Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից


«Ժամանակը չի բուժում, այն մեզ էլ ավելի է տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում». հայր և որդի Տիգրան և Կարեն Սարգսյանները զոհվել են ժամերի տարբերությամբ․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Կարենին և մյուս եղբորս տղային՝ Նորայրին, սեպտեմբերի 27-ին ծանուցագիր եկավ: Մեզ ասացին, որ տղաները երեք օր մնալու են և վերադառնան, զինվարժանքներ են: Չգիտեինք, որ պատերազմ է»,-այսպես է սկսվում Կարենի հորաքրոջ ու Տիգրանի քրոջ՝ տիկին Անահիտի հետ մեր զրույցը: Կարենն ու Նորայրը՝ որպես պահեստազորայիններ, մեկնում են Արցախ: Կարենի հայրիկը՝ Տիգրանը, գնում է տղաներին ճանապարհելու և երբ իմանում է, որ պատերազմ է սկսվել, կամավորագրվում է, որ նրանց մենակ չթողնի: «Բայց բոլորին տարբեր տեղեր են տարել: Նորայրը հորեղբորն այդ օրն ասել էր՝ մի բան արա, Կարենի հետ նույն տեղը գնամ: Տիգրանը չէր համաձայնել, մտածելով՝ իսկ եթե երկուսին էլ մի բան լինի, ի՞նչ է անելու: Նորայրը Մարտունի 2-ում էր, Կարենը՝ Հադրութի Արա լեռում: Կարենը թաքցնում էր, թե որտեղ է, ինձ հույս էր տալիս, թե պատերազմ չէ՝ մի հավատա, թե ինչեր են ասում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Անահիտը:

Կարենի հայրիկը՝ Տիգրանը, որպես կամավոր, հոկտեմբերի 3-ին Սարդարապատ ջոկատի հետ մեկնում է ռազմադաշտ: «Նա էլ Ջրականում էր: Տիգրանն ու որդին այդպես էլ չհանդիպեցին մարտի դաշտում, իրար չտեսնելով՝ ժամերի տարբերությամբ զոհվեցին: Հոկտեմբերի 13-ի առավոտյան Տիգրանն ինձ զանգեց՝ տուն եմ գալիս: Սիրտը վիրահատված էր, վատառողջ, բարձր ճնշում ուներ, ոտքերն այտուցվել էին: Հրամանատարը տեսել էր, թե ոտքերն ինչ վիճակում են, չի կարողանում քայլել, ասել էր՝ քեզ տուն եմ ուղարկում: Առավոտյան խոսեցինք, ուրախ-ուրախ ասաց, որ տուն է գալիս, հարցրեցի՝ Կարենին չե՞ս տեսնելու, նոր գաս: Արձագանքեց՝ կգտնեմ իմ որդուն, կտեսնեմ ու նոր կգամ: Հոկտեմբերի 14-ին լսեցինք Տիգրանի զոհվելու լուրը: Կարենից որևէ լուր չունեինք: Թույլ չէի տալիս Տիգրանին հուղարկավորել, ասում էի՝ Կարենն ինձ չի ների, գտեք Կարենին, թող ներկա լինի հոր հուղարկավորությանը: Ինձ ասում էին, որ Կարենն անտառներում է, բունկերում և այլն, և այլն: Բայց պարզվեց, որ հոկտեմբերի 14-ի գիշերն էլ Կարենն է զոհվել»: Նոյեմբերի 18- ին միայն Կարենին կարողացել են «գտնել», իսկ հայրիկը զոհվելու հաջորդ օրն արդեն Էջմիածնում էր:

«Կարենի հետ խոսում էի, խնդրեց կապվել հայրիկի հետ, ասել, որ իր մոտ գնա, միասին լինեն: Երբ Տիգրանին փոխանցեցի որդու ասածը, պատասխանեց՝ ո՞նց գնամ, 18 տարեկան երեխեքն աչքիս առաջ զոհվում են, ինչպե՞ս թողնեմ իրենց ու գնամ: Իմ երեխեն ճարպիկ է, իմ երեխուն ոչինչ չի լինի, ծառայել ու զորացրվել է, ուսանող է, հասուն տղա: Ոչ մեկիս չլսեց Տիգրանը, ասաց՝ հետո երեխեքին կգտնեմ, միասին տուն կգանք: Բայց անգամ չհանդիպեցին: Կարենիս որպես բուժակ էին տարել, բայց հիմա մեզ տեսանյութեր են ուղարկում, որտեղ նա հրանոթով է կրակում»: Պատերազմի մասին սկսված մեր զրույցի այս հատվածում խնդրում եմ տիկին Անահիտին պատմել եղբոր ու եղբորորդու մասին: «Տիգրանը շատ բարի էր, կյանքով լեցուն, երեխասեր, իր տղայի, եղբոր երեխաների համար կյանքը չէր խնայի: Գնաց Կարենի հետևից, ասում էր՝ չեմ կարող առանց իմ երեխու մնալ: Շատ լավ եղբայր էր, լավ մարդ, գյուղում հարգանք վայելող: Այսօր էլ զրույցների ժամանակ մարդիկ ափսոսանք են հայտնում, որ Տիգրանն ու Կարենն էլ չկան:

Կարենս…Կարենս իմ պահած տղան է, իմ ընտանիքը չկազմեցի ու նվիրվեցի իրեն: Իր հետ գիշեր-ցերեկ դաս էի անում, դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտեց: Հետո պարապմունքների ուղարկեցի դասախոսների մոտ, և ընդունվեց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Երրորդ կուրսի ուսանող էր Կարենս: Դպրոցն ավարտելով՝ իրավաբանության ու բժշկության միջև ընտրեց բժշկությունը, ես էլ նպաստեցի իր այդ ընտրությանը: Կարենն անգամ մի օր ինձ ասաց, որ իր բժիշկ դառնալն իմ ընտրությունն էր: Արձագանքեցի՝ դա իմ ու պապայիդ ամենամեծ երազանքն էր: Հայրը շատ էր հպարտանում իր տղայով: Ծնողական ժողովների ժամանակ պարտադիր գնում էր, ասում էր՝ ճակատս բաց նստում եմ, բոլորը գովում են տղայիս: Կարենը և՛ լավ սովորում էր, և՛ շատ ճարպիկ էր: Մասնակցում էր միջոցառումներին, Ձմեռ պապիկի դերը միշտ իրեն էին վստահում:

«Անուշ» պոեմն էին բեմականացրել, Սարոյի դերն ինքն էր խաղում: Այսպիսի շատ օրինակներ կարող եմ բերել: Երազում էր լավ մասնագետ դառնալու, արտասահմանում ուսումը և կարիերան շարունակելու մասին: Երազում էր ընտանիք կազմելու, երկու աղջիկ ու մեկ տղա ունենալու մասին, անգամ երեխաների անուններն էր ընտրել»: Կարծում եմ, որ մեր լեզվում համարժեք բառեր չկան, որ նկարագրեն, թե ինչ է զգում երեխա կորցրած ծնողը, թե ինչ է զգում այն ծնողը, որն այս անվերջանալի պատերազմում երկու որդիներին է կորցրել: Ցա՞վն է կրկնապատիկ, չէ, ցավը ցավ է, բայց ապրելու հույսն է նվազ, «ո՞ւմ համար» հարցն է հաճախ անպատասխան մնում: Հարցնում եմ տիկին Անահիտին, թե անձնապես նրան ինչն է ուժ տալիս ապրելու եղբոր և եղբորորդու զոհվելուց հետո: «Մի տարօրինակ բան ասեմ, բայց երևի թե ուժ ստացա նրանից, որ կարծես չհավատացի Կարենի զոհվելուն, կարծես չզգացի, թե ինչ տեղի ունեցավ: Ներքուստ այնքան շատ են հարցերս: Որքանո՞վ համոզված լինեմ, որ իմ Կարենն էր:

ԴՆԹ-ին չեմ հավատում, այնքան դեպքեր եղան, երբ շփոթմունքներ էին եղել: Բացի դա, տարօրինակ երազներ էի տեսնում, իսկ ես հավատում եմ իմ երազներին, դրանք հաճախ են իրականություն դարձել: Տիգրանն ուրախ-ուրախ մտնում է տուն ու ասում՝ ամեն ինչ լավ է, քո՛ւր ջան, մի նեղվի: Հարցնում էի՝ Կարենս ո՞ւր է, պատասխանում էր՝ քեզ խոստացել է, կգա: Կարենին իմ երազներում վիրավոր եմ տեսնում: Չեմ զգում Կարենի մահը, չեմ հավատում: Երևի դա է ինձ «պահում»: Կարոտն է ինձ խեղդում, մղկտում եմ: Գերեզմանատանը, երբ գրկում եմ Կարենիս քարը, չեմ զգում իր ներկայությունը, իսկ Տիգրանինը զգում եմ, չգիտեմ, թե ինչու է այդպես: Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, չկա նման բան: Ժամանակն ավելի է մեզ տանջում, որքան ժամանակն անցնում է, ավելի շատ ենք սպասում, տառապում ու տանջվում»:

Հ.Գ. - Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մատական ծառայություն» մեդալով: Տիգրան Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված են Ծիածին գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով