Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա Տոնոյան
Բլոգ![Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ․ Իվետա Տոնոյան](/timthumb.php?src=disc/05-12-23/d30ffebd6ae77daa10da5370a53b039b.jpg&w=780)
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։
Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության և մասնավորի համագործակցության ձևաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման և խրախուսման մասին։