Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում


Ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք... Եվլախին․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան 30 տարվա ընթացքում չի եղել մի ժամանակահատված, որ Արցախը լիովին դիտարկվի Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ միշտ խոսվել է հիմնախնդրի խաղաղ ու փոխզիջումային հանգուցալուծման մասին։ Իսկ միջնորդների կողմից ընդունելի են եղել Արցախյան հակամարտության կարգավորման հետևյալ երեք սկզբունքները՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում։ Այս մոտեցումներից ելնելով էլ՝ միջնորդների կողմից ժամանակի ընթացքում հակամարտության կարգավորման առանձին տարբերակներ են առաջարկվել։

Իսկ այդ տարբերակներում միշտ բարձրացվել է Արցախի կարգավիճակի թեման։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը, հասկանալով, որ Արցախյան հակամարտության միակողմանի լուծում չի լինելու, անընդհատ իր դժգոհությունն է արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության հետ կապված։ Մյուս կողմից էլ՝ Բաքուն փորձել է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները, իսկ Արցախյան երկրորդ պատերազմից հետո փորձել է այնպես անել, որ հանկարծ համանախագահության ֆորմատը չսկսի գործել։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում էր, թե Մինսկի խումբը մեռած է, և այն վերակենդանացնելու ջանքերը կործանարար են խաղաղության համար։ Միևնույն ժամանակ, միշտ էլ ադրբեջանական տրամաբանության մեջ է տեղավորվել Թուրքիայի ընդգրկումը հակամարտության կարգավորման գործընթացում։

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը ցույց է տվել, որ կողմնակից է, որպեսզի Արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ հանգուցալուծում ստանա, որի միջոցով էլ խնդիր է դրվել հասնել Արցախի ինքնորոշմանը։ Անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի օր հետո Փաշինյանի կողմից ճանապարհային քարտեզ ներկայացվեց, որում տեղ գտած կետերից մեկում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունն Արցախյան հիմնախնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի ներքին խնդիր։ Բաքուն անգամ իրավասու է համարում նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Արցախի դեմ, սակայն միջազգային հանրության արձագանքն իներտ է նաև այս դեպքում։ Եվ Բաքվի ագրեսիան գործնական քայլերով դատապարտելու փոխարեն ընդամենը Ադրբեջանի ու Արցախի միջև երկխոսություն սկսելու մասին կոչեր են հնչում։ Բաքուն էլ, Եվլախում Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելով, ցույց է տալիս, թե երկխոսում է Արցախի հետ։

Եվլախի հանդիպումն ընդամենը Բաքվի և Ստեփանակերտի խոսակցության այն մեկնարկային կետն էր, որով Ադրբեջանը միայն Արցախի վերաինտեգրման իր օրակարգն է առաջ մղում։ Այսինքն, Ադրբեջանը ցույց է տալիս, որ գործ ունի ընդամենն իր սուբյեկտի հետ։ Եթե մինչ Արցախի վրա նոր հարձակումը և Եվլախի հանդիպումը Արցախը հրաժարվում էր վերաինտեգրման շուրջ բանակցություններից, ապա հիմա արդեն իրավիճակ է փոխվել։ Ու գլխավոր հարցը մնում է այն, թե ինչպե՞ս հայկական կողմը բանակցային գործընթացում միանգամից կորցրեց իր ունեցած դիրքերը, ու միջազգային ձևաչափով հանդիպումները փոխարինվեցին Եվլախով։ Այս համատեքստում ընդունված մոտեցում է միջազգային տարբեր դերակատարների մեղադրելը։

Օրինակ՝ մի մասը, այդ թվում՝ իշխանությունները, մեղադրում է Ռուսաստանին, որ չի աջակցում հայկական կողմին, չի ապահովում արցախահայության անվտանգությունը և չի հակադրվում Ադրբեջանին։ Մի մասն էլ մեղադրում է Արևմուտքին, թե հաշվի առնելով ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման կարևորությունը՝ արևմտյան երկրներն աչք են փակում ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության առաջ։ Բայց ուրիշներին մեղադրելուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ հայկական կողմի պատասխանատվության գիտակցումը, քանի որ բոլոր միջազգային դերակատարներն էլ իրենց շահերով են առաջնորդվում, այլ ոչ թե Հայաստանի կամ Արցախի։

Ու խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանը իր քայլերը և իր շահերը կարողացել համադրել ու համատեղել միջազգային դերակատարների շահերի հետ։Իրականում Փաշինյանի իշխանությունը գերազանց կերպով միայն բարդացրել է հարաբերությունները գործընկեր պետությունների հետ, կոնֆլիկտներ հրահրել, ինչի արդյունքում էլ տուժել ու տուժում է Հայաստանը։ Հետո էլ Փաշինյանն արդարանում է, թե Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները դադարել են ռուս համանախագահի հետ շփվելուց, ինչի արդյունքում էլ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Իրականում, եթե հայկական կողմը ճիշտ քայլեր ձեռնարկեր, ապա համանախագահության ինստիտուտը չէր քայքայվի։ Նույնիսկ հիմա՝ Արևմուտք-Ռուսաստան լարված ու բարդ հարաբերությունների պարագայում, որոշ ոլորտներ կան, որտեղ պատժամիջոցները չեն գործում, այսինքն՝ Արևմուտք-Ռուսաստան համագործակցությունն ուժի մեջ է։

Ատոմային էներգետիկան դրա վառ օրինակն է։ Եվ Արցախյան հակամարտությունը կարող էր լինել այն հարթակներից մեկը, որտեղ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը կարող էին շարունակել նստել մի սեղանի շուրջ։ Բայց դա տեղի չունեցավ ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը դրան դեմ էր արտահայտվում, այլ նաև պայմանավորված էր հայկական կողմի քայլերով։ Համանախագահության հովանու ներքո բանակցային դաշտը պահելուն ուղղված քայլերի փոխարեն Փաշինյանը նախընտրում է սեպարատ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ ու հաշտության պայմանագրի տարբերակների առցանց փոխանակմամբ զբաղվել։

Թուրքիան միշտ ցանկացել է խցկվել Մինսկի խմբի համանախագահության կազմ, բայց չի ստացվել, իսկ հիմա Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկում է Արցախի թեման ու Անկարային փաստացի դարձնում է միջնորդ։ Դրա համար էլ Էրդողանը Արցախի թեմայով քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով է հանդես գալիս։ Մի խոսքով, ամեն ինչ Եվլախին հասցրեց հենց Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ պատճառներով, գուցե ժամանակի ընթացքում պարզ դառնա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով