Երևան, 27.Փետրվար.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու. Թագուհի Թովմասյան Փաշինյան-ՔՊ հանդիպումը տխուր է անցել Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն Զելենսկիի այցը նոր արհավիրք է դառնալու Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան


Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել

Վերլուծական

«Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավելյալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին»:

Արմեն Սիմոնյան

Այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, ՀՀ քաղաքացուն՝ արտագաղթելՄարդը զարգանում է, երբ գիրք է կարդում․ նոր գաղափարներ, մտքեր են ի հայտ գալիս. Առնո Վարդանյան (տեսանյութ, լուսանկարներ) Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԻ՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու. Թագուհի ԹովմասյանՓաշինյան-ՔՊ հանդիպումը տխուր է անցել Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն Զելենսկիի այցը նոր արհավիրք է դառնալու Սյունիքում կողաշրջվել է 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան Ադրբեջանի հակահայ քաղաքականության ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողություններըՀնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի Ագուերոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը Գիտնականը գաղտնազերծել է Եգիպտոսի բուրգերի գլխավոր գաղտնիքը Մեծ շեփոր. ասորակա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական գործիք . «Փաստ»ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ). Աղետալի երկրաշարժ, մահվան դատավճիռ, ցարիզմի տապալում. «Փաստ»Խնայողությո՞ւն, թե՞ սնանկացում. արևային մարտկոցներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին «Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով». «Փաստ»«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվեց «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Կարգավորումներ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց խուզարկությունն իրականացնելու գործընթացի հետ կապված. «Փաստ»Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. «Փաստ»Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»Ռուբլին փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ» Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է. «Փաստ»Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել». «Փաստ»Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վենուսում Մարտի 8-ին ընդառաջ գործում են մեծ զեղչերՔաղաքական իրավուքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը Գարիկ Գալեյանի վերաբերյալ Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրաՇոլցն ասել է, որ Կիևին Taurus հրթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամարտության մեջ Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար. ՇարմազանովՍահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում․ Արշակ Կարապետյան Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են Mirage 2000 կործանիչների մատակարարման շուրջ Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը