Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Կինոն արհեստ դարձնելու իրավունք չունենք». լույս է տեսել «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա միջոցառումների ծրագրի շրջանակներում ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով լույս է տեսել «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը: Այն անդրադառնում է հայ ժամանակակից ռեժիսորների ֆիլմերի դրամատուրգիային, առկա խնդիրներին և այլն։ Հեղինակը Վովա Արզումանյանն է, խմբագիրը՝ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հեղինակը մեզ հետ զրույցում ասում է՝ այն ժամանակակից հայ կինոյին անդրադարձող միակ գիրքն է:

«Մասնագիտությամբ թատրոնի և կինոյի դրամատուրգ եմ: Տեսնում էի նման ուսումնասիրության բացը, բայց ժամանակի սղության խնդիր ունեի: Իմ վարպետի՝ պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի հետ անընդհատ քննարկում էինք ֆիլմերի դրամատուրգիական կառույցը: Եթե Հայաստանում այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում ֆիլմի դրամատուրգիային, ապա արտերկրում մեծ ճանաչում ստացած, որակյալ ֆիլմերի պարագայում տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է: Հենց սա մղեց գիրքը գրելուն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:

Գրքի ուսումնասիրության դաշտում են հայտնվել վերջին 4-ից 6 տարիներին նկարահանված ֆիլմերը: «Փորձում էի բոլոր ֆիլմերն առավել մեծ ուշադրությամբ դիտել: Կինոարտադրությունը բավականին ակտիվ է, բայց շատ են նաև խոտանները: Ֆիլմերը դիտելուց հետո ինձ համար առանձնացրեցի նրանք, որոնց մասին արժի խոսել, դրանք օրինակ բերել: Դրա արդյունքում էլ ընտրեցի ֆիլմերը, ի դեպ, հատկապես վավերագրության մեջ ընդգրկված են նաև ուսանողների ֆիլմեր: Կարևոր է գիտակցել, որ երիտասարդությունը կարող է ավելի շատ գեղագետ լինել կինոյում, քան, ասենք, մեծ փորձ ունեցող ռեժիսորները, շատերի ֆիլմերը ո՛չ կարողանում են կինոդիտողի ուշադրությունը գրավել, ո՛չ էլ փառատոնային հաջողություն ունենալ: Գրքում ուսումնասիրել եմ մի քանի ֆիլմի ժանրային առանձնահատկությունները:

Ժամանակակից կինոն ժանրային խառնուրդի է ենթարկվում, և ժանրերը շատ դժվարությամբ կարելի է տարբերել: Փորձել եմ խոսել նաև պոեզիայի էկրանավորման մասին, ինչպես է պոեզիան էկրան բարձրանում և դառնում կինոնյութ: Անդրադարձել եմ ժամանակակից կինոարտադրության բաղադրիչներին՝ ընդգծելով խոսքի առանձնահատկությունը: Շատ ափսոսում եմ, որ գրականություն-կինո փոխառնչությունները լավ մակարդակի վրա չեն, որովհետև շատ հաճախ գրականությունից կինո գնացող այս շառավիղը մաշվում է: Բարդ է գրականությունը կինո դարձնելը, դա դրամատուրգիական շատ լավ հմտություններ է պահանջում»,-ընդգծում է գրքի հեղինակը:

Նա չի անտեսել նաև անիմացիոն ու վավերագրական ֆիլմերը. «Ունենք հրաշալի վավերագրական ֆիլմեր, որոնք պետք է բոլորը տեսնեն: Մշտապես զարմանում եմ, երբ ասում են, որ վավերագրական ժանրը չսիրող մարդիկ կան: Վավերագրությունը համարում եմ կյանքի հանդեպ ըմբռնում՝ կա այն, ինչ ներկայացնում ես ֆիլմում»: Հեղինակի խոսքով, գիրքն ավելի շատ գրված է էսսե-մենագրության ժանրով, դրանում գիտական հիմնավորումներ չկան: «Գիրքը գրված է մարդու կողմից, որը տեսնում է ինչ-որ խնդիրներ և վերլուծում դրանք: Սա ինչ-որ քննություն է ստացվում ժամանակի մեջ, որովհետև այն թույլ է տալու սկսնակ ռեժիսորներին, պրոդյուսերներին և կինոլորտում գործունեություն ծավալող մարդկանց տեսնել, թե ինչ ունենք և ինչը չի կարելի կրկնել, ինչ թեմատիկ բազմազանություն ունենք, ինչ կառուցվածքային նրբություններ կան, որոնք հաջողում են կամ հակառակը և այլն:

Ոչ թե քննադատական տեսանկյունից եմ մոտեցել այս ամենին, այլ փորձել եմ իմ գիտելիքները ծառայեցնել ընդհանուր գաղափարին, ոչ թե սյուժե պատմել, այլ վերլուծել խնդիրներն այլ տեսանկյունից: Իր խորհուրդներով ինձ մեծապես օգնել է իմ վարպետը: Գրքում միասին մի բաժին ունենք՝ «Արվեստը չի պարտվում». սա հենց նրա խոսքերն են: Այդտեղ խտացված են մեր երկխոսությունները: Վարպետի հետ զրույցները մի կարևոր ընթացք են: Իր փոխանցած գիտելիքների շնորհիվ ինքս ինձ համար շատ բաներ եմ բացահայտում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ մեր օրերում ոմանք կինոյին մոտենում են որպես արվեստ՝ գեղագիտություն ստեղծելով, իսկ ոմանք էլ, ավաղ, որպես արհեստ: «Կինոն արհեստ դարձնելու իրավունք չունենք: Այն արվեստ է, դրա սահմաններում էլ պետք է մնա»,-նշում է Վովան:

Արդյոք ֆիլմը կհետաքրքրի լայն շրջանակներին, թե՞ միայն նեղ մասնագիտացում ունեցողներին: «Այս հարցին անդրադառնալիս մեկ օրինակ բերեմ: Երբ կինոդիտողները և ռեժիսորը քայլում են ինչ-որ ճանապարհով, և մի կետում կինոդիտողը կանգ է առնում, ռեժիսորն էլ նրա հետ, այդ ֆիլմը երբեք չի կարող հետաքրքիր լինել:

Ռեժիսորն ավելի առաջ պետք է գնա, քան մեր պատկերացրածն է: Այս գիրքը կօգնի կինոդիտողներին դիտել հայ երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը: Գրքում կան այնպիսի ֆիլմեր, որոնք լայն շրջանակներին հայտնի չեն, քանի որ, օրինակ՝ միայն փառատոնների են ներկայացվել: Նրանք, անխոս, նոր անուններ կգտնեն»,-եզրափակում է Վովա Արզումանյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ որպես դրամաշնորհը շահող կողմ, գիրքն ուղարկել է Ազգային ու մարզային գրադարաններին, արվեստի բուհերին ու քոլեջներին՝ այս կերպ այն հասանելի դարձնելով բոլորին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների դիմումներըUcom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում