Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով


«Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ...». դիպուկահար Արսեն Հախվերդյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Արսենս խելոք, ընկերասեր, կյանքը սիրող երեխա էր: Բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, բայց նաև աշխույժ, կյանքը շատ էր սիրում: Ոչ մեկին չէր նեղացնի, չէր վիրավորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Արսենի մայրիկը:

Դպրոցում Արսենը լավ է սովորել, այդ տարիներին զուգահեռաբար հաճախել է նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին: «Հինգ տարի երաժշտական դպրոց է հաճախել: Ցանկություն հայտնեց, մենք էլ չմերժեցինք: Սիրում էր իր դպրոցն ու դասարանը, իր ուսուցիչներին, մեծ շրջապատ ուներ: Բոլոր առարկաներն էլ շատ սիրել ու սովորել է, որևէ մեկը չի առանձնացրել, տարբերություն չի դրել»,-նշում է զրուցակիցս:

12-ամյա դպրոցն ավարտելուց հետո Արսենն ընդունվում է Իջևանի Եվրոպական համալսարանի իրավագիտության բաժին, տարկետում ստանում և մեկնում պարտադիր զինվորական ծառայության: «Իրեն առաջարկեցինք՝ գուցե երաժշտության՝ դուդուկի ուղղությամբ շարունակես կրթությունդ: Ասաց՝ չեմ ուզում: Որոշեց ընդունվել, հետո մեկնել ծառայության»: 2019 թ.-ի հուլիսի 15-ին Արսենը զորակոչվում է բանակ: Ուղղությունը Արցախի Հանրապետություն էր, առաջին պաշտպանական շրջան՝ Հադրութ: Արսենն արդեն մեկ տարվա ծառայող էր, երբ բանակ զորակոչվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ալիկը: Նա էլ կամավորության սկզբունքով ընտրեց Հադրութը, որ եղբոր հետ նույն տեղում ծառայեն: Մայրիկն ասում է՝ Արսենը շատ լավ էր ծառայում, իսկ զորամասում ընկերներն իրեն «Դիլիջ» էին կոչում՝ Դիլիջան քաղաքը նկատի ունենալով:

«Այնքան գերազանց էր ծառայում, որ իր ուսման վարձը կիսով չափ էինք վճարում: Շատ ուրախ մեկնել է ծառայության, ոչ մի բանից չի դժգոհել, անգամ վատառողջ է եղել, բայց մեզ ոչ մի բան չի ասել ու շարունակել է ծառայությունը: Յոթ ամսվա ծառայող է եղել, իրեն ուղարկել են Արմավիր սերժանտական կուրսերի: Կուրսերն անցնելուց հետո վերադարձել է Հադրութ: Արսենը դիպուկահար էր»: Արսենի եղբայրը կարանտինի պատճառով սկզբում եղել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Հադրութ: Տիկին Անահիտի խոսքով, երկու եղբայր իրար 15 օր են տեսել, իսկ դրանից հետո պատերազմ է սկսվել: Պատերազմի սկսվելուց մի երկու օր առաջ են խոսել Արսենն ու մայրիկը: Իրեր էին ուղարկել Արսենին, վերցրել էր, զանգահարել ու տեղյակ պահել ընտանիքին, որ ստացել է ու փոխանցել եղբորը:

«Արսենն ասաց, որ սեպտեմբերի 25-ին հնարավոր է չկարողանա զանգել, դիրքեր են բարձրանում: Սեպտեմբերի 26-ի առավոտյան շուտ իրենց դիրքեր են հանել: Նա արդեն իմացել է, որ պատերազմի վտանգ կա, բայց եղբորը չի ասել, ուղղակի հաջող է արել Ալիկին ու մեկնել: Ալիկը սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց՝ ապերը տեղ է հասել, չանհանգստանաք: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արսենը զանգեց՝ «մա՛մ, ապերը զանգե՞լ է», պատասխանեցի՝ հա, երեկոյան ենք խոսել: Զարմացա, թե ինչի է ինձ նման հարց տալիս: Չասաց, որ արդեն կռվում են: Մինչև վերջին պահն էլ կոնկրետ ոչինչ չասաց՝ ապահով է, չմտածեք: Սեպտեմբերի 27-ին Ալիկին էլ են դիրքեր բարձրացրել, երկու եղբայր իրար կողքի են եղել, բայց չեն իմացել»: Արսենի պատերազմը յոթ օր է տևել, Ալիկը մեկ ամիս պատերազմի մեջ է եղել: Արսենը պատերազմի մի քանի օրվա ընթացքում հասցրել է լինել Ջրականում, Մարտունիում, իսկ վիրավորումը ստացել է Վարանդայի (Ֆիզուլի) դիրքերում: Արսենը զոհվել է հոկտեմբերի 5-ին:

«Սեպտեմբերի 27-ին, 30-ին զանգել է մեզ, բայց պատերազմի մասին ոչ մի բառ չէր խոսում: Հոկտեմբերի 2-ին էլ զանգահարեց, ասաց՝ լավ եմ, չանհանգստանաք, ու զանգն անջատվեց: Մինչև հոկտեմբերի 16-ը մենք փնտրել ենք իրեն: Իր վիրավորումը շատ խոր չի եղել: Դիրքում հերթափոխ է եղել, թշնամին հարվածել է, հանկարծակիի են եկել: Իրենց ընկերոջ մահը տեսել են, ինքն էլ վիրավորվել է: Արսենս իր ոտքով նստել է շտապօգնության մեքենան: Մի փոքրիկ վիրավորում է եղել թոքի հատվածում: Գիտակցությունը տեղն է եղել, խոսելով նստել է մեքենան, ասել՝ Ալիկին մենակ չթողնեք, մինչև հետ գամ…»: Մայրիկն ասում է՝ այդ մի քանի օրվա ընթացքում ամենուր փնտրել են իրենց Արսենին, հիվանդանոց չէր մնացել, որտեղ գնացած կամ զանգած չլինեին, հայրիկը հասել է Գորիս, ավելի առաջ գնալ թույլ չեն տվել: Իսկ Արսենը եղել է Արմավիրում: Երբ հարցնում եմ, թե ինչն է ուժ տալիս Արսենից հետո, մայրիկն արձագանքում է՝ Ալիկը, որ վերադարձավ պատերազմի դաշտից: Նա հիմա սովորում է Երևանի պետական համալսարանի ֆինանսների բաժնում: «Այնքան դժվարություններ է տեսել: Երանի այս ցավը որևէ մեկը տեսած չլիներ...»:

Հ. Գ. - Արսեն Հախվերդյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Հաղարծին գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում