Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում


«Ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում». ինչո՞ւ չի վերահսկվում գնաճը․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տոնական օրերին շուկան մշտապես ցնցումների է ենթարկվում գնաճի առումով: Պետական մարմինների հորդորները շատ տնտեսվարողների համար որևէ նշանակություն չեն ունենում: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ երբ մոտենում են ամանորյա տոները, ենթադրվում է, որ պետք է թանկացումներ լինեն:

«Սկզբում տնտեսվարողները ստեղծում են դեֆիցիտ, ապրանքի մեծ պահանջարկ, պահեստավորում են այն, և տոնական օրերին ընդառաջ՝ վերջին շաբաթվա կամ օրերի ընթացքում ապրանքը հայտնվում է շուկայում: Արդյունքում իրենք առաջարկ են ներկայացնում, լինում է քաղաքացու պահանջարկը, այս ընթացքում նաև թանկացնում են ապրանքը: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ կլինեն թանկացումներ, ավելին՝ արդեն զգում ենք դրանք: Եթե նախորդ տարիներին նկատում էինք, որ մարդիկ տոնական օրվանից մեկերկու շաբաթ առաջ էին սկսում առևտուր անել, ապա հիմա արդեն դեկտեմբերի 1-ից սկսել են գնումներ կատարել, հաշվի առնելով հնարավոր թանկացումները: Տնտեսվարողներն էլ տեսնում են, որ քաղաքացիները սկսել են իրենց «ապահովագրել» և նախապես գնումներ կատարել, ուստի իրենք էլ իրենց թանկացումների ալիքն են ավելի վաղ սկսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ քաղաքացիներն արդեն իսկ դժգոհում են անտեղի ու չհիմնավորված գնաճից ու դեֆիցիտից: «Այս մասով պետք է միանշանակ լինի վերահսկողություն պետական համապատասխան մարմինների կողմից, քանի որ կանխատեսելի ու ենթադրելի գործընթացի հետ գործ ունենք: Մրցակցության հանձնաժողովը պետք է վերահսկի, որպեսզի չխախտվի գնային մրցակցությունը, Կենտրոնական բանկն էլ պետք է վերահսկի արտարժույթի շուկան, որպեսզի այս շուկայում կտրուկ վայրիվերումներ չլինեն: Գաղտնիք չէ, որ հենց դոլար-դրամ փոխարժեքի հիմքով են պատճառաբանվում պարենային շուկայում թանկացումները: Տնտեսվարողների՝ թանկացումների արդարացման առաջին հիմնավորումը դոլար, եվրո ու դրամ փոխարժեքների տատանումներն են: Բայց սա, օտար բառ օգտագործեմ, «отмазка» է, փոխարժեքների տատանման անվան տակ փորձում են քողարկել իրենց քայլերը»,-նշում է մեր զրուցակիցը:

Չիլինգարյանը կարծիք է հայտնում, որ այս հիմնավորմամբ «ազատ են արձակվում» բիզնեսի ձեռքերը, և նրանք սովորաբար նման օրերին գերշահույթ են ստանում քաղաքացու ու սպառողի հաշվին: «Մարդիկ ձգտում են իրենց հնարավորության սահմաններում պատրաստվել տոնական օրերին, սեղան գցել՝ իրենց մինիմալ պահանջները բավարարելով, բայց նույնիսկ նվազագույն գնումների պարագայում ստիպված են բավականին գումար ծախսել: Սա ոչ բոլոր սպառողներին է այլևս հասու»,-ընդգծում է «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահը:

Հավելում է՝ թանկացումների քարտեզը կարելի է կազմել՝ ուսումնասիրելով ապրանքի նախնական գինը և նրա փոխակերպումները ժամանակի ընթացքում՝ սովորական, նախատոնական օրերին և այլն. «Միայն այս պարագայում կարող ենք ասել, թե առկա գինը, հնարավոր գնաճը որքանո՞վ է խելամիտ և հասու քաղաքացու գրպանին: Ազատականացված շուկան թույլ է տալիս բիզնեսին իր գինը սահմանել, և երբ չի լինում պետական հսկողություն, բիզնեսն ունենում է գերշահույթ, արդյունքում տուժում է սպառողը: Տնտեսվարողները հիմնականում մտածում են իրենց գրպանի, այլ ոչ թե սպառողին մատչելի ու հասանելի գնով ապրանք վաճառելու մասին: Բայց չեմ կարող նաև մեկ դիտարկում չանել. երբեմն հենց սպառողներն են դեֆիցիտ ստեղծում: Որովհետև անգամ թանկ գնով ապրանքը ձեռք են բերում, երբեմն նաև բավականին մեծ քանակով:

Տնտեսվարողը մտածում է՝ ապրանքի պահանջարկը մեծ է, գինը համեմատելի չէ պահանջարկի հետ և սկսում է թանկացնել այն: Սպառողներն են նաև կոնկրետ ապրանքի՝ մեծաքանակ գնումներով դրդում տնտեսվարողին փոփոխել ապրանքի գինը: Նրանք ևս իրենց վարքագծով կարող են փոփոխել շուկայում գների տրամաբանությունը, բայց սովորաբար մեր սպառողները հատկապես տոնական օրերի նախօրյակին նետվում են խելակորույս գնումների: Պետության կողմից տարիներ ի վեր չկա վերահսկողություն, բիզնեսը շարունակում է բավարարել իր գայլային ախորժակը, իսկ սպառողն էլ մշտապես կանգնում է նույն խնդրի առաջ, երբ ամանորյա տոները ոչ թե հաճույք են պատճառում, այլ բեռ դառնում»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում