Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը


«Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար». Արտակ Խեմչյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտակն ու Արուսիկը մանկությունից են իրար ճանաչել, միասին մեծացել Տավուշի մարզի Սևքար գյուղում: «Սովորել ենք նույն դպրոցում, Արտակն ինձանից մեկ տարով էր մեծ: Նա քույրիկիս դասընկերն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արուսիկը:

Նշում է՝ շատերն ունեին այն համոզմունքը, որ հասուն տարիքում իրենք ընտանիք են կազմելու: 18 տարին լրանալուն պես Արտակը մեկնում է պարտադիր զինծառայության Քարվաճառ. «Դժվար տարիներ էին, կապ չկար: Երկու տարվա ծառայության ընթացքում երկու անգամ է արձակուրդ եկել: Իր կարգապահության, լավ ծառայության համար Արտակին տասը օր շուտ են զորացրել: Իր քսանամյակը լրացել է գյուղում: 2004 թ.-ին ամուսնացանք, մեկ տարի անց ծնվեց մեր առաջնեկը՝ Նաիրին, իսկ վեց տարի անց՝ մեր երկրորդ որդին՝ Նորայրը»: Արուսիկի խոսքով, ամուսինը շատ աշխույժ էր, ակտիվ, բարի, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել: «Բոլորի առաջին օգնությունն էր: Եթե ինչ-որ մեկին ինչ-որ հարցով օգնելու հարց էր լինում, առաջինն Արտակին էին զանգում: Երկար տարիներ տաքսի էր վարում, գյուղից բոլորին քաղաք բերում: Մինչև հիմա էլ մարդիկ ասում են, որ իր նման հոգատար վարորդի չեն հանդիպել:

Տատիկներին, որոնք ձեռքին ծանր իրեր ունեին, պետք է պարտադիր ճանապարհեր տուն, երեխաներին կզբաղեցներ ողջ ճանապարհին, քաղցր էլ կհյուրասիրեր, որ իր հետ հաճույքով ճանապարհ ընկնեին: Հոգատար ու նվիրված զավակ էր, ամուսին ու հայր: Նվիրվող էր, իմ հարազատներն իրեն որպես փեսա չեն ընկալել, այլ որպես տան տղա: Տարիներ առաջ, երբ գյուղում մեծ խաչ տեղադրեցին, արտերկրում ապրողներն Արտակի նկարահանած տեսանյութերով էին տեղեկանում, թե որ փուլում են տեղադրման աշխատանքները, ինչ է կատարվում գյուղում: Հիմա հաճախ են ասում՝ Արտակը չկա, մենք էլ գյուղի անցուդարձից ենք կտրվել»: Արտակը 2020 թ. փետրվարին անցնում է պայմանագրային զինծառայության՝ որպես վարորդ: Արուսիկը պատմում է՝ ամուսինը մեկնում էր արտագնա աշխատանքի, մի շրջան ինքն էլ է երեխաների հետ մեկնել նրա մոտ, սակայն 2018 թ.-ին, երբ արդեն կրտսեր որդու դպրոց գնալու ժամանակն էր, վերադառնում են Հայաստան:

«Վերադարձանք, որ մեր տղան Հայաստանում սովորի: Ասում էր՝ կցանկանանք, էլի կմեկնենք Ռուսաստան, այնտեղ աշխատանքը շատ է, եթե չէ, ուրեմն կմնանք Հայաստանում: Գիտեք՝ գյուղում աշխատանք գտնելը բավական բարդ է: Երբ Հայաստանում էինք, Արտակը ժամանակ առ ժամանակ նորից մեկնում էր արտագնա աշխատանքի: 2020 թ.-ին վերադարձավ, Նոր տարին միասին դիմավորեցինք, ու սկսվեց համավարակը, ճանապարհները փակվեցին: Չկարողացավ մեկնել, առանց աշխատանքի նստել չէր կարող, որոշեց անցնել պայմանագրային զինծառայության, որ ընտանիքի հոգսը թեթևացնի: Ծառայության յոթ ամսվա ընթացքում Արտակը հասցրել էր բոլորի սիրտը գրավել իր պարտաճանաչությամբ, կոկիկությամբ: Հասցրել էր նաև պատվոգրերի արժանանալ: Ընկերները միշտ կատակում էին՝ «դու ամեն ինչը տեղը տեղին անում ես, քեզ գովասանագիր են տալիս, իսկ մեզ՝ նկատողություն»»:

Բայց եկավ պատերազմի օրը: «Սահմանամերձ շրջան ենք, տագնապ էր հայտարարված: Արտակն ու տղաները մեր գյուղի և հարակից գյուղերի դիրքերում էին, տուն չէր գալիս: Անհրաժեշտ ամեն ինչն ուղարկում էինք, կամ գալիս ու տանում էին, իրեն հաճախ էի խնդրում՝ դու էլ արի, նաև տղաներին կտեսնես, հետո էլի կգնաս: Ասում էր՝ չեմ ուզում նկատողություն ստանալ, հանկարծ մեկը գա ստուգելու, և ես դիրքում չլինեմ: Հոկտեմբերի 2-ն էր: Դեղատանն եմ աշխատում, աշխատանքից դուրս եկա, Արտակն ինձ էր սպասում, անգամ զարմացա: Անտրամադիր էր, եկանք տուն, իրեն կարգի բերեց, դուրս գալուց էլ անընդհատ ասում էր՝ երեխեքին ուշադիր կլինես, փաստաթղթերդ մոտ պահիր, խորհուրդներ տվեց ու գնաց: Հաջորդ օրը զանգեց, թե գնում եմ Ղարաբաղ, պետք է օգնություն հասցնենք: Հարցրեցի՝ իսկ ձեր դիրքերից ովքե՞ր են գալու քո հետ, ասաց, որ միայն ինքն է. «Վանաձորից մեզ ուրիշ խումբ է միանալու»:

Մեկ հարց էլ տվեցի՝ մայրիկին տեղյակ պահե՞լ ես, որ գնում ես, մտածելով, որ գուցե նա կկարողանա հետ պահել Արտակին Արցախ մեկնելու մտքից: Պատասխանեց՝ ես իրեն տեղյակ կպահեմ: Իր գնալու լուրն իմանալով՝ մի տեսակ սիրտս ահ էր ընկել, անկախ ինձանից լաց էի լինում, հետո ինքս ինձ վրա բարկանում, որ ոչինչ չի եղել, ինչո՞ւ եմ լաց լինում: Մայրիկն էլ չէր կարողացել ոչինչ անել, Արտակն այդպիսին էր, եթե մի բան որոշում էր, էլ որևէ մեկս ոչինչ փոխել չէինք կարող»: Արուսիկը պատմում է՝ երբ հրամանատարն ասում է, որ պետք է մեկնեն Արցախ և օգնություն տանեն, Արտակը միանգամից հանձն է առնում այդ կարևոր գործը ու ասում, որ ինքը կգնա: «Արտակը միայն նեղսրտել է, որ մեքենան կարող է վնասվել: Մեքենան նոր էր, շատ էր սիրում այն, մաքուր ու կոկիկ էր պահում»: Վանաձորում ոստիկանական խումբն է միանում Արտակին ու մյուս տղաներին, և շարժվում են դեպի Արցախ:

«Հոկտեմբերի 4-ին հասնում են: Շուշին գնդակոծվում էր, այնտեղ արդեն ծանր վիճակ էր: Տեղից տեղ փոխվելով՝ հասնում են Շուշիի մշակույթի տուն: Իր հրամանատարը զանգահարում է իրեն, ասում՝ դու քո պարտականությունները կատարել ես, կարող ես հետ գալ, Արտակը չի համաձայնում՝ տեսնեմ տղաներն ինչ են որոշելու, որ միասին հետ գանք: Արտակն ու ընկերը մեքենայի մեջ են լինում, իսկ ոստիկանները շենքի ներսում ժողով են կազմակերպած լինում: Արտակն ընկերոջն ասում է՝ գնամ ներս, տեսնեմ, թե ինչ որոշեցին, ով է գալիս ինձ հետ, միասին վերադառնանք: Մեքենայից իջնում է, մտնում շենք, ու այն պայթում է»:

Արուսիկը նշում է՝ հիմա շատերն են ասում, թե ինչու գնաց Արտակը, չպետք է գնար, բայց կինը վստահ է՝ ամուսինն այլ կերպ չէր կարող, չէր կարող իր պարտականությունը չկատարել, ոստիկաններից շատերին ճանաչում էր, շատերն իր ընկերներն էին, չէր կարող նրանց թողնել և ուղղակի վերադառնալ: «Ես միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ այդ պահին վերադառնար էլ, հաջորդ անգամ էլի էր գնալու: Այդպիսին էր իր բնույթով»: Արտակը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիի մշակույթի տան պայթյունի ժամանակ: «Այդ օրը ժամը 4-ից հետո այլևս զանգերին չէր պատասխանում, զանգում էի ընկերներին, ծանոթներին, որևէ մեկը տեղեկություն չուներ:

Անընդհատ զանգահարում էի, բայց ապարդյուն: Ինձ էին զանգահարում, հարցնում, թե նորություն չունե՞մ: Այդ օրը լուրերով ասել էին մշակույթի տան պայթյունի մասին, բայց մենք չէինք դիտել, տեղյակ չէինք: Հաջորդ առավոտյան մայրիկը գնաց հիվանդանոց աշխատանքի, բուժքույր է, ես էլ էի աշխատանքի գնում: Հասանք գյուղամեջ, բավականին շատ մարդիկ էին հավաքվել, մտածեցինք՝ տեսնես ինչ է պատահել: Մարդիկ մտնում էին դեղատուն, բոլորը մի տեսակ էին, չգիտեին, թե ինչպես իրենց պահեն: Փաստորեն ամբողջ գյուղն արդեն նախորդ երեկոյան իմացել էր նորությունը, սկսել էին ճշտումներ անել: Իր հորեղբոր ու հորաքրոջ տղաները գնացել էին իրեն ճանաչելու և տուն վերադարձնելու, նոր մեզ տեղեկացրել, թե ինչ է եղել»: Իսկ հիմա Արուսիկի «պայքարը» շարունակվում է: «Պայքարում եմ երեխաներիս մեծացնելու, Արտակի անունը վառ պահելու համար: Իրենց կողքին աշխատում եմ միշտ զգոն լինել, լաց չլինել:Մեծ տղաս 18 տարեկան է, քչախոս, խոհեմ հայացքով, հասուն մարդ է, միանգամից մեծացավ: Փոքր տղաս, երբ տեսնում է՝ անտրամադիր եմ, այնքան է շուրջս պտտվում, մինչև ժպտամ: Հայրիկի մասին էլ միշտ ներկայով է խոսում»:

Հ. Գ. - Արտակ Խեմչյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Սևքար գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին