Անցան գործի. «Փաստ»
Քաղաքական![Անցան գործի. «Փաստ»](/timthumb.php?src=disc/29-11-23/a13ae09fac60af84c2f172abc39d2c95.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգին բաց տեքստով տրված հստակ ցուցումներն ու հանձնարարականներն իրենց երկար սպասել չտվեցին։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ Քննչական կոմիտեում տեղի է ունեցել օպերատիվ հավաք, որին մասնակցել են քննչական կոմիտեի բոլոր վարչությունների պետերը։
Հանդիպմանը, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, նրանց փոխանցվել են փակ ցուցակներ, որտեղ ընդգրկված են եղել նախկին գյուղապետների, քաղաքապետների, քաղաքականությամբ զբաղվող ակտիվ «սաստավի» ներկայացուցիչների անուններ, ինչպես նաև բիզնեսով զբաղվող անհատների տվյալներ։ Իրավապահներին հստակ հանձնարարական է իջեցվել մեկ ամսվա կտրվածքով առանձին «պապկաներ» սարքել ներառված անձանց մասին և ներկայացնել Քննչական կոմիտեի գլխամաս։
Ի դեպ, թերթի տեղեկություններով, նշված ցուցակում ներառված է եղել նաև նախկին պետական օբյեկտների ցանկ, որոնք ներկայում հանդիսանում են մասնավոր անձանց սեփականությունը. հանձնարարվել է՝ գտնել հնարավոր բոլոր «զացեպկաները»՝ բռնագանձման անվան տակ դրանք պետականացնելու համար։ Նույն աղբյուրը հայտնում է , որ քննչականի բոլոր աշխատակիցներին հստակ հանձնարարական է իջեցվել մինչև տարեվերջ տվյալ ցուցակին ընթացք տալ և կատարված աշխատանքի մասին զեկուցել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում