Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր


«Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դավիթին հարգել են թե՛ դպրոցում, թե՛ գյուղում, թե՛ Արմավիրում: Այնպես չէ, որ իմ երեխան է և գովում եմ, շատերն են իրեն ճանաչում, և ուղղակի գովեստի խոսքեր ասել չեմ կարող: Ծառայությունը շատ կոփեց տղայիս, կարծես կյանք տեսած հասուն մարդ լիներ: Դավիթը փոքր տարիքում եղել է շատ խելոք ու համեստ, իհարկե, որպես երեխա՝ իր չարաճճիություններն էլ ուներ: Դպրոցական տարիներին՝ չորրորդից մինչև յոթերորդ դասարան, պարապել է քիքբոքսինգ, ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր, շատ տեղերում մրցումների է մասնակցել: Պետք է մեկներ Վրաստան՝ մասնակցելու աշխարհի առաջնության, բայց ձեռքի վնասվածքի պատճառով բժիշկները թույլ չտվեցին: Այդ պատճառով յոթերորդ դասարանում թողեց սպորտը: Դպրոցական տարիքում ամառային արձակուրդների ժամանակ աշխատում էր, առհասարակ շատ աշխատասեր էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթի հայրիկը՝ Վահանը:

Որդու դպրոցական տարիների մասին խոսելիս այնքան պարզ է արտահայտվում: «Խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ սեր չուներ: Մաթեմատիկայից շատ ուժեղ էր: Ավելի լավ է իրեն ասեիր՝ այս ծանր աշխատանքը պիտի անես, քան մեկ թերթ ինչ-որ բան կարդաս: Ինքն էլ այդպիսին էր: Բայց ուսուցիչները, տնօրենն իրեն շատ էին սիրում: Երբ Արմավիրի թիվ 4 դպրոցի բակում խաչքար տեղադրեցի, տնօրենն այդ օրն ասաց՝ երանի այս խաչքարը չդրվեր, Դավիթն այսօր այստեղ լիներ, Դավիթն ուրիշ էր, տարբերվող»: Դավիթն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ցանկանում էր հրշեջ-փրկարար դառնալ, տարկետում է ստանում, ուսումը շարունակելու էր զորացրվելուց հետո: Ցանկանում էր նաև ավտոէլեկտրիկի գործը սովորել: «Աշխատասեր էր, ձգտող, մեզ միշտ հպարտանալու առիթներ էր տալիս»,- նշում է հայրիկը:

Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2020 թ. օգոստոսի 11- ին: Ստեփանակերտում մեկ ամիս «կարանտին» անցկացնելուց հետո նրան տեղափոխում են Եղնիկներ: «Դեռ ժամանակ ուներ զորակոչվելու համար, բայց քանի որ իր բոլոր ընկերներն արդեն մեկնել էին ծառայության, ինքն անհամբեր էր դարձել: Գնացել էր զինկոմիսարիատ, հետաքրքրվել, թե ինչու իրեն էլ չեն տանում ծառայության, ասել էին՝ դեռ վեց ամիս ունես, արձագանքել էր՝ կապ չունի, ես հիմա եմ ուզում գնալ: Ուրախ-ուրախ եկավ տուն, թուղթը տվեց ինձ՝ իմ ծանուցագիրն է, գնում եմ բանակ: Քեֆ-ուրախությամբ Դավիթին ճանապարհեցինք ծառայության: Եղնիկներում կապն այնքան էլ լավը չէր, միշտ ասում էր՝ պա՛պ, մի մեծ քար կա, դրա մոտ պիտի հասնեմ, որ զանգեմ, որ օրը չզանգեմ, ուրեմն անձրև է, վատ եղանակ»: Եկավ սեպտեմբերի 27-ը:

«Դավթի հետ վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 25- ին: Սեպտեմբերի 26-ին չզանգեց, մտածեցինք՝ երևի անձրև է, Դավիթն էլ զգուշացրել էր, որ այդ օրերին չի կարող զանգել: Բայց պատերազմ էր: Երեք ամիս Դավիթից ընդհանրապես լուր չենք ունեցել: Համարներ էին տալիս, որ զանգեմ ու ինչ-որ տեղեկություն իմանամ, հետո պարզում էի, որ դիահերձարաններ եմ զանգել: Չէի կարողանում իրեն գտնել: Ղարաբաղում հեռուստաընկերություններից մեկը նկարահանել էր Դավիթիս: Նա երկու հեռախոսահամար էր տվել լրագրողին՝ Ծովինարին, խնդրել՝ զանգեք ու ծնողներիս ասեք, որ ես լավ եմ: Լրագրողը մեզ զանգահարեց, չէի հավատում, որ Դավիթս է համարը տվել: Ինձ հավաստիացրեց, որ անձամբ խոսել է Դավթի հետ, և ինձ նկարներ ուղարկեց, հետո էլ արդեն հեռուստատեսությամբ ցույց տվեցին կադրերը, որտեղ Դավիթս քահանայի ձեռքում պահված խաչն է համբուրում: Ես անթիվ զանգեր էի ստանում, մարդիկ աչքալուսանք էին տալիս, որ որդիս ողջ է»:

Դեկտեմբերի 22-ին Դավիթն անակնկալ ձևով գալիս է արձակուրդ: «Պատմեց, որ 20 օրից ավելի շրջափակման մեջ է եղել, հետո՝ անտառներում: Շատ բան էր տեսել: Երբ տանը նստած ինքնաթիռի ձայն էր լսում, խուճապի էր մատնվում, ներսում վախ կար: Հետո այնպես ստացվեց, որ ճանապարհը փակվեց, ու ոչ միայն Դավիթը, այլ նաև էլի զինծառայողներ չէին կարողանում վերադառնալ Արցախ: Հրամանատարի հետ զրուցեցինք, ասաց՝ ռազմական ոստիկանություն ներկայացեք, որ հետո խնդիրներ չառաջանան: Այդպես էլ արեցինք: Երեխեքին մեկ օր պահելուց հետո տեղափոխեցին Էջմիածնի ականազերծողների զորամաս, այնտեղ Դավիթս չորս ամիս ծառայեց: Հետո 2021 թ.-ի գարնանը տեղափոխեցին Կապանի Կարմրաքար զորամաս: Այնտեղ ևս Դավիթս հարգանք էր վայելում և՛ ծառայակից ընկերների, և՛ հրամանատարական կազմի կողմից: Իր ընկերները հետո եկան մեր տուն, շատ բաներ պատմեցին, թե ինչպիսի զինվոր էր տղաս, ինչպիսի ընկեր»:

2022 թ.-ի ապրիլին Դավիթը ոչնչացնում է թշնամու մեծ թվով տեխնիկա: «Մայիսի 10- ին նրան խրախուսում են, գալիս է տուն: Հարցրեցի՝ Դավի՛թ ջան, քեզ երկու ամիս է մնացել, որ զորացրվես, ո՞նց են արձակուրդ տվել: «Պա՛պ, խրախուսել են, 18 տեխնիկա եմ խփել»: Մայիսի 16-ին վերադարձավ զորամաս: Մայիսի 15-ի երեկոյան իր ձեռքով բանակի քեֆի ցուցակը գրեց՝ 137 հոգի, «պա՛պ, ցուցակից մարդ չպակասի, ում մոռացել եմ, կզանգեմ, կավելացնես»: Ես էլ կատակեցի՝ մի հարսանիքի մարդ ես կանչել, արի միանգամից նշանդրեքդ էլ անենք. սիրած աղջիկ ուներ: Մայիսի 16-ին իրեն ճանապարհել եմ: Մայիսի 28-ին Դավթին ու տղաներին բարձրացնում են դիրքեր, կարծում եմ, որ իրեն արդեն նշանառության տակ են վերցրած լինում»: Դավիթը զոհվում է մայիսի 28-ին թշնամու արձակած կրակոցից: «Ժամը մեկին ինձ զանգահարեցին ու հայտնեցին, որ Դավիթը վիրավոր է, մինչև հասա Կապան, արդեն կոմայի մեջ էր:

Հիվանդանոցի մոտ էի, գիշերը ժամը երկուսի կողմերն էր, երբ ասացին, որ Դավթի սիրտը կանգ առավ, կոմայից դուրս չեկավ»: Դավթի զոհվելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ծնողները հարցեր ունեն, վստահ են, որ կան մեղավորներ, և նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Նրանց խոսքով, Դավիթին առաջին օգնություն չեն կարողացել ցույց տալ համապատասխան պարագաներ չունենալու պատճառով, պատգարակ չեն ունեցել, և տղաները քնապարկով են իրենց վիրավոր ընկերոջն իջեցրել դիրքերից: Դավիթը շատ արյուն է կորցրել մինչ հիվանդանոց հասնելը: Հայրիկը նշում է՝ որդին ասում էր, որ իրեն հերոսի կոչման են արժանացնելու:

«Ինձ հերոս պետք չէր, ինձ իմ որդին էր պետք, Դավիթս էր պետք, որ աչքերս թաց չապրեի, այլ չոր աչքով ու ժպիտը դեմքիս: Դավիթս լույս էր: Հիմա ուղղակի ապրում ենք: Չենք համակերպվում, ինչո՞ւ պետք է այսպես լիներ: Պատերազմից, շրջափակումից, այդքան փորձություններից պրծավ, որ խաղաղ ժամանակ այսպե՞ս լիներ: Եթե մեր թոռնիկը մեր կողքին չլիներ, հավանաբար մեզ հետ մի բան պատահած կլիներ: Բայց, իհարկե, եթե տասը թոռնիկ էլ ունենանք, որևէ մեկը մեր տղայից մնացած դատարկությունը չի լրացնելու: Իր անբաժան ընկերոջը՝ Մյասնիկին ասել էր՝ սումկես կտաք հորս ու կասեք, որ գալու եմ: Պայուսակն ինձ հասավ, բայց Դավիթս չեկավ...»: Տանը՝ Դավթի անկյունում, նրա անձնական իրերն ու լուսանկարներն են: Հայաստանի բոլոր անկյուններում 5 000-ից ավելի տներում մի անկյունից տան տղան է ժպտում, ավաղ՝ լուսանկարից: Ուզում ես մերժել այն իրականությունը, որտեղ պատերազմ տեսած Դավիթը զոհվում է խաղաղ պայմաններում, բայց կրկին թշնամու կրակոցից:

Հ. Գ.- Դավիթ Վարդանյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Նորապատ գյուղում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»