Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Կստեղծվի ոստիկանության գվարդիա՝ նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով. նախագիծ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքների նախագծերը: Նշվում է, որ ներկայում ոստիկանության զորքերի խնդիրները, գործունեության իրավական հիմքերն ու սկզբունքներն առավելապես կանոնակարգված են «Ոստիկանության զորքերի մասին» օրենքով։

«Պաշտպանության մասին» օրենքը ոստիկանության զորքերը դասում է «այլ զորքերի» թվին, ինչի ուժով՝ դրա ղեկավարման և կառավարման գործառույթները խաղաղ ժամանակ օրենքով սահմանված կարգով իրականացնում է ներքին գործերի նախարարությունը, իսկ ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ զորքերն անցնում են ԶՈւ-ի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո։ Այլ զորքերի մեջ ներառվելու հետևանքով ոստիկանության զորքերի վրա տարածվում են նաև Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի և ԶՈւ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի դրույթները։

Այսպիսով, ինչպես ոստիկանության զորքերը, այնպես էլ դրանց ծառայողներն ունեն երկակի կարգավիճակ, այս ծառայությանը բնորոշ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը, ինչը չի բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից։ «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքը սահմանելու է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը, կառուցվածքը, ոստիկանության գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և այլն։

Օրենքի մակարդակով կնախատեսվեն այն հատուկ միջոցները, որոնք լիազորված են լինելու կիրառել ոստիկանության գվարդիայի ծառայողները օրենքով վերապահված խնդիրների և գործառույթների ապահովման շրջանակներում: Ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր տարածքային և ոլորտային ստորաբաժանումներով և այլևս չի ներառվելու «այլ զորքեր» օրենսդրական հասկացության մեջ։ Նոր օրենքով ոստիկանության գվարդիային կվերապահվեն երկրի պաշտպանության ոլորտի այնպիսի գործառույթներ, որոնք բխում են ոստիկանության խնդիրներից և արդյունավետ կերպով կարող են իրականացվել նոր ձևավորվող ծառայության կողմից: Նախագծի ընդունմամբ նաև պետբյուջեում կառաջանան ծախսեր, որոնք ճշգրտման փուլում են։

Այսպիսով՝ կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ Կա Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր. Շարմազանով Այսօրվանից ընդունվում են ԼՂ հայրենակիցների կեսաթոշակների դիմումներըUcom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն Կասպից ծովի հարավային հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա