Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Մեր վերջին զրույցի ժամանակ Արենն ինձ հրաժեշտ տվեց, ուղղակի ես չհասկացա». Արեն Միրզոյանն անմահացել է Կարմիր շուկայում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, համեստ ու խելացի տղա էր Արենս: Գյուղի դպրոցը գերազանց առաջադիմությամբ է ավարտել: Երեք տարի հաճախել է ավագ դպրոց՝ արդեն Իջևանում: Ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ: Ապագա ծրագրավորող էր»,-«Փաստի» հետ զրույցում Արենի մայրիկի՝ տիկին Քրիստինեի հետ որդու մանկություն ենք տեղափոխվում:

Երբ մայրիկն ասում է, թե որդին ինչ ուղղությամբ էր որոշել շարունակել բարձրագույն կրթությունը, կարծես գուշակում եմ նաև մյուս հարցիս պատասխանը՝ Արենի սիրելի առարկան դպրոցում մաթեմատիկան էր: «Մյուս առարկաները հավասարաչափ սովորում էր, կարծես ռուսաց լեզվից էր մի քիչ թերանում»: Որպես սիրելի սպորտաձև՝ Արենի կյանքում յուրահատուկ տեղ ուներ ֆուտբոլը: «Տղաների հետ գյուղում շատ էին ֆուտբոլ խաղում, գյուղերի միջև մրցումներ կազմակերպում: Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ կարատեի, մարտեր առանց կանոնների և այլն: Սպորտային կազմվածք ուներ, հետևում էր իրեն: Պարտադիր պարապում էր, որ հանկարծ ավելորդ քաշ չունենա»: Արենը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2020 թ. հունվարի 17-ին: Ծառայել է Լուսակերտի, Արմավիրի զորամասերում: Նույն թվականի հունիսի 29-ին կրտսեր սերժանտի կոչում ստացած Արենը տեղափոխվել է Արցախի Հանրապետություն՝ Իվանյան (Խոջալու): Մայրիկի խոսքով, որդին շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը:

«Բոլոր տեղերում շատ լավ է անցել իր ծառայությունը, խիստ, կազմակերպված, ամեն ինչն իր տեղում: Կյանքում երբեք որևէ հարցում չի տրտնջացել, ծառայությունից էլ շատ գոհ էր»: Սկսվում է 44-օրյա պատերազմը: «Ամեն օր իր հետ կապի մեջ եմ եղել: Միայն պատերազմի սկսվելու օրը չի զանգել: Սպասում էի, գիշերը ժամը երկուսին զանգեց այլ համարից: Մեր ամենօրյա զրույցների ժամանակ երբեք չի ասել, թե որտեղ է: Դեպքից հետո ենք միայն իմացել, որ ամենաթեժ կետերից մեկում է եղել՝ Կարմիր շուկայում: 36 օր պատերազմի մեջ է եղել Արենս, ամեն ինչ տեսել է: Վերջին օրն ինձ հրաժեշտ է տվել, ուղղակի ես չհասկացա, չհասկացա, որովհետև չգիտեի, թե նա որտեղ է: Խոսքով ինձ հուշեց, որ էլ չի գալու»: Մայրիկի հետ Արենի վերջին զրույցը եղել է նոյեմբերի 1-ին՝ 16:27 րոպեին: «Ու վերջ… Այդ գիշեր դեպքը տեղի է ունեցել Կարմիր շուկայի դպրոցի մոտ»:

Արենը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից: «Բոլորի նման մենք էլ փնտրեցինք: 20 օր ենք փնտրել, ուրիշների համեմատ դա շատ քիչ է: Նորմալ վիճակում իրեն տուն ենք բերել»: Արենն ավագ եղբայր ունի, նա բարձրագույն կրթություն է ստացել, նույն բաժինն ավարտել, ինչ եղբայրը, իսկ հիմա աշխատում է բանկում: Իսկ վերջում մի մշտական հարց, որն այնքան տարբեր պատասխաններ ունի՝ ի՞նչն ուժ տվեց կյանքը շարունակելու: «Արենից հետո կյանքը շարունակելու ուժ ինձ փոխանցեցին որդեկորույս մայրիկների ու հոգևորականների հետ շփումները: Տավուշի թեմի առաջնորդի՝ տեր Բագրատ Սրբազանի հետ համարյա ամենօրյա հանդիպումները շատ են օգնում այս ծանր օրերում»:

Հ. Գ. - Արեն Միրզոյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Ակնաղբյուր գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Արցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանին