Երևան, 12.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան Ավինյան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգով Հայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ» Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»


Ռազմածովային համազգեստից՝ տաք վերնազգեստի ամենօրյա տարբերակ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կիսավերարկուն, մասնավորապես բուշլատ բաճկոնը ներկայում ամուր արմատավորված է շատերի զգեստապահարանում՝ որպես տաք վերնազգեստի հարմարավետ ամենօրյա տարբերակ։ Սակայն քչերը գիտեն, որ այդ օրիգինալ զգեստն ի սկզբանե նավաստիների վերնազգեստն էր։ Բուշլատն (անգլերեն՝ Pea coat), ըստ էության, կարճ երկփեղկ վերարկու է՝ պատրաստված խիտ բրդյա գործվածքից։ Այն կրել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմական նավաստիները։ Սկզբում այն ուներ ութ հարթ կոճակ, իսկ հետո՝ վեց։ Ծովային ցուրտ քամուց պաշտպանվելու համար ուներ ծալվող ծավալուն օձիք: Այդ կրկնակի փեղկով բրդյա բաճկոնները առաջին անգամ կրել են անգլիացի նավաստիները 19-րդ դարի կեսերին: Հենց այդ ժամանակ է Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը որպես համազգեստ ընդունել այդ զգեստը։ Կա վարկած, որ բրիտանական նավատորմը այդ հագուստը ստացել է դիզայներ Էդգար Քեմփլինի շնորհիվ:

19-րդ դարի կեսերին, բացելով տղամարդկանց վերնահագուստի խանութներ, նա սկսել է վաճառել զինվորական համազգեստ նավաստիների համար և գործնական, հարմարավետ, կարճ, կրկնակի փեղկով բրդյա բաճկոններ՝ որպես ամենօրյա հագուստ: Յուրաքանչյուր ազգի կարճ վերարկուները որոշ տարբերություններ ունեին, բայց խիտ կոպիտ բրդյա գործվածքը, երկփեղկությունը, ծավալուն օձիքը և դրանց վրա պատկերված խարիսխներով երկշար կոճակները եղել են անփոփոխ։ Ռուսական Կայսրությունում այդ հագուստը զգեստապահարան է մտցրել ծովագնաց և Արկտիկայի հետազոտող Ֆ. Լիտկեն: Նա է նաև տվել այդ հագուստի առաջին հետաքրքիր անվանումը՝ բրուշլատ։ Այն առաջացել է գերմաներեն brust - կուրծք և latte - պահպանել բառերից: Ժողովրդի մեջ և նավատորմում «բրուշլատ» բառը արագ է արմատավորվել։ Սակայն պաշտոնական փաստաթղթերում այն կոչվում էր «ուրսի աստառով կարճ վերարկու»։

19-րդ դարի վերջում այդ կարճ բրդյա կիսավերարկուն սկսեց կոչվել բուրշլատ, ապա վերանվանվեց բուշլատ: Հետագայում ԽՍՀՄ-ում բուշլատի ըմբռնումը, որպես անկախ վերնազգեստ, ջնջվեց: Այսպիսով, նման կերպ կարող էին կոչել ինչպես տարբեր վերնազգեստները, այնպես էլ դատապարտյալների կիսավերարկուները: Աշխարհում ժամանակի ընթացքում բուշլատը արդիականացվեց՝ կարճացվեց, թեթևացվեց, նեղացվեց ու տարածվեց հասարակ մարդկանց մեջ։ Այսպիսով, 20-րդ դարի 60-ականների սկզբին լոնդոնցի «մոդայիկները» հաճախ էին նման հագուստ կրում, իսկ 1969-ին Անգլիայում լայնորեն հայտնի Tailor & Cutter ամսագիրը հրապարակեց տղամարդկանց կիսավերարկուի մոդել, որը կոչվում էր Ուելսի արքայազնի բաճկոն: Ժամանակի ընթացքում հայտնի կուտյուրեները սկսեցին ուշադրություն դարձնել բուշլատների վրա և հաճախ դրանք ներկայացնել իրենց հավաքածուներում։ Այսօր թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց զգեստապահարանները կարող են պարծենալ նման հանդերձանքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միլթոն» փոթորիկն ԱՄՆ-ում 14 մարդու կյшնք է խլել Գերմանիան Իսրայելին զենք է մատակարարել և կշարունակի մատակարարել. Շոլց Երևանի 2806 ամյակին ընդառաջ Օղակաձև զբոսայգում տեղադրեցինք Քըրք Քըրքորյանի հուշակոթողը. Տիգրան ԱվինյանԵրևանում մեքենա է այրվել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի. Լավրով «Հավաքվելու ենք լեգենդար Արամ Ասատրյանի երգերի շուրջ՝ նշելու նրա 70-ամյակը, կսպասեմ բոլորիդ». Քրիստինե Պեպելյան Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Հայկ ԿոստանյանԱդրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի Սուլթանատի ա նման էս իշխանությունը, մտել են իմ տարածք, 250 մլնի ներդրում են խափանում. ԱբրահամյանԵս Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի 4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ ինչ իրավիճակ է Լարսում Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԱրմավիրի, Տավուշի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում գազ չի լինի Բերման են ենթարկել իրենց գույքը պաշտպանող 4 քաղաքացու Բերետավորները մտնում են Արա Աբրահամյանին պատկանող տարածք Fastex-ի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը Բելառուս ընդդիմադրին կարող են փոխանցել Մինսկին Անդրանիկ Քոչարյանի գլխին սև ամպեր են կուտակվում Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է Մեկնարկեց Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ դպրոցի դասընթացը. ՀայաՔվե Սյունիքյան սպորտը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հոգածության ներքոՖասթ Բանկը մեկնարկում է դրամային, դոլարային և եվրոյով նոր պարտատոմսերի տեղաբաշխումըԱդրբեջանը բռնազավթված Ստեփանակերտում սկսել է բնակելի շենքերի զանգվածային քանդումը. ՀայաՔվե2018-ից ի վեր, երբ մենք դեմ էինք նիկոլին, այս «սուրբ» անձը կողմ էր ու փառավորված․ Մարգարիտ Եսայան Անհնար է առողջ, բարեկեցիկ և անվտանգ պետություն ու հասարակություն կառուցել, որտեղ իսպառ բացակայում են ամոթն ու պատասխանատվության զգացումը. Մհեր ԱվետիսյանԱրևմուտքն ասում է՝ մեր ներկայացուցիչն այստեղ Թուրքիան է․ Արմեն Մանվելյան Մետրոպոլիտ Տիխոնի հետ բավականին բովանդակալից և հետաքրքիր զրույց ունեցա. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Յակ-130 ռազմական ինքնաթիռ է կորածնվել Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով Մեր հարվածը կլինի մահացու և ճշգրիտ, Իրանը չի հասկանա՝ ինչ պատահեց իր հետ և ինչպես. Իսրայելի ՊՆ ղեկավար «Անարդար է ձիաուժով հաշվարկել գույքահարկը, Էլեկտրամոբիլներ կան, որոնք էժան են, բայց 500 ձիաուժ ունեն», «Ձին ձի է էլի». քննարկում` կառավարությունում Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայով«Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Քաղաքական հետապնդում Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են հանուն երկրիս խաղալու հետ. Յուրա Մովսիսյան Հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին մենք հնարավորություն ունենք ամեն ինչ տանել դեպի խաղաղություն. Զելենսկի Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններին«ԳԱԶել»-ն ընկել է ձորակը. կա 1 կյանքից զրկված, 8 վիրավոր ԼՂ-ից տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԿարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Փաշինյանը չի ստորագրել ՍԴ ուղարկված ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման կանոնակարգը. Թովմասյան Փաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի