Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա, բայց պետք է պայքարենք հանուն մեր արդարացի պահանջի». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արման Ղարաբեկյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» բաժին: Հիմա բարձրագույն կրթությունը շարունակելու է Մանկավարժական համալսարանում:

«Թեկուզ երիտասարդ տարիքիս՝ 22 տարեկան եմ, հասցրել եմ որոշակի գործունեություն ծավալել նաև քաղաքական դաշտում, ինչպես ասում են, տարբերել լավը վատից: Իմ գաղափարախոսության մեջ մշտապես եղել է միացյալ Հայաստանի կառուցումը, այդ պատճառով 2018 թ. դեկտեմբերին համալրել եմ Արցախում ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության շարքերը՝ երեք ամիս անց զբաղեցնելով երիտասարդական թևի ղեկավարի պաշտոնը: Բավականին ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմանը:

2016-18 թթ. համագործակցել է Արցախում տպագրվող «Հայրենյաց պաշտպան» թերթի հետ: Նշում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդ գյուղի վերին հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ: «Ստիպված եղա մայրիկիս ու 90-ամյա տատիկիս հետ տեղահանվել՝ վերաբնակվելով Արցախի Մարտունի քաղաքում: Սկսեցի աշխատել, շարունակել ապրել: Բայց սեպտեմբերի 19-ի պլանավորված պատերազմի հետևանքով ստիպված եղանք տեղահանվել Արցախից»,-հավելում է մեր զրուցակիցը:

Արմանն իր ցավն ուժ է դարձրել և հիմա շատ կարևոր նպատակ ունի՝ գիրք գրել 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի՝ Մոնթեաբերդի և համանուն շրջանի գյուղերի անմահացած արցախցիների մասին՝ լինեն նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, խոսքը 191 հոգու մասին է: «2022 թ. դեկտեմբերից իմ լավ ընկեր, խորհրդատու, Արցախի ԱԱԾ Մարտունու բաժնի պետ, գնդապետ Կամո Սաֆարյանը և ես զրուցելով եկանք այն մտքին, որ պետք է մեր հերոս հայորդիների կենսագրական տվյալները հավաքագրենք ու տպագրենք, դա մեր պատմությունն է: Այն օդից չենք վերցրել, 44 օրվա ընթացքում կատարած հերոսությունների մասին է լինելու այդ գիրքը: Օգտագործելով մեր անձնական ֆինանսական միջոցները՝ շրջել ենք համայնք առ համայնք և հավաքագրել տվյալները:

Հույս ունեմ նաև, որ գրելով մեր անմահացած տղաների կյանքի պատմությունը՝ կարող եմ խթան հանդիսանալ ինչ-որ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ բերել Արցախի խնդիրը: Արցախի թեման ոչ ոք չի կարող փակված համարել: Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ ոք չի կարող լուծարել՝ հանրապետության նախագահից սկսած մինչև Հայաստանի վարչապետ: Դեռ 1991 թ. սեպտեմբերի 2-ին արցախցին կատարել է իր ընտրությունը, իսկ բանակցությունների միջոցով օրինականացնում էինք այն, ինչ կառուցել էինք մեր սեփական հողի վրա: Որքան շնչում եմ, պատրաստ եմ իմ եղբայրների կյանքի պատմությունը հավաքագրել և հանձնել սպիտակ թղթին: Դա եմ համարում իմ ամենամեծ առաքելությունը»,-ընդգծում է Արմանը:

Նա հույս ունի, որ ծրագրվող այս գիրքը լինելու է առաջինը, բայց ոչ վերջինը: Ավաղ, շրջափակման օրերին չի կարողացել ավելի ծավալուն աշխատանք կատարել և հավաքագրել նաև Արցախյան առաջին և Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մեր հայորդիների տվյալները, շրջել Արցախի մյուս գողտրիկ անկյուններում: Բայց չի հուսահատվում, ամեն ինչ առջևում է: Վստահ է, որ ծնվող յուրաքանչյուր գրքով ոչ միայն ապրեցնելու է մեր տղաներին, այլ նաև որդեկորույս ծնողներին ցույց է տալու, որ նրանք միայնակ չեն, որ իրենց կողքին արցախցի մի երիտասարդ է, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց:

«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա: Բայց շարունակելու եմ իմ արդարացի պայքարը հանուն իմ հայրենիքի, իմ հող ու ջրի: Արցախի հետ նաև մեր մայր Հայաստանի ճակատագիրն է կապված: Մեր բանակում ծառայող, Արցախի սահմանը պաշտպանող հայ զինվորը պաշտպանում էր նաև Հայաստանի սահմանները: Մեր ծնողները ժամանակին պայքարել են, որ ապրենք ազատ ու անկախ երկրում: Իմ հորեղբայրը՝ հակաօդային պաշտպանության ուժերի ավագ լեյտենանտ Ալիկ Ղարաբեկյանը, զոհվել է հանուն հայրենիքի: Իմ քրոջ որդին՝ հետախույզ, դիպուկահար Հովիկ Գրիգորյանն, անմահացել է 44-օրյա պատերազմում: Նրանց երազանքը ազատ, անկախ ու երջանիկ հայրենիքն էր՝ Արցախն ու Հայաստանը»,-եզրափակում է Արման Ղարաբեկյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են