Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար


«Արթուրն ասում էր՝ չթողնես քեզ խղճան, պետք է սառը դատես. այո, ես ուժեղ եմ, ես սպայի կին եմ». փոխգնդապետ Արթուր Հովսեփյանն անմահացել է Մատաղիսում հոկտեմբերի 13-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լիարժեք նվիրվող անձ էր՝ լիներ ընտանիք, աշխատանք, թե ընկերություն: Իր անձը մի կողմ կդներ, էգոիզմ չկար իր մեջ: Եթե ինչ-որ աշխատանք էր կատարում, պետք է ամեն ինչ իդեալական լիներ: Որպես զավակ, ամուսին և հայր՝ ամեն ինչ պետք է կատարյալ աներ: Բարի ու լուսավոր մարդ էր, խաղաղության աղավնին էր, քանի որ թույլ չէր տալիս, որ իրենց մեծ գերդաստանում որևէ մեկը մյուսից նեղացած մնա, չէր ընդունում, որ ընտանիքում մեկը մյուսից կարող է նեղանալ: Միշտ հաշտեցնում էր բոլորին, կանխում բոլոր հնարավոր վեճերը»:

Երբ խնդրում եմ Արթուրի կնոջը՝ Նառային, պատմել ամուսնու մասին, այս խոսքերն են հնչում, խոսքեր, որոնք պարուրված են սիրով, անսահման կարոտով ու հպարտությամբ: Արթուրը և Նառան Տավուշի մարզի Սևքար գյուղից են: «Ճանաչել ենք իրար, շփվել մոտ ութ տարի, այդ ընթացքում սովորում էի, նա ինձ համբերատար սպասում էր: Ավարտելուց հետո 2019 թ. մարտին ամուսնացանք, իսկ հետո ծնվեց մեր որդին»: Արթուր Հովսեփյանը գերազանցությամբ է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: «Միշտ սահմանում է ծառայել: Իր կուրսից միակն է եղել, որ ուսանողության տարիներին անլուծելի խնդիր է լուծել, իր մասին նաև գիրք կա հրատարակված: Քանի որ բացարձակ գերազանցիկ է եղել, իրեն նաև հնարավորություն են տվել ընտրելու ծառայության վայրը: Մերժել է Երևանում մնալու և պաշտոն ստանալու առաջարկը, Իջևանը, Տավուշը և սահմանն իրենն էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի կինը:

Արթուրը զինվորական հայրիկի օրինակն է ունեցել աչքի առաջ: «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ սկեսրայրս տավուշյան սահմանն է պաշտպանել, իր կնոջն ու չորս երեխային: Երբ ձևավորվել է մեր բանակը, դարձել է զինվորական, հետո թոշակի անցել: Հայրիկի օրինակին հետևել է ամուսնուս ավագ եղբայրը, նույն ուղին ընտրել է նաև ամուսինս: Մեր ամուսնության տարիներին շատ էր հոգնում, Իջևանի հակատանկային զորամասը նոր էր ձևավորվել, նա հրամանատար էր նշանակվել: Իր աշխատանքը գերծանրաբեռնված էր, Տավուշյան մարտերին զորք էր ուղարկում, բնագծերին հետևում, մեր բալիկը նոր էր ծնվել: Իմ հարազատներն ասում էին՝ դա աշխատանք չի, թող այն, Արթուրը միայն ժպտում էր՝ այո, սա ինձ համար աշխատանք չէ, ծառայում եմ հայրենիքիս»: Սկսվում է 44-օրյա պատերազմը:

«Երբ սկսվեց պատերազմը, եկավ, մեզ հաջող արեց՝ գնում եմ, չգիտեմ, թե երբ կգամ, դիրքեր ենք բարձրանում: Բայց չասաց, որ Արցախ է մեկնում, մտածում էի, որ մեզ մոտ է լինելու, ի վերջո, հրամանատար է, փոխգնդապետ: Մեր երեխան էլ վեց ամսական էր, կարծում էի, որ չի գնա, մեր կողքին կմնա: Սեպտեմբերի 29-ին, երբ Արցախում վիճակը շատ ավելի լուրջ էր, քան պատկերացնում էինք, զանգահարեց իր հայրիկին, խնդրեց բոլորիս դուրս բերել գյուղից: Մեր գյուղը սահմանամերձ է, մնալը ռիսկային էր: Տղայիս ու մայրիկիս հետ գնացի Հաղարծին: Փոխանցիկ դրոշ ստանալու ժամանակ կորպուսի կողմից հեռադիտակ էր նվեր ստացել իր անձնվեր ծառայության համար: Խնդրեց, որ այն վերցնեմ ու իրեն տանեմ: Հաղարծինում Մարիամ Աստվածածնի նկարն էի նվեր ստացել, քահանան իր ընկերն էր, նվիրեց ինձ, ասաց՝ կողքիդ կպահես, ձեզ կպաշտպանի: Հուլիսյան մարտերին այն միշտ դնում էի Արթուրի պայուսակի մեջ: Այս անգամ էլ հեռադիտակի հետ նկարն իրեն փոխանցեցի՝ մտածելով, որ կպաշտպանի: Ճանապարհին հանդիպեցինք, մեր տղային գրկեց ու շատշատ համբուրեց:

Երբեք որևէ մեկին հաջողություն չէր ասում, չէր սիրում այդ բառը, ասում էր՝ լավ մնացեք, կհանդիպենք: Այդ օրը երեխային մի ուրիշ կերպ սիրեց, հետո ճանապարհեց մեզ՝ լավ մնացեք, հաջող ձեզ: Տեղավորվեցինք մեքենայի մեջ, տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում ու մեզ է նայում: Մայրիկիս ասացի, որ ամեն ինչ ավելի լուրջ է: Սեպտեմբերի 29-ին մեր տղան սկսեց ջերմել: Հաջորդ օրը զանգում եմ ամուսնուս տեղեկացնելու, որ գնալու ենք հիվանդանոց: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ լսում եմ «բարի գալուստ Ղարաբաղ տելեկոմ»: Զանգեցի սկեսուրիս: Արթուրը գնում է տուն, մի քանի իր վերցնում, սկեսուրս ասում է՝ Նառային չե՞ս ասում, որ գնում ես, ասում է՝ կգնամ իր մոտ, դուք իրեն բան չասեք: Բայց առանց ինձ ասելու, բաժանման պահից խուսափելով, ուղևորվում է Արցախ: Ինձ հետ զրուցելիս ասաց, որ երկու օրից հետ է գալու: Չորս հոգու հետ կամավոր, առանց հրամանի մեկնել էր: Մինչ այդ հրաման է ունենում, որ իր դիվիզիոնից մի խումբ պայմանագրայիններ սպայի հետ պետք է մեկնեն Արցախ: Բայց տեղ չհասնելով՝ սպան փախուստ է կազմակերպում: Երբ ամիսներ անց գտանք իր հեռախոսը, այնտեղ կային ձայնային հաղորդագրություններ, որտեղ նա դիմում է կորպուսին՝ առաջարկելով մեկնել Արցախ, ամեն ինչ կարգավորել, եթե անհրաժեշտություն լինի, անձամբ մտնել մարտի մեջ»: Բոլորն են փաստում, Արթուրն իդեալական հրետանավոր էր:

«Նա միանում է զինվորական Տարոն Քոչարյանի խմբին, պաշտպանում էին բնագծերը Մատաղիսի կողմից: Մտնում է մարտի մեջ, շատերն անգամ չեն իմացել, որ փոխգնդապետ է: Կիրակնօրյա «մատաղ»՝ Մատաղիսի ձորում. այդտեղ հրետանային հարվածների հեղինակն Արթուրն է: Իր վարած մարտերի ժամանակ ոչնչացրել է մեծ թվով կենդանի ուժ, զինտեխնիկա, վիրավորներին է դուրս բերել: Զրուցում էինք, հարցնում էի՝ գոնե տեղդ ասա, մի անգամ նշեց՝ հյուսիս-արևել յան ուղղության վրա ենք: Կին եմ, անհանգստանում էի, ասաց՝ քո ու մեր երեխայի համար եմ գնացել, տատիկիս ու պապիկիս գերեզմանները չպղծելու ու իմ ընտանիքին չվնասելու համար եմ գնացել: Այդ խոսքերից հետո այլևս որևէ բան ասել չէի կարող: Երկու օր մարտի մեջ լինելուց հետո իր հետ գնացած տղաներից երկուսը վերադառնում են, մեկ հոգին առանց որևէ բան ասելու է հեռանում, միայն մեկն է մնում Արթուրի կողքին:

Հոկտեմբերի 9-ին Վահագնը, որ մնացել էր իր հետ, վիրավորվում է, նրան տանում է հիվանդանոց ու վերադառնում մարտի դաշտ: Այդ օրերին ինձ պարտադիր զանգում էր կամ գրում: Ամեն օր գրում էր՝ ձեզ կյանքիցս շատ եմ սիրում: Վստահ եմ, որ մեզ կյանքից շատ էր սիրում. որ չսիրեր, չէր գնա: Հոկտեմբերի 12-ին զանգեց, մոտ կես ժամ խոսեց՝ ձայնը հոգնած ու տխուր էր: Հաջորդ առավոտյան ինձ չէր զանգել, զանգում էի, անջատում էր: Հետո պատասխանեց, ասաց, որ հերթափոխ է գնում իրենց մոտ, իջնելու են դիրքերից: Բայց հերթափոխը չի հասցնում: Առավոտվանից սկսված մարտերը կեսօրից թեժանում են: Վիրավորում է ստանում, նրան հասցնում են հոսպիտալ, բայց չի փրկվում: Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաղորդեցին, որ թեժ մարտեր են եղել հյուսիս-արևել յան կողմում, այդ պահին սենյակ էի մտնում, ասացի՝ մա՛մ, սա վերջն է: Արթուրն ինձ չէր զանգել, անգամ նամակ չէր գրել»: Արթուրը շուտ է տուն «վերադառնում»: Նառան հիշում է՝ ամուսինը թույլ չէր տալիս, որ կինն իր հետևից լաց լինի:

«Ինձ ամուր էր «դաստիարակել», ասում էր՝ դու ուժեղ ես: Սեպտեմբերն էր, զրուցում էինք՝ կյանքում ինչ իրավիճակ էլ լինի, չթողնես քեզ խղճան: Ինձ համար կյանքը շարունակելու ուժն այդ ծանր օրերին դարձավ մեր անպաշտպան տղան, պետք էր ուժեղ լինել հանուն նրա: Շարժիչ ուժ նաև իր խոսքերն են եղել՝ պետք է սառը դատես, ուժեղ լինես. այո, ուժեղ եմ, սպայի կին եմ: Մեր ընտանիքի համար ամենացավոտն այն է, որ այսօր Արցախ չունենք: Երբ կողքից ասում են, որ տղաները ոչ մի բանի համար գնացին ու զոհվեցին, պատասխանում եմ՝ եթե ոչ մի բանի համար գնացած լինեին, հիմա այստեղ չէիք լինի: Եթե մեր 5000 տղաներն իրենց կյանքը չզոհեին, հիմա թշնամին Հայաստանը վերցրած կլիներ: Այն ժամանակ տղաները մեր կյանքն են պահել»:

Հ. Գ. - Փոխգնդապետ Արթուր Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով: Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար արժանացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: Հուղարկավորված է հայրենի Սևքար գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան