Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ» Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»


Ադրբեջանում արտահերթ ընտրությունների հետին նպատակները․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաջորդ տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ։ Հերթական նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Վերջին անգամ Ալիևը նույնպես արտահերթ ընտրությունների արդյունքում էր վերընտրվել՝ 2018 թվականի ապրիլի 7-ին՝ 7 տարի ժամանակով։ Պարզ է, որ Ալիևը վերընտրության խնդիր չունի և ամեն ինչ անելու է, որ իր բռնապետական իշխանությանը ոչ ոք մարտահրավեր չնետի։ Սակայն հարցն այն է, թե ի՞նչ մտադրություններ ունի, որոնք իրեն դրդել են գնալ արտահերթ նախագահական ընտրությունների։ Հենց այս հարցն է, որ հայկական մեդիա տիրույթում տարաբնույթ քննարկումների առարկա է դարձել։ Ներքաղաքական առումով պարզ է, որ Ալիևը ձգտելու է ցեմենտել ու դրոշմել իր անունը պատմության մեջ՝ որպես հաղթանակած երկրի ղեկավար՝ ձայների ահռելի տոկոս ստանալու միջոցով։

Պատահական չէ, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Թաիր Բուդաղովը հայտարարում է. «Երկար տարիներ բոլորն ասում էին՝ ով ազատագրի Ղարաբաղը, նա կլինի մեր հավերժ նախագահը»։ Բայց այս ամենից հետո գալիս է գլխավոր հարցը. եթե Ալիևի հիմնական խնդիրը բարձր տոկոսով վերընտրվելն է, ապա 2025 թվականին էլ կարող էր թողնել ընտրությունները ու վերընտրվել։ Ուղղակի շուտ վերընտրվելն Ալիևին որոշակի շուտափույթ գործողությունների հնարավորություն է տալիս։ Իսկ դա կարող է տեղի ունենալ հասարակությանը նոր ագրեսիայի կամ էլ հաշտության պատրաստելու համար։ Բայց առավել հավանական է ագրեսիայի տարբերակը, քանի որ հաղթանակից հետո Ադրբեջանը նոր զիջումներ է ցանկանում կորզել հայկական կողմից։ Ուղղակի արտահերթ ընտրության միջոցով Ալիևը ցույց կտա, որ ադրբեջանական հասարակությունը կողմ է արտահայտվում խնդիրների՝ ուժի միջոցով լուծմանը։

Մյուս կողմից էլ՝ արտահերթ ընտրությունների անցկացմամբ հնարավորություն է ստանում լեգիտիմացնել Արցախի տարածքների օկուպացումը, քանի որ այդ վայրերում ևս ընտրատեղամասեր են բացվելու։ Եվ եթե միջազգային գործընկերները ճանաչելու են այդ ընտրությունների արդյունքները, ապա դա նշանակում է, որ ճանաչելու են նաև Արցախի օկուպացված տարածքներում տեղի ունեցած քվեարկությունը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին գործոններին, ապա, ըստ երևույթին, Ալիևը շտապում է օգտվել առկա իրադրությունից, քանի դեռ միջազգային իրավիճակը չի փոխվել, ինչը կարող է դասավորվել նաև ոչ ի նպաստ Ադրբեջանի։ Իրադրության փոփոխության պայմաններում արդեն Ալիևը կարող է որոշակի դժվարություններ ունենալ վերընտրվելու հետ կապված։ Նախ՝ ժամանակի ընթացքում կարող են ակտիվանալ ու առարկայանալ խոսակցությունները, որ Ալիևը ռազմական հանցագործություններ է իրականացրել, մյուս կողմից էլ՝ հավանական են այս կապակցությամբ դատական գորընթացների մեկնարկը, մանավանդ որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը և միացել է Միջազգային քրեական դատարանին։

Վերջապես մեծ է հավանականությունը, որ միջազգային դերակատարները 2025 թվականին կարող են միջամտել Ադրբեջանի նախագահական ընտրություններին։ Իսկ ներկա փուլում միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունեցող հիմնական խաղացողներն զբաղված են։ Օրինակ՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով, իսկ ԱՄՆ-ի համար առաջնային է Ուկրաինային ու Իսրայելին տրամադրվող աջակցությունը, Իրանի ուշադրության կենտրոնում Իսրայել-Համաս հակամարտությունն է։ Եվրոպան էլ առայժմ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ և ունի ադրբեջանական էներգակիրների կարիքը։ Իսկ իրադրության փոփոխության պայմաններում միջազգային խաղացողները վերընտրվելու համար որոշակի պայմաններ են դնելու Ալիևի առաջ։ Օրինակ՝ Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանին բերել իր դաշտ՝ ապահովելով այդ երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, իսկ Արևմուտքի նպատակների մեջ է մտնում Ռուսաստանին Ադրբեջանից դուրս մղելը և ժողովրդավարական համակարգ կառուցելը։

Արևմուտքը հնարավորություն ունի նաև աջակցել Ադրբեջանի ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչներին ու բարձրաձայնել նրանց իրավունքների խախտումների մասին։ Իսկ որպես ծայրահեղ տարբերակ՝ Արևմուտքից կարող են նույնիսկ պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկիրը կարող է հնարավորություն ունենալ ազդել Ադրբեջանի քաղաքական գործընթացների վրա՝ կրոնական գաղափարներ կրող հատվածին աջակցելու և իսլամական հեղափոխությունը տարածելու միջոցով։ Եվ, վերջապես, որքան էլ որ զարմանալի է, վտանգ կա նաև Թուրքիայից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում այնքան է ընդլայնվում թուրքական ազդեցությունը, որ Անկարայից կարող են որոշել Ադրբեջանում նախագահ դարձնել իրենց դրածոյին։

Շուտափույթ արտահերթ ընտրությունների գնալը Ադրբեջանին կարող է հնարավորություն տալ նաև օգտվել ուժային կենտրոններում ընտրական պրոցեսների ընձեռած պայմաններից, երբ այդ երկրներում հանրության ուշադրությունը թեկնածուների վրա է կենտրոնացած, ու այդ ֆոնին իրականացնել իր հանցագործությունների հերթական շարքը։ Իսկ հաջորդ տարի ընտրություններ են նախատեսվում, օրինակ՝ Ռուսաստանում և ԱՄՆում։ Եվ քանի դեռ այլ երկրների հանրության ուշադրությունը ընտրությունների վրա է կենտրոնացած, Ալիևը կարող է, մասնավորաբար, մեծ թափով ոչնչացնել Արցախի հայկական ժառանգությունը և մշակութային կոթողները։

Քննարկվում է նաև այնպիսի տարբերակ, որ Ադրբեջանում տեղի ունեցող արտահերթ ընտրություններից հետո արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու նաև Հայաստանում, առավել ևս՝ իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները պատրաստվում են նման գործընթացի։ Ու այս իրողությունը ներկա պահին նշյալ դիտանկյունից նայելու դեպքում կարող է տպավորություն առաջանալ, որ «թուղթ ստորագրելու» համար Հայաստանի ղեկավարությունից ու Ադրբեջանի նախագահից պահանջվում է «արագի մեջ» ժողովրդի մանդատը ստանալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա Սողոմոնյան