Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«ՄՏՍ Հայաստանի» ուշագրավ պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին. ի՞նչ փոխվեց մի քանի ամսում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը դեռևս 2023 թ. հունվարի 26-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որը 2023 թ. ապրիլի 12-ին մերժվել է հանձնաժողովի կողմից: Որոշման մեջ նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ և իրեն վերապահված իրավասությունների սահմաններում առարկել է գործարքի կայացմանը։ Ընդ որում, որոշման մեջ հատուկ հղում է կատարվում օրենքի դրույթին, համաձայն որի, «գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ, վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը»:

Վերջին շրջանում նորից էին ակտիվացել տեղեկությունները, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն վերստին դիմելու է ՀԾԿՀ՝ բաժնետոմսերի վաճառքի համար թույլտվություն ստանալու համար: Ավելին, մենք ունեինք հստակ տեղեկություններ, որ հայտը ներկայացվելու է նոյեմբերի սկզբին: Ըստ այդմ, «Փաստը» հոկտեմբերի 30-ին դիմել էր «ՄՏՍ Հայաստան» ընկերությանը՝ խնդրելով պատասխանել, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը, և ինչ փուլում է ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման գործընթացը: Նոյեմբերի 1-ին ընկերությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է, որ «պահանջված տեղեկությունները (այդ թվում՝ նշված հարցերի հերքումը կամ հաստատումը) չեն կարող տրամադրվել, քանի որ դրանք հանդիսանում են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի առևտրային գաղտնիք»: Այս պատասխանը ուշագրավ է այնքանով, որ պատասխանից ուղիղ երկու օր անց՝ նոյեմբերի 3-ին, «ՄՏՍ Հայաստանը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ:

Ավելին, ՀԾԿՀ կայքում տեղադրված է նոյեմբերի 15-ի նիստի օրակարգը, ներառյալ համապատասխան որոշման նախագիծը, որով հանձնաժողովը համաձայնություն է տալու ընկերության բաժնետոմսերի 100 %-ը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքի կնքմանը։ Նախ՝ հետաքրքիր է, թե ինչպես է այս մի քանի ամսում վերացել «ազգային անվտանգությունը կամ պետական շահերը վնասելու» նորմը, առավել ևս, որ գնորդը նույն կազմակերպությունն է: Ի՞նչ եղավ այս մի քանի ամսում, որ ԲՏԱ նախարարությունն այս գործարքի կայացման վերաբերյալ իր իրավասությունների շրջանակում առարկություններ այլևս չունի: Մյուս կողմից՝ ի՞նչ առևտրային գաղտնիքի մասին էին իրենց պատասխանում նշել «ՄՏՍ Հայաստանի» պատասխանատուները, երբ այդ տեղեկություններն ընդամենը օրերի ընթացքում օրենքի ուժով պետք է լինեին հրապարակային:

Ի վերջո, դիմելուց ընդամենը երկու օր առաջ խնդրել էինք պատասխանել... դիմելո՞ւ են ՀԾԿՀ, թե՞ ոչ: Ինչ խոսք, ուշագրավ են «ՄՏՍ Հայաստանի» պատկերացումներն «առևտրային գաղտնիքի» մասին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների դիմումներըUcom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը