Երևան, 10.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը

Հասարակություն

Մի շարք երկրների բնապահպաններ միացել են սեպտեմբերի 15-ին CEE Bankwatch Network-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ուղղված նամակին, որում կոչ են անում վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28 թվականների ներդրումային ռազմավարությունը։ 

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ուզբեկստանի և Ուգանդայի բնապահպանական ՀԿ-ները ՎԶԵԲ-ին կոչ են անում նախապաետվություն տալ փակ արտադրական ցիկլով աշխատող տնտեսություններին, ուշադրություն դարձնել արդյունաբերկան թափոնների կրճատմանն ու դրանց հնարավոր վերամշակմանը, բացառել հանքարդյունաբերական ներդրումներն այնպիսի երկրներում, որոնք չեն պահպանում միջազգային բնապահպանական օրենքները, սահմանել արգելված տարածքներ և արգելված տեխնոլոգիաներ, երաշխավորել բնակչության իրազեկվածությունն ու համաձայնությունը։ 

Նամակին, որի վերաբերյալ հրապարակման մեջ Bankwatch-ը օգտագործել է Հայաստանի հանքերից մեկի համայնապատկերը, հայ բնապահպանական կազմակերպություններից միացել են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը մշտապես, իսկ վերջին տարիներին առավել լայնամասշտաբ տեղեկատվական գրոհներ է իրականացնում Հայաստանի տնտեսության և հատկապես հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ։ Այս համատեքստում հայաստանյան ՀԿ-ների՝ այս նամակին միանալը ոչ միանշանակ է ընկալվում։ Հատկապես, որ վերջիններս խուսափում են Արցախի հարցով դիրքորոշում հայտնելուց, թեկուզ ադրբեջանցի «էկոակտիվիստների» հակամարդկային գործողության տեսանկյունից։

Հայ բնապահպանական համայնքի մոտեցումներն ու առաջնահերթությունները պարզելու նպատակով NEWS.am-ը փորձեց կապ հաստատել նամակին միացած ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանն ասաց, որ իրենք ՎԶԵԲ-ի ռազմավարությունները դիտարկում են 2008 թվականից և մեկնաբանություններ անում․ «Այս նամակով մենք պաշտպանում ենք մեր երկրի շահերը, որպեսզի ներդրումներ չլինեն հանքարդունաբերության, մասնավորապես՝ նավթի և գազի ոլորտում, որոնք հիմնականում ստանում են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Հայաստանն այս նամակում շատ քիչ մասնաբաժին ունի»։

Նկատենք, որ նամակում նավթի ու գազի արդյունահանման մասին որևէ առանձին կետ չկա, խոսքը գնում է ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի մասին։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցինք, Bankwatch-ը նամակի մասին հրապարակման մեջ օգտագործում է հայաստանյան հանքի համայնապատկեր, ավելին, նյութում բերված մի քանի օրինակներից մեկը վերաբերում է հենց այդ հանքին․ Ադրբեջանի, և առհասարակ նավթի ու գազի մասին ոչ մի խոսք։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Մանվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ստորագրությունը նամակին դեռ ամիսներ առաջ են ուղարկել․ «Մենք այսօր չենք միացել նախաձեռնությանը։ Իհարկե այսօր այլ առաջնահերթություններ կան»։

Անդրադառնալով հարցին, թե ինչու են միացել նամակին՝ Մակարյանը նշեց․ «Մեր կազմակերպության անդամները հիմնականում բնապահպան-բժիշկներ են, հաճախ ենք երթևեկում Սևանի մայրուղով դեպի եր թիրախային գյուղեր, տեսնում ենք, թե ինչ փոշի է այնտեղ բարձրանում, որը վնասում է տեղի բնակչությանը։ Բացի այդ, մեզ բավականին մտահոգում է մեր երկրի լանդշաֆտի սպանությունը»։

Կրկին նշենք, որ Հայաստանում «բնապահպանական խնդիրների» հարցը ոչ թե 7 շաբաթ է, 3 ամիս է կամ 1 տարի, այլ առնվազն 3 տարի ակտիվ շահարկվում է Ադրբեջանի կողմից և օգտագործվում որպես հնարավոր ագրեսիայի հիմնական առիթներից մեկը։ Այս առումով նամակը «ամիսներ առաջ» ստորագրած լինելու փաստարկը որևէ կերպ չի արդարացնում Ադրբեջանի օրակարգն առաջ տանող այս քայլը։

«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք ոչինչ չեն որոշել, պարզապես միացել են նամակին։ Լրագրողի նկատառմանը, որ նախաձեռնությունը միացել է, հետևաբար համակարծիք է, ներկայացուցիչը պատասխանեց․ «Ես չեմ կարող պատասխանել, կազմակերպիչներին դիմեք այդ հարցերով»։

Որպես ամփոփում նշենք, որ նամակին հատկապես ակտիվ միացել են հայ (4 կազմակերպություն) և ուկրաինացի (6) բնապահպանները։ Ադրբեջանական կողմից ստորագրել է միայն 1 ՀԿ, այն էլ աշխատողների իրավունքներով զբաղվող։

ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Իտալիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա չորս զոհ Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի. Ալիև Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան