Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ» Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ» Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»


Փաշինյանը վրեժ է լուծում՝ քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ. կթանկացնեն նաև տրանսպորտը. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

TV

Ժողովրդին տուգանքի մատերիալ չդարձնելու խոստումներ տված իշխանությունը՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, վերցնելով իշխանությունը, անմիջապես ձեռնամուխ եղավ ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու գործին՝ մի քանի անգամ բարձրացնելով երևանցիների համար սահմանված տուգանքները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 13 անգամ թանկացրեց Երևանի կենտրոնում կարմիր կետագծերի վրա կայանելու տուրքը՝ 12 հազար դրամից հասցնելով 160 հազար դրամի, և միայն դրանով չբավարարվեց։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։

«Օրինակ, կարմիր գծերը թանկացնելով՝ որևէ հարցի լուծում իշխանությունը չի տալիս։ Գների թանկացումը պետք է լիներ վերջին զենքը, մինչդեռ Երևանի համար կան այլ լուծումներ, դրանցից մի քանիսն առաջարկել եմ իրենց. ավտոկայանատեղեր պետք է կառուցել մի քանի հասցեներում՝ պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում։ Օրինակ՝ առաջարկել եմ Մալիբուի այգու հետնամասում մասնավորին տրված տարածքում պետություն-մասնավոր համագործակցությամբ կառուցել 5-6 հարկանի ավտոկայանատեղի, ինչից հետո փողոցներում առաջին գծում մեքենաներ չեն կանգնի, և փողոցի թողունակությունը կավելանա։

Նմանատիպ ավտոկայանատեղի կառուցելու առաջարկ արվել է նաև Շրջանայինի և Մերգելյան ինստիտուտի տարածքում։ Առաջարկները մերժել են, չեն համաձայնում։ Իմ համոզմամբ՝ Երևան քաղաքը բյուջեի խնդիր ունի, և քաղաքացուն իրենց համար դարձրել են տուգանքի մատերիալ։ Կարծում եմ՝ Փաշինյանը վրեժ է լուծում երևանցիներից, որովհետև ՔՊ-ին ձայն չտվեցին, դրա համար էլ Երևան քաղաքին պետական բյուջեից այս տարի գումար չտվեցին, ինչը արել են 2023 թվականին՝ նախընտրական տարում»,-ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ կարմիր գծերի թանկացմանը գումարվում է նաև Երևանի կենտրոնում ստորգետնյա կայանատեղիներում կայանումների համար գների բարձրացումը, իսկ հունվարի 1-ից էլ՝ ուժի մեջ մտած գույքահարկի թանկացումը: Արդյունքում ստացվում է՝ մտել են քաղաքացու գրպանը։

«Ի դեպ, թանկացնում են, բայց նվազագույն որևէ նոր ծառայություն քաղաքացուն չեն մատուցում։ Ստացվում է՝ ամսական 18 հազար դրամ պետք է քաղաքացին վճարի միայն կայանելու համար։ Հավելեմ, որ ստում են քաղաքացուն, թե կարող է օրական 400 դրամ վճարել կայանման համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ թանկացումների շղթան այսքանով չի ավարտվելու, քանզի այս իշխանությունը թանկացնելու է նաև հասարակական տրանսպորտը։

Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ մինչև 5 անգամ թանկացել են նաև գիշերը աշխատող առևտրային օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բաղնիքների, մասնավոր գերեզմանատների համար սահմանված պետական տուրքերը։

Երևանի ավագանին չի բարձրացրել խաղատների, շահումով խաղերի, վիճակախաղերի համար սահմանված պետական տուրքը՝ դրանք թողնելով անփոփոխ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում