Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ-ն կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ․ Շարմազանով
ԲլոգՓաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ կդառնա ծայրագավառ՝ թուրքական վիլայեթ։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։ Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրողը, Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ.կմ ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
Ուշադրություն. Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։
1.Ասեց սեր եւ համերաշխություն բայց բերեց ատելություն։
2.Ասեց վենդետա չի լինելու, բայց բերեց ձերբակալությունների շքերթ։
3. Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց այսօր Ադցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
4. Ասեց հաղթելու ենք, բայց բերեց պարտություն։
5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու հայոց ցեղասպանությունը, բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։
Հիմա էլ ասում է անկախություն,բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել։
Հ.Գ. Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Իսկ ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է»: