Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել


«Այն, ինչ հնչում է Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչամեքենայի կողմից, սովորաբար որևէ աղերս չի ունենում իրականության և հեռանկարների հետ». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սահմանադրության փոփոխության թեման ամենաքննարկվող հարցերի եռյակում է: Մի իրավիճակում ենք ապրում, որ երբ մի հարց այսքան շատ է քննարկվում, ուրեմն դրա կյանքի կոչման պարագայում իրական վտանգներ կան: «Մի հանգրվանի ենք հասել իշխանության գործողությունների մեր ընկալումներում, որ եթե նա ինչ-որ նախագիծ կամ գործընթաց է նախաձեռնում, ապա այն մեզ որևէ լավ բանի չի բերելու, ավելի շուտ լուրջ վտանգ է պարունակում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«2018 թ.-ից այս կողմ սովորել ենք, որ Հայաստանի գործող վարչախմբի ցանկացած նախաձեռնություն և գործողություն՝ լինի ներքին կամ արտաքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, հղի է կատաստրոֆիկ հետևանքներով: Հայաստանի գործող վարչապետը հայտարարել է, որ նախաձեռնելու են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց: Եթե չեմ սխալվում, 2019 թ.-ից սկսած Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններ կային, հետո ինչ-որ հանձնախմբեր ստեղծվեցին, փորձում էին ինչ-որ բաներ անել: Բայց, ի վերջո, եկան Սահմանադրության գլոբալ փոփոխման գաղափարին»,-նշում է մեր զրուցակիցը:

Հիշեցնում է՝ օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը բաց տեքստով ասել է, որ իրենք են պահանջ դնում Սահմանադրության փոփոխման, քանի որ Հայաստանի Սահմանադրության մեջ արտացոլված են Հայաստանի տարածքային պահանջները, որոնք իրենք, երևի թե, դիտարկում են որպես ռևանշիստական: «Հայտարարեց՝ պահանջներ են դնում, որ Սահմանադրությունից և որոշ օրենքներից տարածքային նկրտումները հանվեն: Բաց տեքստով ասվում է, որ դա թշնամու արտաքին պատվերն է՝ Ադրբեջանի և, բնականաբար, Թուրքիայի, որպեսզի Սահմանադրությունից հանվեն այն դրույթները, որոնք, Ադրբեջանի կարծիքով, կարող են տարածքային և ռևանշի նկրտումներ պարունակել այդ երկրի նկատմամբ: Եթե օրեր առաջ փորձագիտական հանրույթը, քաղաքական դաշտը և մամուլը գրում էին, որ սա արվում է, որպեսզի Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում արվող՝ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ դրույթները հանվեն, ապա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարն ուղիղ տեքստով դա հաստատեց»,-ընդգծում է նա:

Մինչև Սահմանադրության շուրջ այս աղմուկի ձևավորումը խոսվում էր նաև Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: «Եթե Սահմանադրությունը փոխելու հարց է դրվում, առաջ է գալիս հանրաքվեի հարց, այսինքն՝ դա էլեկտորալ պրոցես է: Չեմ բացառում, որ մեկ օրում կարող են և՛ Սահմանադրությունը դնել քվեարկության, և՛ արտահերթ ընտրություններ անցկացնել: Պրակտիկայում հաճախ է լինում, երբ երկու խոշոր պրոցես իրար հետ են անցկացնում: 1995 թ.-ի անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվեց նման կրկնակի գործընթացի ժամանակ: Ե՛վ Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի, և՛ այն ժամանակ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվեցին:

Իշխանությունը նոր Սահմանադրության ընդունման գործընթացը կարող է որպես գաղափարական հիմք դնել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մոտիվացիայի մեջ. նոր Սահմանադրություն՝ առանց ազգապահպանության և հայապահպանության, առանց Արցախի և Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու կետերի: Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության մեջ փորձում է ամրագրել իր ռեվիզիոնիստական մոտեցումները հայոց պատմության, հայերի արժեհամակարգի և այլնի նկատմամբ: Շատ ավելի խորքային կետեր պետք է ամրագրվեն կամ հանվեն, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին անընդհատ խոսում է՝ սկսած զինանշանից, Արարատ սարից, հայրենիքը և պետությունն իրարից տարանջատելուց, որի ածանցյալն է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխարինելը: Դրանք ընդհանուր արժեհամակարգային ռեվիզիոնիզմի ածանցյալներն են»,-ընդգծում է քաղտեխնոլոգը:

Պատահական չէ, որ հարվածները մի քանի ուղղություններով են՝ ազգային արժեքներ, պետական ինստիտուտներ, իրավական ակտեր: «Նա հարվածում է ազգային ու պետական ինստիտուտներին, որոնք էթնոսը դարձնում են ժողովուրդ, ժողովուրդը՝ ազգ, մի տարածքում բնակվող հասարակությանը դարձնում են պետություն, ոչ թե ինչ-որ մի անհասկանալի կարգավիճակում ապրող բազմություն: Միտումնավոր և բավականին մտածված հարված է հասցվում մեր բոլոր պետական ու ազգային ինստիտուտներին՝ կրոնին, անվտանգային համակարգին և այլն: Պետության, ազգի գոյատևման և մտածողության հիմնասյուները կրթությունը և մշակույթն են: Շատ թիրախային, կոնկրետ, միտումնավոր ու մտածված խփում են այդ հիմնասյուներին և ինստիտուտներին, որոնք էթնոսը վերածում են ժողովրդի և ավելի բարձր գիտակցության ազգի, իսկ թափառական կարգավիճակ ունեցող ժողովուրդներին հնարավորություն են տալիս պետություն և հայրենիք ունենալ, որոնք երբեք իրար չեն հակասում»,-ասում է Հակոբյանը:

Երբ հարցնում ենք տարածաշրջանում Հայաստանի՝ խաղաղություն հաստատելու ջանքերի և «Խաղաղության պայմանագրի» կնքման հնարավորությունների մասին, քաղտեխնոլոգն արձագանքում է՝ Ադրբեջանը որևէ նպատակ չունի որևէ հիմնարար փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ, որն առնչություն կունենա համապարփակ «Խաղաղության պայմանագրի» հետ: «Ադրբեջանը հասկանում է՝ ուժային բալանսը երկու երկրի միջև, որը ներառում է քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական և պաշտպանական ռեսուրսները, բավականին լուրջ շեղում ունի, և Ադրբեջանը կարող է առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու ուղղակի հայտարարություններով, պահանջներով, իհարկե, գաղտնի դիպլոմատիայով, իր ուզածը կորզել: Նա որևէ փաստաթուղթ չի ստորագրի, որը թեկուզ քիչ, ձևական մասով կկաշկանդի իր գործողությունները:

Կարծում եմ, որ բոլորս հասկացանք՝ «Խաղաղության պայմանագրի» կամ դրա շուրջ բանակցություններն, ըստ էության, որևէ հանգրվանի չեն բերում: Դա տեսանք Ալիևի հունվարյան ելույթում, որը Հայաստանի իշխանությունները հայաստանյան ներքին լսարանին խաբելու համար որակում են իբր լոկ նախընտրական հայտարարություններ: Բոլոր պահանջները, որոնք նա հնչեցրեց այդ հարցազրույցում, հիմնարար են, ստրատեգիական նշանակության: 2020 թ.-ից հետո անընդհատ հնչում էին հարցեր, որ կա վտանգ տարածքային նկրտումներն էլ ավելի խորացնելու, կա միջանցքի հարց, որ Ադրբեջանը երբևէ չի հայտարարել, թե ճանաչում է Հայաստանի տարածքը, անգամ Նիկոլ Փաշինյանի երազած 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, որ Ադրբեջանն առհասարակ որևէ քարտեզով կամ Նիկոլ Փաշինյանի հնարած Ալմա Աթայի պայմանագրով չի շարժվելու: Ասում է, որ շարժվելու է այլ փաստաթղթերով, ինքն իրեն հռչակում է մուսաֆաթական, ոչ թե խորհրդային Ադրբեջանի ժառանգորդ:

Ընդհուպ կարող է Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի տարածքը ճանաչել, որը շատ ռեալ է: Խոսում է «անկլավները» վերադարձնելու մասին, ընդ որում՝ դրանք իրենց միկրո միջանցքները պետք է ունենան Ադրբեջանի մայր տարածքի հետ, դրանք լրացուցիչ լարվածության աղբյուրներ են: Ցանկացած պահի ադրբեջանական զինված ստորաբաժանումներն իբր իրենց «անկլավներում» ապրող բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու համար կարող են մտնել Հայաստանի սուվերեն տարածք, թեպետ հիմա դժվար է հասկանալ, թե որն է մեր երկրի սուվերեն տարածքը: Ալիևը նաև ուղղակիորեն ասաց, որ որևէ դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք լինել չի կարող և այլն: Տեսանք, որ այն, ինչի մասին տարուց ավելի է, ինչ խոսում են Նիկոլ Փաշինյանը և իր «ձեռքի տակ եղածները», սովորական բլեֆ է, սուտ: Կողմերի միջև չկան պայմանավորվածություններ պրոբլեմային հարցերի շուրջ:

Ադրբեջանը նորից ասաց՝ ի՞նչ միջազգային երաշխավորներ, կամ՝ եթե միջանցքը չբացես, այդպես էլ շրջափակված կմնաս: Բոլոր այն թեզերը, որոնց շուրջ իբր գնում են բանակցություններ, Ադրբեջանն ասում է՝ մեզ համար ընդունելի չեն, ինչ ասեմ, պետք է անեք: Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը և իր «ձեռքի տակ եղած» տղաներն ու աղջիկները մեզ օր ու գիշեր ասում էին, էլեմենտար սուտ էր, կամ իրենք էլ էին Նիկոլի կողմից մոլորության մատնված, հավատում էին այն խաղին, որը խաղում էին: Լավ կամ միամիտ դերասաններ են լինում, որոնք հավատում են իրենց խաղացած խաղին: Հնարավոր է՝ շատերին նաև «в тёмную» օգտագործում են»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգի խոսքով, Ալիևը «ջարդեց» ամբողջ պրոցեսը: «Կյանքը մեզ սովորեցրել է՝ այն, ինչ հնչում է Հայաստանի քարոզչամեքենայի և ղեկավարի կողմից, սովորաբար որևէ աղերս չի ունենում իրականության և հեռանկարների հետ: Ցավոք, այն, ինչ հնչում է թշնամու կողմից, հետո կյանքի է կոչվում, որովհետև Հայաստանի իշխանությունները սովորաբար քայլ առ քայլ զիջումներ են անում: Հայաստանն ասում է, որ երաշխիքներ կտա Ադրբեջանին: Հայաստանի ղեկավարության երաշխիքները քանի՞ ցենտ, մանաթ, լումա արժեն: Չեն կարողանում նույնիսկ Հայաստանի ներսում որոշում կյանքի կոչել: Այս իշխանության երաշխիքները ո՞վ է բանի տեղ դնելու, ո՞վ է այս իշխանությանն ընդհանրապես բանի տեղ դնում: Ռեգիոնալ և աշխարհաքաղաքական առումով որոշումներն ընդունվում են և միայն վերջին պահին մեկ-երկու տարբերակ դնում են սրանց առջև և ասում՝ ընտրեք, թե սրանցից որն է ձեզ համար ավելի ընդունելի: Հայաստանի ղեկավարության երաշխիքներն առհասարակ ոչինչ են:

Հայաստանի այսօրվա պետական համակարգն իմունիտետ չունի: Բոլորս լավ հասկանում ենք, որ հերիք է փոքրիկ արտաքին ազդեցություն հայաստանյան պրոցեսների վրա, թեկուզ ֆինանսա-տնտեսական, բարոյահոգեբանական և այլն, որպեսզի այստեղ իրավիճակը կտրուկ փոխվի: Այստեղ իշխանության թվացյալ ամրությունը պայմանավորված է ընդդիմության չցանկությամբ իշխանություն վերցնելու և արտաքին խաղացողների՝ ներքին խաղացողներից առաջ չընկնելու մղումով: Ներքին խաղացողները հույսը հիմնականում դնում են արտաքին խաղացողների վրա, իսկ նրանք չեն ուզում առաջ ընկնել՝ առանց հասկանալու, թե Հայաստանում ինչ կարող է փոխվել, եթե, ասենք, Նիկոլ Փաշինյանը գնա: Բոլորը հասկանում են՝ Նիկոլ Փաշինյանն այսօր իշխանության է, վաղը կարող է չլինել, կարող է անգամ մի քանի ժամ հետո չլինել, եթե «գետնի վրա» եղած խաղացողներին դուր չգա ինչ-որ մի իրավիճակ: Երաշխիքներ ստանալ Նիկոլ Փաշինյանից, նշանակում է ժամավաճառությամբ կամ ինքնախաբեությամբ զբաղվել: Արտաքին խաղացողները, ի տարբերություն մեր վարչախմբի ներկայացուցիչների, «в тёмную» օգտագործում են, բայց նույն կերպ չեն օգտագործվում»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է