Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


«Խոստացա որդուս՝ թեկուզ կյանքիս գնով, դու վերածնվելու ես, որ քեզ նորից գրկեմ ու մեր տան մեջ Վահե կանչեմ». Վահե Բաղդասարյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Թալիշում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան յուրահատուկ է: Իմ Վահեն թե՛ ընտանիքում, թե՛ իր ընկերական շրջապատում, թե՛ գյուղում սիրված ու հարգված էր: Շատ բարի էր, հոգատար իր ընկերների հանդեպ, կարող էր իրեն նեղություն տալ, բայց ուրիշին օգնության հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Վահեի մայրիկը:

Նա դպրոց է գնացել դեռ վեց տարեկան չդարձած: «Օգոստոսի 31-ին մեր տուն եկան, դպրոցի տնօրենն ասաց՝ տիկի՛ն Ստելլա, Վահեին պիտի դպրոց տանենք, նախակրթարան, Վահեն էլ՝ փոքրամարմին, կապույտ աչքերով: Հարցրեցին՝ Վահե՛ ջան, ուզո՞ւմ ես դպրոց գնալ, ասաց՝ մամաս որ տանի, ինչի՞ չեմ գնա: Մեծ սիրով առաջին օրվանից դպրոց է հաճախել, շատ ընդունակ էր, տարիների ընթացքում ընդունակությունը մնաց, բայց սովորելու սեր չուներ: Երբ ինչ-որ դասի դեպքում իրեն ասում էի՝ կես ժամից պատրաստ լինես, 15 րոպեից արդեն պատրաստ, դասը սովորած էր: Ֆուտբոլ էր սիրում: Գյուղերով հավաքվում էին, թիմերի բաժանվում ու սկսում խաղալ: Իրեն անընդհատ ասում էի՝ ընկնելու ես, ձեռքդ կամ ոտքդ կոտրես: Մի օր այդպես էլ եղավ՝ ձեռքը կոտրեց: «Մա՛մ, տեսա՞ր, քո ասածն եղավ»: Բայց անգամ այդպես խաղում էր:

Համակարգիչների հետ սեր ուներ, ասում էի՝ հնարավո՞ր է՝ դասընթացների գնաս, ասում էր՝ չէ, մա՛մ, ես ֆուտբոլ եմ սիրում»: Վահեն 2019 թ. հունվարի 18-ին զորակոչվում է բանակ: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Մատաղիսում, հետո տեղափոխվել է Թալիշ: «Վահեն շատ էր կապված մեզ հետ, զորակոչվելուց ու երդմնակալության արարողությունից հետո շատ արագ հարմարվեց զինվորական ծառայությանը: Շատ գոհ էր, հպարտ, որ ծառայում է հայրենիքին: Միայն առաջին օրը տխուր դեմքով գնաց, բայց հետո շատ ուրախ էր: Մեկ տարվա ծառայող էր, և երբ իրենց զորամաս նորակոչիկներ էին գալիս, նույն հոգատարությունը նրանց հանդեպ էր դրսևորում: «Տղե՛րք, ծառայությունը շատ լավ բան է, ամեն մարդ էլ պետք է ծառայի հայրենիքին, պետք է ծառայի, որ կոփվի ու տղամարդ դառնա»:

Ես դա իր դեպքում տեսնում էի, լրիվ փոխվել էր: Ասում են, չէ՞, բանակ երեխա ես ուղարկում, տղամարդ ընդունում, ճիշտ են ասում, բայց ես չհասցրեցի ընդունել»: Համավարակը խանգարեց, որ Վահեն արձակուրդ գա, բայց ծնողներն ավելի վաղ այցելել էին նրան: «Իրենով շատ հպարտ էին, թե՛ ընկերները, թե՛ իր անձնակազմը: Շնորհակալ էին, որ Վահեի պես զինվոր ունեն: Ինքը ծառայության ընթացքում չի եղել սերժանտ, դիրքի ավագ: Նախ՝ ինքը չէր սիրում, մյուս կողմից էլ՝ ես էի ասում, որ դա շատ մեծ պատասխանատվություն է: «Դու քո շարքային ծառայությունն ավարտի ու տուն արի, ինձ այլևս ոչինչ պետք չէ»: Բայց Վահես շատ կազմակերպված ու ակտիվ զինվոր էր: Թե՛ ինքն էր գոհ ծառայությունից, թե՛ իրենից էին գոհ, ամեն ինչ շատ լավ էր, եթե չլիներ այս անիրավ պատերազմը»: Զրույցի՝ պատերազմի մասին հարցերի ժամանակ միշտ ներքին վախ ունես, թե այս անգամ քեզ ինչ են պատմելու, ինչ անհավանական թվացող պատմություն ես լսելու:

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 8-ի կողմերն եմ իր հետ խոսել: Ամեն օրվա պես բավականին երկար զրուցեցինք: Մեզ միշտ գանձեր էր ասում: «Գանձե՛րս, նոր եմ իջել պոստերից, ամեն ինչ լավ է, վաղը նորից նույն ժամին կզանգեմ: Բարի գիշեր»: Դա մեր վերջին զրույցն էր: Սեպտեմբերի 27-ը լուսացավ, ոչ մի զանգ: Էլ իր ձայնը չեմ լսել: Վահեն զոհվել է սեպտեմբերի 30-ի գիշերը՝ Թալիշում: Պատմել են, որ տղաները եղել են անտառներում, ԱԹՍ-ն ֆիքսել է նրանց, մեկ հարված այդ ժամանակ է եղել, Վահեն երկու ոտքից վիրավորվել է: Տղաները ցանկացել են օգնել, հասցնել շտապօգնության մեքենայի մոտ, բայց հինգ րոպե անց երկրորդ՝ մահացու հարվածն է եղել: Մինչև հոկտեմբերի 4-ը իրենից տեղեկություն չունեինք: Բայց իմ սիրտը զգում էր, որ մի բան այն չէ: Ասում էի, որ հնարավոր չէ՝ Վահեն չզանգի: Մի կնոջ համար կարողացանք գտնել, ասացին, որ Մատաղիսի զորամասից է, գուցե կարողանա ինչ-որ տեղեկություն տրամադրել:

Հոկտեմբերի 4-ն էր, այնքան լավ եմ հիշում օրը, ամուսինս զանգեց, խոսեց, տղայիս տվյալները հարցրեց ու ասաց, որ քիչ հետո կզանգի: Րոպեներ անց զանգահարեց, ես պատասխանեցի հեռախոսին, խնդրեց փոխանցել ամուսնուս: «Հովհաննե՛ս ջան, կներեք, ցավակցում եմ, ձեր տղան զոհվել է»: Խուճապի մատնվեցինք, բայց ինձ հուսադրում էին, որ գուցե սխալմունք լինի, չնայած գիտեինք, որ այդպես չէ: Հոկտեմբերի 5-ին ամուսինս գնաց «Մուրացան»՝ ինչ-որ նորություն իմանալու: Իմացանք, որ մի տղա՝ Ռուբենը, որ Վահեիս հետ է եղել, ուսից վիրավորվել է և հիվանդանոցում է: Ամուսինս կարողացել էր տեսակցել նրան, տարբեր հարցեր տվել, սպա էր եղել նույն սենյակում՝ զինվո՛ր, ծնողից ոչինչ մի թաքցրու, ավելի լավ է՝ ճիշտն իմանա:

Ռուբենն ասել էր, որ Վահեն իր ձեռքերի վրա է մահացել: Հոկտեմբերի 5-ին ամուսինս արդեն գիտեր, թե ինչ է եղել, երկու օր ինձանից թաքուն պահեց, հոկտեմբերի 7-ին անիծյալ ցուցակները հայտնվեցին սոցիալական ցանցերում: Ամեն ինչ անում էին, որ դրանք չկարդամ: Մի կես ժամ չանցած, ամուսնուս ընկերը եկավ, դուրս եկավ տնից, հետո վերադարձավ՝ կարծես անգիտակից վիճակում լիներ: «Ստելլա՛, Վահեից լուր ունեմ: Ստեփանակերտում է, կոմայի մեջ»: Ասացի, որ բոլոր հնարավոր տեղերը զանգել եմ, ու Վահեի անուն ազգանունով տղա չկա: Այլևս ոչինչ ասել չկարողացավ՝ մենք էլ Վահե չունենք»: Երկու ամիս անց Վահեն տուն է «վերադառնում»: «Բավականին երկար պատմություն է, արգելված գոտի էր, ականապատված, չէր թույլատրվում մուտք գործել…

Եթե այդ տղան չլիներ, Վահես կմնար անտառներում: Այնքան շնորհակալ եմ իրեն: Նման դեպքերում երևի տարօրինակ է հնչում, բայց մեծ ուրախություն է, որ տեղ ունենք, ուր կարող ենք գնալ»: Վահեն ավագ քույրիկ ունի, իսկ նրա զոհվելուց մեկ տարի անց ընտանիքում կրկին մանկան ճիչ է լսվել՝ ծնվել է փոքրիկ Վահեն: Փոքրիկ Վահեի ձայնը լսելի էր մեր զրույցի ընթացքում, երբեմն-երբեմն իր քաղցր ձայնով մամա էր կանչում: «Վահեիս մարմինը եկեղեցում էր, մի պահ միայն ես ու ամուսինս էինք ներսում, այդ ժամանակ խոստացա՝ Վահե՛, թեկուզ կյանքիս գնով, դու նորից ծնվելու ես, վերածնվելու ես, որ քեզ նորից գրկեմ ու մեր տան մեջ Վահե կանչեմ: Դու անփոխարինելի ես, բայց քո անունը մեր տան մեջ պիտի նորից հնչի»:

Մայրիկն ասում է՝ արտաքինով Վահեները իրար նման չեն, ավագը շեկ մազերով էր, կապուտաչյա ու պեպենոտ դեմքով, կրտսերը՝ սպիտակամաշկ, շագանակագույն աչքերով ու մուգ մազերով: Հետո հավելում է՝ մի քիչ բնավորությամբ են նման: «Ավագ Վահես շատ խելոք էր, համբերատար, փոքրն էլ է համբերատար, որևէ մեկին չնեղացնող, բայց իր աշխուժությունն այլ է: Մեր փոքր Վահեն իր ներկայությամբ տան մթնոլորտը փոխեց, մեզ ապրելու և կյանքը շարունակելու հույս տվեց: Վահեին տված երդումս չդրժեցի»:

Հ. Գ. - Վահե Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «6-րդ ՊՇ Անձնուրաց Պաշտպան» մեդալներով: Հուղարկավորված է Շիրակի մարզի հայրենի Վարդաքար գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՖԻՖԱ-ն ներկայացրեց ակումբային ԱԱ-ի պաշտոնական գնդակը Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԱրցախի շունչը Երևանի սրտում. կայացել է «Մենք կանք» բարեգործական համերգը (տեսանյութ) Խոշոր վթար՝ Սյունիքում, 5 վիրավոր կա. նոր մանրամասներ Կարևոր է շարունակել ուշադրություն դարձնել Հայաստանին, որը շատ բարդ իրավիճակում է. Բորել Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Դեկտեմբերի 12-13-ին սպասվում է կարճատև անձրև, առավոտյան ժամերին՝ մառախուղ Արևոտ Աֆրիկան չնչին դեր ունի արևային էներգիայի արտադրության գործում Փաշինյանը՝ մանիպուլյացիայի «արքա» Գորգագործության արվեստը Արցախում Մակրոնը Հայաստանի՝ Հռոմի ստատուտին միանալը որակել է խիզախություն Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ