44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Բլոգ![44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան](/timthumb.php?src=disc/01-12-23/9fb56990fc8ddc6f082b2ce9d8311754.jpg&w=780)
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:
Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»,- նշել է նա: