Երևան, 12.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի. Էդուարդ Շարմազանով «Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին (տեսանյութ) «Այժմ առավել քան երբևէ պետք է հետևողականորեն պատրաստվենք պատերազմի». Կիմ Չեն Ընն ուսումնասիրել է Սեուլի հատակագիծը Վաղն 8 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար Արտակարգ դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Վարդենիսում գործարկվելու է էլեկտրական շչակ ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) ԵԱՏՄ նիստից կարող են թռչել. Փաշինյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից


Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել

Վերլուծական

«Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավելյալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին»:

Արմեն Սիմոնյան

Լիզինգային պայմանագիր և մի շարք առավելություններ. Ամիօն հատուկ առաջարկով է մասնակցում Լիզինգ էքսպոյինԳնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ․ 1or.am Քարտից քարտ միջազգային փոխանցումներ IDBank-ի VISA քարտերովՏաջիկստանի ԱԳ նախարարը ՌԴ-ին կոչ է արել չտանջել Crocus-ի ահաբեկչության համար ձերբակալվածներին Հայաստանում կան տղամարդիկ, որոնց բազկի մեջ մկան կա, ուժ կա, և կարող են որոշում կայացնել. Նաիրի ՍարգսյանՆույնիսկ Ալիեւն է հասկանում,որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինի. Էդուարդ ՇարմազանովԳերմանիան հանում է բյուրոկրատական քաշքշուկները արևային էներգիայիցԿառավարության բոլոր անդամները պատասխանատու են Փաշինյանի ապօրինի որոշումների համար․ Ավետիք Չալաբյան Կգնա՞, թե՞ ոչ. Փաշինյանը մտմտում է հերթական հակառուսական քայլի շուրջ Ամերիկյան «թուլափայը» Փաշինյանին. ԱՄՆ ՄԶԳ-ին քննադատել են անգամ Սենատում Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր Պուտին-Լուկաշենկո բանակցությունները տևել են 4 ժամ, դրանք կշարունակվեն նաև այսօր Քարտեզում սև կետերով նշել եմ այն 4 գյուղերի տեղակայումը, որոնք իշխանությունները համարում են ադրբեջանական տարածք․ Մեսրոպ Առաքելյան Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան Վարչախումբը հրաժարվում է ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչումից և անվտանգության ապահովումից Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքըԱյնպես պիտի պայմանավորվենք մեր հարևանների հետ, որ մոտակա 50 տարին մեր սերունդները պատերազմ չտեսնեն. Արշակ Կարապետյան Փաշինյանից ազատվելու է հենց իր շրջապատը, առաջին նախադրյալներն արդեն երևում են. Չալաբյան Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ կբացի«ՍոֆթԿոնստրակտ» ընկերություն է այցելել Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի պատվիրակությունըԱվարտվեց AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը ՀայաստանումՎահե Դոլմազյանն այն տխրահռչակ դատավորներից մեկն է, որոնք հանձն են առել դատարանները ենթարկել քաղաքական իշխանությանը. Մենուա Սողոմոնյան «Տղաներիս արյունն ավելի թանկ չէ, քան ժողովրդի արյունը». ինչպես է ՀԱՄԱՍ-ի առաջնորդն արձագանքում՝ իմանալով Գազայում 3 որդու և 4 թոռի զոհվելու լուրին (տեսանյութ) Ձեր ընտրածը ոչ թե՝ պատմական ու իրական Հայաստանի, այլ՝ հանձնվող Հայաստանի դիլեման է․ Աբրահամյանը՝ իշխանությանը Վարչախումբը ձգտում է ամեն գնով փակել ռուսական հեռուստաալիքները «Այժմ առավել քան երբևէ պետք է հետևողականորեն պատրաստվենք պատերազմի». Կիմ Չեն Ընն ուսումնասիրել է Սեուլի հատակագիծը Վաղն 8 ժամ ջուր չի լինի ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար Արտակարգ դեպք՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Վարդենիսում գործարկվելու է էլեկտրական շչակՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) ԵԱՏՄ նիստից կարող են թռչել. Փաշինյանը ոչ հերքում, ոչ հաստատում է Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջատարները չփոխվեցին Տպագրված ճկուն արևային բջիջները նոր արդյունավետության ռեկորդ են գրանցելՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ Ինչպես վազքի մրցումներն ընդլայնվեցին՝ դառնալով օլիմպիական խաղերի անբաժան մաս. «Փաստ»Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա, փակել են Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները. «Փաստ»Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին Փաշինյանը գերազանցել է ինքն իրեն` ադրբեջանական նարատիվների տարածման ծավալով Պետական պարտքի մակընթացությունը՝ տնտեսության տեղատվության ֆոնին. «Փաստ»Փաշինյանական վարչախմբի և եկեղեցու հարաբերությունները սրվել են «Միասնություն» համազգային շարժումը հանդիպել է երիտասարդության հետ (տեսանյութ, լուսանկարներ) Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանն ու Եվրամիությունը «բացատրվե՞լ» են Մոսկվայի հետ. «Փաստ»