Երևան, 02.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ» Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ» Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ» «Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ» Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ» «Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ» «Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ» Սեզար Իդալգոն «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի բանախոս


Այս ատելությունը սրբելու և տանելու է բոլորիս. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միշտ անուղղելի լավատես եմ եղել, բայց լավատեսությունը պիտի հիմք ունենա, հիմա այն շատ փխրուն է, չեմ ուզում խոստովանել, որ գրեթե չկա: Հաճախ ենք ասում, որ մեր խնդիրների պատճառը տգիտությունն է, հավելում եմ՝ նաև իրար չսիրելը: Իրար չենք սիրում, դադարել ենք ապրումակցել իրար, դադարել ենք մեկս մյուսի ցավով ապրել, դադարել ենք մեկս մյուսի ուրախությամբ ուրախանալ, չնայած վերջին շրջանում ուրախանալու առիթներ էլ կարծես չկան:

Այս ի՞նչ ատելություն է համակել բոլորիս, տեսե՞լ եք այն տեքստերը, որոնք մարդիկ գրում են համացանցային տիրույթում: Մեկդ կասի՝ ֆեյք էջեր են, կհակադարձեմ, իհարկե, նաև նման էջեր կան, բայց շատերի պարագայում մեր կողքին ապրող մարդիկ են, մարդիկ, որոնք կարծես բոլորին են ատում՝ արցախցուն, «նախկիններին», իշխանությանը, մարդիկ են, որոնք կարող են երիտասարդին բռնության ենթարկելու տեսանյութին այնպիսի մեկնաբանություն գրել, որը կարդալուց հետո կափսոսաք, որ նրանց հետ նույն օդն եք շնչում:

Եվ հետո՝ բոլոր ֆեյքերի «հետևում» էլի մարդ է, նշյալ մարդկանցից մեկը, այս անգամ՝ ուղղակի ոչ իր դեմքով: Այս ատելությունը սրբելու ու տանելու է բոլորիս, ատելության այս ալիքից որևէ մեկս չի փրկվելու: Այս ատելություն սերմանողները չեն էլ հասկանում, թե ինչպիսի մեղք են գործում: Բայց թերևս սխալվեցի՝ հասկանում են, չհասկացող մարդն այդքան ճիշտ թիրախներ չի ընտրի: Իսկ իրենք գիտեն, թե ոնց մարդկանց իրար դեմ «հանեն», ինչպես ստիպեն, որ բարկանան, լավ են ճանաչում մեր թույլ կողմերը և հմտորեն օգտվում են դրանցից: Վերջին օրերին որպես թիրախ ընտրված են ընտանիքները, որոնք այս պատերազմներում (ցնդելու բան է, չէ՞, ոչ թե մեկ, այլ մի քանի պատերազմ տեսանք) իրենց ամենաթանկերին կորցրեցին՝ որդիներին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ամուսիններին: Նրանց փաթեթավորված մի տեքստ են հրամցնում՝ «ով կասի, որ Հայաստանը ոչինչ չի արել Արցախի համար, ցույց տվեք նրան Եռաբլուրի տեղը»:

Ծնողներից շատերը մեծ ցավով ու ափսոսանքով արձագանքեցին դրան՝ ախր, մեր որդիները հանուն Արցախի զոհվեցին: Իհարկե, ոմանք այս խայծը հենց առաջին րոպեից հեռու վանեցին իրենցից: Բայց շատերի դեպքում հերթական սեպը խրվեց արցախցու ու հայաստանցու միջև: Ախր սա ի՞նչ բան է, ինչպե՞ս կարելի է մի բուռ մնացած հայրենիքում ու ժողովրդի մեջ նման տարանջատումների մասին խոսել: Օրինակ՝ ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե հայը որ մարզից է, եթե կարգին մարդ է, դրանով ամեն ինչ ասված է, եթե անհայրենիք ու սրբապիղծ է, ի՞նչ կարևոր է, թե Հայաստանի կամ Արցախի որ քաղաքից ու գյուղից է:

Այս տարանջատումը քանդեց մեր տունը, այս տարանջատումն ու ատելությունը դանդաղ սպանում է մեզ, բայց խելքի չենք գալիս, անհասկանալի ինքնավստահությամբ, մարտնչող տգիտությամբ առաջ ենք ընթանում դեպի ապագա, որն այնքան խավար ու անորոշ է, այդ ճանապարհին էլ ենք իրար ատում, աղմկում ու այդ աղմուկի մեջ չենք լսում ամենակարևորը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ. «Փաստ»Իսկ գուցե մի միջինացված թիվ ընտրե՞ք բոլորով. «Փաստ»Սպասվում է անոմալ տաք դեկտեմբեր Դիվերսիֆիկացիան առաջին հերթին ու գլխավորապես ենթադրում է տնտեսական բաղադրիչ․ «Փաստ»«Տնտեսական ակտիվությունից ավելի ակտիվ աճում է պետական պարտքը»․ «Փաստ»Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ»Ովքե՞ր են «Հայաքվեի» հարցով որոշում կայացնողները․ «Փաստ»Ո՞ւմ է ՔՊ-ն ուզում Ալավերդի համայնքի ղեկավար կարգել․ «Փաստ»«Սխալվելու վճռականության» մեջ... շփոթվածները․ «Փաստ»«Գոլդեն փելես» հյուրանոցի վաճառքի հետքերով. ի՞նչ է պարզաբանել Նարեկ Նալբանդյանը․ «Փաստ»Արցախի կրկնությունը Երևանում, «Հայաքվեն»՝ իրավական հիմք. Արմեն Մանվելյան Գագիկ Ծառուկյանը Տիգրան Ուրիխանյանից անշարժ գույքը չի խլել. մեր հարցման պատասխանն ու Ուրիխանյանի ստեղծած փոթորիկը մի բաժակ ջրում․ NEWSPRESS.am Արցախը հանձնած և երկիրը նոր փորձությունների տանող քաղաքական համար մեկ պատասխանատուները որոշել են ակտիվ զբաղվել Ալավերդիում իշխանափոխություն իրականացնելու փորձերովՆիկոլի պարագայում մեր երկիրը նախագահ ունենալ չի կարող․ Աննա ՄկրտչյանՔՊ-ն «կարմիր գծերն» անցել է, առանց PR մետրո չեք նստում, հիմա էլ որոշել եք մտնել քաղաքացո՞ւ գրպանը Չինաստանում արևային վահանակների գները փլուզվել են 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան «Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան Հունանյանին ոչնչացնելով՝ Կարեն Դեմիրճյանին ու Վազգենին հետ չես բերի․ Սուրենյանց Ա՛յ փոքրիկ, ա՛յ անմակարդակ, դու ո՞վ ես, որ նման բան ասես․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության «Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ. Նիկոլը պետք է հեռացվի այնպես, ինչպես, որ եկել է իշխանության» Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութն ու դրա շուրջ ստեղծված առեղծվածը ՀՀ տարածքից միջանցքի տրամադրումն անվանակոչել են «Խաղաղության խաչմերուկ»Փաշինյանն «իզմ»-եր չունի` պատրաստ է կատարել ցանկացած որոշում, որը բխում է իր շահերից Սա հակաժողովրդական գործելաոճ է. Գառնիկ Դանիելյան Նիկոլը նաև վատ կոսմետոլոգ է «Հայաքվեն» հասել է կարևոր հանգրվանի, իշխանությունն ուզում է ձախողել այն. Չալաբյան Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը Սա է պետություն ունենալու և կայանալու ճանապարհը. Մհեր Ավետիսյան Դեկտեմբերի 4-ին` ժամը 10:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես քննարկվելու է ՀայաՔվեի օրենսդրական նախաձեռնությունըUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Աբու Դաբիի համալսարանում Նաhանջ տարի.Ի՞նչ չի կարելի անել 2О24 թվականին, ինչից պետք է վախենալԻսրայելի բանակը վերսկսել է ռшզմական գործողությունները Գшզայում 2024 թվականին Նիկոլ Փաշինյանը գնալու է. Սուրեն Սուրենյանց (video) Ցնցnղ լnւր Թnւրքիայից «Քաղաքացիական պայմանագիրը» զավթեց իշխանությունը Ալավերդիում Հերթական հակառուսական քայլը Ինչի մասին է ապագան և հնարավոր ընտրությունները․ Վահե Հովհաննիսյան «Դասական լեզու Հայոց» մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները հաղթահարել են առաջին փուլը Ի՞նչ են թաքցնում սահմանազատման անվան տակ Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք Ի՞նչ իրավիճակ է ԼարսումՆիկոլական ստերը Տեղական ինքնակառավարումը գերեզմանելու հերթական դրսևորումը գործող իշխանությունների կողմից. Մենուա Սողոմոնյան ՀայաՔվեի նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ զազրելիության աստիճանի շինծու քրեական գործովԲրյուսովի նախկին պրոռեկտոր ու դեկան, մեր պայքարի ընկեր Ցոլակ Արամի Ակոպյանին ապօրինաբար ձերբակալել են․ Դավիթ Սարգսյան Օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը․ Արկադի ԹամազյանՍտանձնել եմ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Ցոլակ Ակոպյանի պաշտպանությունը․ Արսեն ԲաբայանՖրանսիայում սկսել են հիբրիդային արևային-քամու գեներատորներ տեղադրել շենքերի տանիքներին