Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Իսկ ի՞նչ է եղել, որ.... «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանություններն ինտենսիվ պատրաստվում են տոներին: Լույս ու փայլով... Իսկ ի՞նչ է, ինչ-որ բա՞ն է եղել: Ի՞նչ է եղել, որ... Բայց խնդիրը միայն իշխանությունը չէ. դե, նրանք ինչի համար եկել էին իշխանության, մեծ «հաջողությամբ» կյանքի են կոչում: Խնդիրը համընդհանուր տրամադրություններն են: Չէ, լուրջ, դուք ինչ-որ տեղ կամ ինչ-որ բանից նկատո՞ւմ եք, որ ծանրագույն կորուստներ կրած երկրում եք ու հայրենիքի մի հսկայական ու առանցքային հատվածը թշնամուն տրված ժողովրդի մեջ:

Ինչի՞ց է դա նկատվում: Ինչ-որ բան է եղե՞լ... Մարդիկ ինչերից են խոսում, ինչ «դարդուցավ» ունեն, ինչ են զրուցում, ինչի մասին են մտածում կամ ինչից են մտահոգված: Տարբերություն, ի դեպ, չկա. լինի թշնամու նշանառության տակ դրված, վերստին սահմանամերձ դարձած բնակավայրո՞ւմ, որ ամեն օր Փաշինյանի «խաղաղության օրակարգը» իրենց մաշկի վրա են զգում, թե՞, ասենք, Երևանի ոստիկանապատված կենտրոնում: Նախօրեին մի օգտատեր ֆեյսբուքում թվարկել էր, ինչպես նախկինում կասեին, «ստեղծագործական մտավորականության» մի ամբողջ շարք ներկայացուցիչների անուն-ազգանուններ: Ճանաչելի, եթե ոչ հանրաճանաչ դեմքերի անուններ էին: Ու միանգամայն արդարացի հանդիմանել էր, թե ինչո՞ւ, օրինակ՝ այդ անձինք, որոնք նախկինում շատ ավելի փոքրամասշտաբ խնդիրներով հանրային ակտիվություն էին դրսևորում, հիմա լուռ են:

Ճիշտ է ասում: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. կներեք, իսկ ո՞վ է աղմկում, որ «հայ հայտնիներն» էլ պապանձվել են: Ո՞վ է ծպտուն հանում: Եթե վաղը ոչ մի թերթ չտպվի, ոչ մի լրատվական կայք չգործի, ֆեյսբուքն էլ անջատեն, ապա իշխանության համար իդեալական միջավայր կձևավորվի, քանզի արդեն ընդհանրապես ոչ մի ձայն չի լսվի: Ի՞նչ է եղել, որ... Աստծո սիրույն, միայն թե չասեք, թե «ժողովուրդը շոկի մեջ է», «մարդիկ ցնցումը չեն հաղթահարել»: Լավ, էլի: Իբր այդ ե՞րբ էին ցնցվել, որ մի հատ էլ ցնցումը չեն հաղթահարել: Այդ որտե՞ղ, այդ ինչի՞ց երևաց այդ «ցնցվելը»:

Այ, միակ ու իրական «ցնցումը» լինելու է մի քանի օրից, երբ սկսվի «Նոր տարվա առևտուրը»՝ ինքնամոռաց և համընդգրկուն: Չէ, մենք անընդհատ սգի մեջ լինելու կոչ չենք անում, կյանքը կանգնեցնելու կոչ չենք անում, բայց հնարավո՞ր է այսքան «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» լինել: Հնարավո՞ր է այսպես արագ մոռանալ այն ամենն, ինչ պատուհասել է մեզ, չգիտակցել այն ամենն, ինչ կարող է սպառնալ մեզ: Ու ապրել՝ կարծես ոչինչ էլ չի եղել...

Իսկ ի՞նչ է եղել, որ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայում