Քաղաքացիական հասարակությունը սատարում է բռնաճնշումների թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին ՔՊ-ն խախտել է քաղաքացիական պայմանագիրը. Աննա Կոստանյան Արեն Մկրտչյանն ու Սիմոն Զախարովը քմծիծաղով դուրս են գալիս Ալավերդիի համայնքապետարանից ամոթ վանկարկումների ներքո Ոստիկանությունը շարունակում է Ալավերդիում բերման ենթարկել «Ապրելու երկրի» անդամներինՈվքե՞ր են պատկերված մոտ երկու հազար տարեկան ֆրանսիական մեծ զարդաքանդակի վրա․ «Փաստ»Բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Բողոքի երթ-ակցիա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում․ «Փաստ»Ես այլ կերպ էի պատկերացնում ազգային անվտանգությունը, ինչպես պաշտպանել, ում հետ բարեկամություն անել, քան այս թիմը. Կարապետյան«Եկեք չանենք նույն սխալները»․ «Փաստ»Եվրոպական ո՞ր երկրներն են ռազմական առումով առավել ակտիվ համագործակցում Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ․ «Փաստ»«Հույսս չեմ կորցրել, որ մի օր վերադառնալու ենք Արցախ»․ «Փաստ»«Չեմ տեսել տղայիս, հոգուս խորքում դեռ սպասում եմ իրեն, հավատս չի գալիս». տանկիստ Բորիս Եսայանն անմահացել է հոկտեմբերի 25-ին, հուղարկավորվել իր ծննդյան օրը․ «Փաստ»Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման ակորդները․ «Փաստ»