Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկ ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում


«Թույլ չեմ տալու, որ լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ». փաստաբան

Հարցազրույց

«Տիգրան Խաչատրյանի գործով դատական նիստը կայացել է, նախնական դատալսումների փուլում ենք: Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:

Քեշիշյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Հանրային հեռուստաընկերության եթերում հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանություններին: «Գլխավոր դատախազի տեղակալն իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթի մեկնաբանություն է տվել, որտեղ փաստերն իմ գնահատմամբ ճիշտ չի ներկայացնում: Մյուս կողմից, կրկին իմ գնահատմամբ ուղիղ կերպով ազդեցություն է լինում դատարանների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում Տիգրան Խաչատրյանի գործը քննող դատավորի նկատմամբ: Ներկայացնում են փաստեր, որ գործով տուժողն իրարամերժ ցուցմունքներ է տվել, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ տուժողն առհասարակ ցուցմունք չի տվել, էլ ուր մնաց իրարամերժ ցուցմունք տա: Տուժողի իրարամերժ ցուցմունք տալու հանգամանքն էլ մեկնաբանվում է վկայի ցուցմունք փոխելու հանգամանքով: Ինձ հետաքրքիր է՝ տուժողը նախաքննության ընթացքում ինչպե՞ս է ծանոթացել վկայի ցուցմունքներին: Դա կարող է տեղի ունենալ նախաքննության ավարտից հետո, ինչն այս դեպքում եղել է օրեր առաջ՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Բացի դա, երբ ասում են, որ եղած նյութերը բավարար են մեղադրական ակտ կայացնելու համար, դա ի՞նչ է նշանակում: Իմ գնահատականով, սա ուղիղ մեսիջ է դատարանին, որ՝ «դատավո՛ր, տե՛ս, պետք է ընդամենը չագուչը խփես սեղանին մեղադրական ակտով», անտեսելով անմեղության կանխավարկած, արդար դատաքննություն, ապացույցների գնահատում և այլն: Նույն զրույցի ժամանակ նաև պաշտպանական կողմի մեկնաբանություններն են ցիտում, բայց պաշտպանական կողմը, ինչ որ իրենք են ասում, նման բան չի ասել: Հետաքրքիր է նաև այն, որ գործը դատարան գնալուց հետո նոր խոսում են սրա մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէին խոսում: Տրամաբանությունն այն է, որ գործը դատարանում եղած ժամանակ են խոսում այս մասին, որ դատավորին ոչ ուղղակի կերպով ասեն՝ դատավոր ջան, դու սրանից բացի այլընտրանք չունես»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ընդգծում է՝ վարույթով որևէ ապացույց չկա: «Մեկնաբանում են հետևյալը՝ Տիգրան Խաչատրյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել, պահել, փոխադրել և օգտագործել է հրազեն: Որտեղի՞ց նման տեղեկություն: Ենթադրում են, որ եթե դեպքի օրը այսինչ մարդը միջին աստիճանի մարմնական վնասված է ստացել, ուրեմն Տիգրան Խաչատրյանն այդ ատրճանակը, կամ չգիտեմ ինչը, ձեռք է բերել ու պահել: Կամ ասում են՝ տուժողն իրավունք չունի ցուցմունք չտալու: Ես ասում եմ՝ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու: Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հստակ սահմանված է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալ այն ժամանակ, երբ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր և իր մերձավորների դեմ: Իսկ գլխավոր դատախազի տեղակալն ասում է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու, բացառությամբ եթե իր հայտնածը կարող է օգտագործվել իր մերձավորների դեմ, չխոսելով հենց տուժողի անձի մասին: Վարույթը նախաձեռնվել է նաև խուլիգանության հատկանիշներով: Եթե ես լինեմ տուժողը, կարող եմ ցուցմունք չտալ, պատճառաբանելով, որ վարույթով խուլիգանություն է նախաձեռնվել, այս դեպքում կարող են լինել բազմաթիվ մեղադրյալներ, կարող է նաև տուժողը լինել մեղադրյալ: Տուժողի ցուցմունք չտալու հանգամանքով պայմանավորված վարույթ են նախաձեռնել տուժողի նկատմամբ: Սա ի՞նչ է նշանակում, որ ցուցմունք չես տալիս, գնա դատվի, ցուցմունք տուր, գործը հանենք վրայիցդ: Գնահատում եմ, որ սա ևս ճնշում է: Ուղիղ միջամտություն է տեղի ունենում կոնկրետ դատավարության նկատմամբ»,-ընդգծում է նա:

Մեկնաբանում է ևս մեկ կարևոր հանգամանք: «Մյուս կողմից՝ իրենց ձեռքի տակ ունեցած տեսանյութը որևիցե բան չի ասում Տիգրան Խաչատրյանի կողմից ենթադրյալ կատարվածի մասին: Նշում են, որ տուժողի եղբոր որդին կրիչները փոխել է, թե ջնջել, նման մեկնաբանություն են անում: Շատ կուզենայի, որ այդ կրիչները լինեին: Ո՞ւմ էր ձեռնտու կրիչներ տանելը կամ ոչնչացնելը, եթե իրոք ոչնչացվել է, չնայած չեմ հավատում այս ֆորմատով մեկնաբանություններին: Ում ձեռնտու է, նա պետք է տանի կրիչները, այդ դեպքում ինչո՞ւ են այդ ամենը մեկնաբանում ի վնաս Տիգրան Խաչատրյանի: Ինչ է թե Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Սյունիքի մարզպետ: Կարծում եմ, որ իրավաբանության մեջ քաղաքական կոնտեքստ չպետք է լինի:  Շատ հետևողական եմ լինելու այս գործի արդարացի լուծմանը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի պարզվի իրականությունը և թույլ չեմ տալու, որ ցանկացած եղանակով լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Նիկոսիայի տարածքում կկառուցվի լայնածավալ ֆոտովոլտային պարկԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը