Երևան, 10.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Ինչպես կերակրի «ափսեն» վերածվեց պիցցայի․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պիցցան իսկապես հայտնագործել են իտալացիները 19-րդ դարում, և նրա հայրենիքը համարվում է իտալական Նեապոլ քաղաքը։ Նեապոլում գտնվող հանրահայտ «Պիցցերիա դի Պիետրո» սննդի կետի տնօրեն Ռաֆֆաելե Էսպոզիտոն 1880 թվականին, ի պատիվ Իտալիայի թագուհի Մարգարիտա Սավոյացու, հաճախորդներին է մատուցել հայրենասիրական եռագույնով ուտելիք, որը մատնանշում էր Իտալիայի դրոշի գույները՝ կարմիր (տոմատ), սպիտակ (մոցցառելա պանիր) և կանաչ (ռեհան)։ Ինքը՝ թագուհին ևս իր այցի ժամանակ բարձր գնահատական է տվել այդ վերևից տարբեր սննդատեսակներով պատված տափակ հացին։

Իտալական pizza բառը ծագում է կա՛մ հունական բարբառային plax բառից, որը նշանակում է հարթ, կա՛մ էլ լատինական pinsere՝ հարթեցնել բայից։ Չնայած բառի ծագումը մինչև վերջ պարզ չէ, բայց, այսպես կոչված, «ուտելու սեղան» հասկացությունը հայտնի է եղել դեռևս Հին Հռոմում։ Նման ուտեստի առաջին տեսակը եղել է միջուկով խմորը: Հավանաբար, պիցցայի նախորդը եղել է ֆոկաչան կամ տափակ հացը, որը հռոմեացիներին հայտնի էր որպես panis focacius, որը լցոնել են միջուկով: Սակայն այնպես չէ, որ նման ուտեստ հնում եղել է միայն իտալացիների մոտ։ Պիցցայի նման ուտելիքն առաջին անգամ հայտնվել է նոր քարե դարում: Հիմնականում դա եղել է լոշ, որին հնագույն մարդիկ ավելացրել են տարբեր բաղադրամասեր այն ավելի համեղ դարձնելու համար: Հին հույներն ունեին plakous կոչվող տափակ հաց: Այդ հացը հաճախ համեմում են սխտորով, սոխով և տարբեր կանաչեղենով:

Մ. թ. ա. 6-րդ դարում պարսից Դարեհ արքայի զորքը թխում էր պանիրով բարակ լոշ: Միջերկրածովային հին աշխարհից մինչև մեր օրերը հասած պիցցայի օրինակներ են ինչպես հռոմեական ֆոկաչան, այնպես էլ հունական պիտան, բալկանյան լոշիկը և այլն: Ամբողջ Եվրոպայում գոյություն են ունեցել այս թխվածքի տարբեր ձևեր, որոնց ընդհանուր գաղափարը մեկն է. խմորի տափակ շերտը ծածկված է պանրով, մսով, բանջարեղենով և համեմունքներով: Մինչկոլումբոսյան Ամերիկայում հնդկացիները օգտագործում էին կլոր, տափակ լոշ, որին կոնկիստադորները անվանել են տորտիլ յա։ Արաբները պատրաստել են իրենց պիտան, իսկ կովկասի ժողովուրդները՝ լավաշները։ Ընդ որում, այս բոլոր հացատեսակները օգտագործվել են որպես ափսեներ՝ նրանց վրա սննդամթերք է դրվել և կերվել այդ «ափսեի» հետ։ Նեապոլցի ձկնորսները ավելի հեռուն են գնացել. նրանք հացի միջուկը հանելով՝ այն լցրել են խխունջներից պատրաստված ապուրով և այդպես կերել։

Իհարկե, այս նկարագրված ամեն ինչը չի կարելի համարել դասական պիցցա, բայց, ի վերջո, իմաստը բոլոր դեպքերում նույնն է։ Այնպես որ, չի կարելի պնդել, որ առաջինը իտալացիներն են հացը օգտագործել որպես ափսե։ Ավելացնենք միայն, որ Նյու Յորքում առաջին պիցցերիան բացվել է 1905 թվականին։ Ընդ որում, այդ ժամանակ պիցցա ուտեստին բուն Իտալիայում ծանոթ են եղել միայն հարավային երկու-երեք շրջաններում։ Իտալիայի տարածքում «պիցցայական բում» սկսվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ինչքան էլ զարմանալի է, բայց պիցցան իր հայրենի Նեապոլ է մտել ԱՄՆ-ի զինվորներով բեռնված նավերով։ Հետագայում պիցցայի գովազդը ապահովել են իտալա-ամերիկացի կինոգործիչները, օրինակ՝ Ֆրենկ Սենատրան ու Դին Մարտինը: Ներկայում պիցցան Իտալիայում մի տեսակ կոլեկտիվ խնջույքի խորհրդանիշ է, չնայած այնտեղ ընտանեկան խնջույքի խորհրդանիշն, այնուամենայնիվ, մնում է սպագետտին: Կամ, այլ կերպ ասած, պիցցան դրսում է խորհրդանիշ, իսկ սպագետտին՝ ընտանիքում։ Այնպես որ, իտալական խոհանոցի թագուհին այնքան էլ առաջին տեղում չէ իտալական խոհանոցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Մայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Իտալիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա չորս զոհ Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԻջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտելՈվքեր են ստացել են 100.000-ական դրամները