Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով


«Դա ոչ թե «խաղաղության», այլ «թուրանական» խաչմերուկ է»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները որոշեցին չմասնակցել ՀԱՊԿ նիստին: Կազմակերպությունից խորհուրդ են տալիս դեմարշներ չանել, կառույցի գլխավոր քարտուղարն էլ ասում է, որ «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա»: Մեր երկրի իշխանություններն էլ Մինսկ չմեկնելը մեկնաբանում են անպատասխան հարցերի առկայությամբ: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում ՀԱՊԿ նիստին չմասնակցելը:

«Ընդ որում, իմ կարծիքով, դրանք պատրվակներ են, ոչ թե պատճառներ: Պատրվակներից մեկը հայտնի է՝ ՀԱՊԿ-ը չի ասում, թե մեր սահմանը որտեղ է: Մի արհեստական պատրվակ. եթե Հայաստանի իշխանություններին էլ հարցնես, թե մեր սահմանը որտեղ է, գուցե իրենք էլ դժվարանան պատասխանել, կասեն, որ Ալիևը պետք է քարտեզը ցույց տա, որ իմանանք, թե որտեղ է: Անկլավների հարցը կա, Փաշինյանն ասում է՝ «մեզ համար խնդիր չէ, եթե հանկարծ պարզվի՝ Ադրբեջանն իրավունք ունի», ասել է, չէ՞, այդ առումով հարցեր կան: Երբ Ջերմուկի կողմից ադրբեջանցիներն առաջ եկան, հետո խոսակցություններ կային, որ մերոնք նրանց մի քիչ հետ են շպրտել, Փաշինյանին հարցրեցին, թե ինչպես է հիմա վիճակը, ասաց՝ դե, շաշկու նման է, որոշ տեղեր իրենք են առաջ եկել, որոշ տեղեր՝ մենք: Ի՞նչ է նշանակում՝ ՀԱՊԿ-ը չի ասում՝ սահմանը որտեղ է, երբ դու ինքդ ասում ես, որ Ադրբեջանի հետ դեմարկացիա ու դելիմիտացիա պետք է լինի: Եթե գիտես, թե սահմանը որտեղ է, գնա Մինսկ, քարտեզը հետդ տար, ասա՝ ՀԱՊԿ, սա է մեր սահմանը, ուզում ենք, որ գաք, այստեղ ու այստեղ կանգնեք, որ խախտումներ ու պրովոկացիաներ չլինեն, դուք էլ նպաստեք մեր անվտանգությանը, եթե սահմանի հարցն է:

Հաջորդը՝ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի արել քաղաքական հայտարարություն, չի դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ: Հասկանալի է, բայց կան իրականություններ, որոնց հետ քաղաքականության մեջ հաշվի չնստել չի կարելի: Օրինակ՝ ՀԱՊԿ-ի երկրների մեծամասնությունը Ադրբեջանի հետ ունի լավ հարաբերություններ, և չեն ուզում կոշտ հայտարարություններ անել: Այդ նույնն է, որ Ռուսաստանն ասի Հայաստանին՝ դատապարտիր թռչող սարքերի միջոցով Ուկրաինայի հարձակումը Դոնեցկի, Ռոստովի, Բելգորոդի կամ Մոսկվայի վրա: Մոսկվան չի պահանջում դա, չնայած ինքն էլ է ՀԱՊԿ-ի անդամ, մենք էլ: Մի կողմից՝ մտածում է, թե իմաստը որն է, մյուս կողմից էլ՝ Հայաստանը դժվար վիճակի մեջ է հայտնվելու, այսինքն՝ անհեթեթ պահանջներ դնել պետք չէ: Պետք են գործնական քայլեր: ՀԱՊԿ-ը ասել է, որ պատրաստ է դիտորդներ բերել, եթե դա կնպաստի անվտանգության ապահովմանը: Եթե չես համաձայնում, ուրեմն վստահ ես, որ նրանք երևի թե չեն կարող նպաստել անվտանգության ապահովմանը, կարող են նպաստել եվրոդիտորդները: Ուրեմն, այդպես էլ ասա, ոչ թե պատրվակներ հորինիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ իրականությունն այն է, որ գնում է հստակ քաղաքականության փոփոխություն դեպի Արևմուտք: «Պետք է Ռուսաստանին ամեն ինչում մեղադրել. պե՞տք է ինչ-որ մեկը մեղավոր լինի, թե՞ ոչ: Ռուսաստանն ամենահարմարն է, Արևմուտքը փող է տալիս, Ռուսաստանը չի տալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյոք իշխանությունն ունի՞ նաև խնդիր հասարակությանը ցույց տալու, որ Հայաստանը փնտրում է ու գտնում այլընտրանքներ Ռուսաստանին քաղաքական ու ռազմական ոլորտներում: «Այո, ցույց է տրվում, որ աշխատանք է արվում, նույնիսկ արդյունքներ կան: Արևմուտքից միլիոնավոր դոլարներ են խոստանում տրամադրել փախստականներին օգնելու համար, ինչ-ինչ զինտեխնիկա է գալիս՝ միջին կամ միջինից մի քիչ ցածր մակարդակի: Ըստ փորձագետների, որքան հասկանում ենք, ռեալ պատերազմական գործողությունների ժամանակ դրանք այնքան էլ էֆեկտիվ չեն լինելու»,-հավելում է վերլուծաբանը:

Չեն կայանում նաև երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը մերժում է ցանկացած տեսակի հանդիպում, չնայած Հայաստանը միայն ու միայն խաղաղություն է ուզում: «Ինչո՞ւ է Փաշինյանի համար հիմա կարևոր այս «խաղաղության պայմանագիրը», որ բերի ու ինչ-որ մի բան ցույց տա ու ասի՝ մեր զոհերը սրա համար էին, «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրել: Այսինքն՝ լինի գոնե մեկ բան, որ կարողանա արդարացնել Արցախում տեղի ունեցած ողբերգությունը: Ինչպես կասեր երրորդ նախագահը՝ Ալիևի ինչի՞ն է պետք «խաղաղության պայմանագիրը», էլ ի՞նչ պիտի ստանա, որ չի ստացել: Արցախի հարցը լուծվել է Արևմուտքի հարթակում, Փաշինյանն ասել է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, այդ մասով ստացել է իր ուզածը: Ալիևը շտապելու խնդիր չունի, եթե կարողանան Փաշինյանից էլի ինչ-որ բան պոկել, կփորձեն պոկել: Եթե չի ստացվի, մի օր կստորագրեն այդ փաստաթուղթը: Շտապելու հարց չունի, բայց ունի լուծելու առաջնահերթ խնդիրներ:

Ադրբեջանի համար հիմա մի քիչ բարդ շրջան է, Արևմուտքից մի քիչ ճնշում են, կարելի է խուսանավել, սպասել: Կարող են ավելի լավ առաջարկներ լինել, հաջող տարբերակ և այլն: Հայաստանին առաջարկում են հավաքվել, սահմանը ճշտել, բնական է, որ իրենց ձեռնտու հարցեր են լինելու սեղանին, երբ հանդիպեն, էլի անկլավների հարցն է բարձրանալու: «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի պատկերացմամբ նշանակում է, որ սահմանը ճշտվում է, Ադրբեջանը զորքերը հետ է քաշում, բնականաբար, Ադրբեջանը չի ուզում դա անել, դա էլ պայմանագիրը չստորագրելու մի պատճառ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում նաև այն մասին, որ Ադրբեջանն այս պահին քաղաքական և նաև ռազմական ճակատում կտրուկ քայլերի չի գնում, քանի որ չի «մարսել» Արցախում տեղի ունեցած աղետի հետևանքները: «Դա իրոք այդպես է: Եթե նայենք Ալիևի բոլոր քայլերը, դրանք տրամաբանության մեջ են: 44-օրյա պատերազմից հետո էլ միանգամից չսկսեց Արցախը մաքրել, քայլ առ քայլ, շրջան առ շրջան՝ Լաչին, Աղավնո, Սուս, ճանապարհներ և այլն, հիմա էլ՝ սա: Աստիճանաբար պետք է ամեն ինչ մարսի: Բացի դա, իրենք էլ պետք է հասկանան, թե ռուսները որքան ժամանակով այնտեղ կմնան, մինչև 2025 թվականը ինչպես են խաղաղապահների հետ հարաբերվում, ինչպես է լուծվում փախստականների հարցը: Մեկ էլ տեսար՝ Հայաստանը համաձայնեց Ադրբեջանի փախստականների վերադարձին, այդ դեպքում էլ իրենք կասեն՝ թող արցախցիները գան Ստեփանակերտ՝ հասկանալով, որ վստահաբար նման բան չի լինի: Մարդիկ մի անգամ 44-օրյայից հետո վերադարձան, հիմա նորից նույնը չեն անի»,-նշում է քաղաքական վերլուծաբանը:

Փաշինյանական իշխանությունը հիմա էլ ձեռնամուխ է եղել Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու գործընթացին: «Դա հերթական անգամ Փաշինյանի կողմից մի հասկացությունը մեկ ուրիշով փոխարինելն է: Ասում էր՝ «խաղաղության օրակարգ», սիրուն է հնչում, բայց եթե նայենք գետնի վրա, ապա դա նշանակում է մի օրակարգ, որ Հայաստանը քայլ առ քայլ, դանդաղ, բայց բավարարում է Ադրբեջանի պահանջները: Եթե այդպես ասեր, ավելի ճիշտ կլիներ: Հիմա ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Խաչմերուկի գովազդային հոլովակից մեկ բան է պարզ հասկացվում՝ դա «խաղաղության խաչմերուկ» չէ, «թուրանական խաչմերուկ» է, Ադրբեջանը Թուրքիայի հետ Հայաստանի միջոցով կապելու խաչմերուկ է:

Իրենց հոլովակի 95 տոկոսը նվիրված է նրան, թե Ադրբեջանն ու Թուրքիան որ գյուղերով ու քաղաքներով և ճանապարհներով կարող են իրար կապվել: Ցույց են տալիս ուղիները, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրար կապվել Հայաստանի միջոցով: Մնացած հինգ տոկոսը Հյուսիս-Հարավի մասին է, որն ուտոպիա է, և որի կարիքն առանձնապես ոչ ոք չունի: Եթե դրան ինչ-որ անուն դնենք, ապա դա «թուրանական խաչմերուկ» է Հայաստանի տարածքով: Այն կյանքի կոչելու իմաստով հնարավոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հավանությունը տան այդ բոլոր (խոսքը չորս-հինգ ճանապարհի մասին է) ճանապարհները Հայաստանի վրայով բացվելուն: Հոլովակում հստակ ու կետերով նշված է, թե որտեղ է Հայաստանը սահմանը բացում Թուրքիայի առաջ, որտեղ՝ Ադրբեջանի: Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ լծակներ են ստանալու Հայաստանի վրա ազդելու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից