Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել


Ազգային անվտանգության խնդիր. ադրբեջանցիներն իրենց սև «գործն» են անում, իսկ մե՞նք...․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։

Ադրբեջանցի «բնապահպանները» դարձյալ բարձրացնում են իբր Հայաստանի հանքարդյունաբերության կողմից «տարածաշրջանի բնապահպանական աղտոտման» թեման: Դեռ հարցի մի կողմն է, որ տարածաշրջանային բնապահպանական աղտոտումից են խոսում մի երկրի բնապահպաններ, որը տարածաշրջանն ու մոլորակը աղտոտող հիմնական երկրներից մեկն է՝ իր նավթարդյունաբերությամբ: Նրանք իրենց «գործն» են անում՝ ընդդեմ Հայաստանի: Սակայն տարակուսելի է, որ նրանց այս արշավին ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա, միանում են նաև հայաստանյան որոշ բնապահպաններ ու բնապահպանական ՀԿ-ներ: Ընդ որում, զարմանալիորեն ադրբեջանական բնապահպանների ակտիվացումները համընկնում են «ներքին» ակտիվացումների հետ:

Այս օրերին էլ, ադրբեջանական բնապահպանների հերթական «մտահոգություններին» զուգահեռ, նորից ակտիվացում է նկատվում հայաստանյան բնապահպանական որոշ շրջանակների կողմից՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատում ոսկու կորզման գործարանի, Ամուլսարի դեռևս չսկսված շահագործման:

Պատահական չէ, որ այս հոդվածի սկզբում հիշատակված ռեսուրսի հոդվածում մեջբերումներ են արվում ոչ միայն «Առնիկայից», այլև որոշ հայ բնապահպաններից, որոնց մեջբերելը ադրբեջանական մամուլի համար դարձել է մշտական գործելաոճ: Շատ ավելի հարմար է, երբ տարածաշրջանին Հայաստանի հասցված «վնասի» և Հայաստանից եկող «աղտոտման» մասին խոսում են հենց հայերը։

Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն պետության ու հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, գիտական շրջանակների հետ փոխգործակցության, տեղեկատվության ներքին փոխանակման, լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե հանրային աղմուկի միջոցով, ինչը փաստացի վերածվում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն՝ կամա թե ակամա:

Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը, որը դարձյալ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, երբ թիրախավորում է հանքարդյունաբերության ոլորտը, պարզից էլ պարզ է։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա միջազգային արգելքների կիրառումը, նման հնարավորության դեպքում՝ ադրբեջանցիների մաքսիմում ծրագրերից ու երազանքներից մեկն է: Դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական այս քաոսային իրադրության մեջ, երբ Հայաստանը կանգնած է կենսական վտանգներին դիմակայելու խնդրի առաջ, ինչ նպատակով են Հայաստանի հանքերից եկող վտանգների մասին ադրբեջանցիներին զուգահեռ անընդհատ «ահազանգում» մի շարք՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանք դա անում են զարմանալիորեն սինխրոն Ադրբեջանի հետ՝ թե՛ ահասարսուռ հայտարարություններով, որոնք, եկեք ընդունենք, որպես կանոն, ոչ մի բանով հիմնավորված չեն, թե՛ կասկածելի միջազգային կազմակերպություններ հրավիրելով։ Սա ինքնին ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ