Երևան, 06.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը


Քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

Միջազգային

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:

ԿԳՄՍՆ լրատվականի փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:  

Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ Յապ Ֆրեդերիքսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Նիդերլանդների Թագավորության հետ մշտապես ունեցել ենք բարեկամական ջերմ հարաբերություններ: Վստահ եմ՝ ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ոլորտներում առկա են համագործակցության մեծ հեռանկարներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու փոխգործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է՝ ընդունվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Այն ուղղված է լինելու սովորողների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև արժեքային համակարգի ամրապնդմանը: Միտված ենք բոլոր բնակավայրերում համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայությունների ապահովման, կրթության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կրթական ծառայությունների միջազգայնացման՝ ՀՀ դերը գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու առումով»,-ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

Հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել միջբուհական համագործակցության շրջանակում իրականացնելու համատեղ ծրագրեր՝ ուղղված Նիդերլանդների Թագավորության բուհերից մեկում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի զարգացմանը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ոլորտային համագործակցության մեծացման ներուժը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են և գտնվում են Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:

Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»