Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ


ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին

Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում (այսուհետ՝ կրթօջախներ):

Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատուրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:

Մասնակից կրթօջախներից ակնկալվում է

1. ձևավորել ուսուցիչ(ներ)ի ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր: Խմբերը կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին՝ սկսած կրտսեր դպրոցական տարիքից, կամ համալրված լինեն նույն տարիքի/դասարանի աշակերտներով: Վերջինի դեպքում ստեղծագործական խմբում ընդգրկվում են 12 տարեկան և բարձր տարիք ունեցող աշակերտները:

2. Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ/և Ս. Փարաջանովին նվիրված համապատասխան նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությոնները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):

3. Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:

4. Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:

 

Պարգևները

Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ:

 

Մրցույթի անցկացման կարգը և ֆիլմերի ներկայացման պահանջները

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:

Մասնակից կրթօջախները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են vardanabovyan@yahoo.com էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակը պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի էլեկտրոնային հասցեից:

Նամակի վերնագրում պետք է կատարված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:

Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենա 3-10 րոպե

տևողություն:

Ֆիլմի տեղեկատվական մասում (titles) պետք է նշված լինեն.

1. Ֆիլմի անվանումը,

2. ֆիլմի տևողությունը,

3. ֆիլմի անվանակարգը,

4. կրթօջախի երկիրը, քաղաքը, անվանումը,

5. ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը,

6. ստեղծագործական խմբի (աշակերտների) տվյալները` անունները, ազգանունները, տարիքը/դասարանը:

 

Ժամկետները

 

Հավելյալ հարցերով կարող եք դիմել՝

Հայաստանի ազգային կինոկենտրոն

հեռ.՝ +374 10 52-20-32 Էլ.փոստ. vardanabovyan@yahoo.com

Կայքէջ. ncca.am

Facebook: «NationalCinemaCenterofArmenia»

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

հեռ.՝ +374 10 599-647

Էլ.փոստ. tamara.zalinyan@escs.am Կայքէջ. www.escs.am

Facebook: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»

 

N Գործողություն/աշխատանք Ժամկետ

1 Ֆիլմերի ներկայացման վերջնաժամկետ 15 հունվար, 2024

2 Գնահատում և հաղթողների հայտարարում 4 մարտ, 2024

3 Պարգևատրում Մարտ-ապրիլ, 2024

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒՅԹՈՒՆ

Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան