«Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան
Հասարակություն![«Երկիր եմ պահում, նաև՝ իմ տունը»․ ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայի ատոմա-աբսորբցիոն բաժնի ղեկավար Սոնիկ Գրիգորյան](/timthumb.php?src=disc/01-12-23/551000e3d63a55e02009c09b9ace161e.jpg&w=780)
Սոնիկ Գրիգորյանը 38 տարի աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ լաբորանտից դարձել է բաժնի ղեկավար։ «Եթե լաբորատորիան կոմբինատի սիրտն է, ապա ԶՊՄԿ-ն էլ հանրապետության սիրտն է։ Ուրախ եմ, որ իմ լուման ունեմ այստեղ։ Ե՛վ երկիր ենք պահում, և՛ տուն։ Պիտի լավ աշխատենք, զարգացնենք կոմբինատը, որպեսզի երկիրը հզոր լինի բոլոր բնագավառներում»։