Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին


«Ակտիվ էր, սիրված, կատակասեր, կյանքով լի». կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր մեջ երկու տարվա տարբերություն կա, բայց ես ու Յուրան զույգ քույր ու եղբոր պես ենք մեծացել: Տանն ամեն ինչ հավասար կիսվում էր մեր միջև, իրար մասին հոգ էինք տանում: Երբ 2016 թ.-ին Բերդից տեղափոխվեցի Իջևան՝ բարձրագույն կրթություն ստանալու, հատկապես սկզբնական շրջանում շուտ-շուտ էինք հիվանդանում: Ընթացքում բացահայտեցինք, որ կարոտից է, երբ հանդիպում էինք, միանգամից առողջանում էինք: Երբ դասերս սկսվում էին, մի երկու օր անց երկուսս էլ հիվանդանում էինք, ջերմում, Յուրան զանգում էր՝ արի, որ լավանանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նինան՝ Յուրայի քույրիկը:

Խոսելով եղբոր բնավորության մասին, ժպիտով է նշում՝ Յուրան խելոք էր, իսկ ինքը՝ տան անկարգը: «Հայրիկս էլ միշտ ասում էր, որ, մեր բնավորությունները հաշվի առնելով, պետք է հակառակ սեռի ծնված լինեինք: Յուրան մեր խաղաղության աղավնին էր: Ամեն ինչին ուրիշ կերպ էր նայում, կարծես ինքը մեծը լիներ, ոչ թե ես: Խորն էր մտածում, կշռադատում: Խորհուրդներով միշտ իմ կողքին էր»: Նինայի խոսքով, եղբայրը շատ խելացի էր: «Դասղեկն ասում էր՝ մաթեմատիկոս ես դառնալու: Ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից շատ ուժեղ էր, տրամաբանությունը` զարգացած: Դասարանում գերակտիվ էր, շատ սիրված, կատակասեր, նմանակում էր ուսուցիչներին, շրջապատի մարդկանց, երգում էր: Կյանքով լի էր, որևէ մեկը չի հիշի երևի մեկ դեպք, որ նստեր իր հետ և, ասենք, տխուր բաներից խոսեր»: Ծառայության զորակոչվելուց առաջ Յուրան ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը, ցանկանում էր ծրագրավորող դառնալ:

«Մեկ քննություն հանձնեց մաթեմատիկայից, ընդունվեց և զորակոչվեց բանակ: Թղթերը իր զոհվելուց հետո համալսարանից վերցրեցինք: Երբ արդեն բանակում էր ծառայում, բազմաթիվ կրծքանշաններ էր ստացել, պատվոգրեր, շատ լավ էր ծառայում: Պատերազմի օրերին զրույցների ժամանակ ասում էր, որ զինվորականի կյանքն էլ է շատ սիրում, նշում՝ զինվորականի մասնագիտությունն էլ է իրեն դուր գալիս, հնարավոր է, որ շարունակի այն: Շատ սիրով էր ծառայում: Մի բան հիշեցի: Ծառայության օրերին իր ընկերներից մեկը շատ էր կարոտում տունը, հարազատներին: Տնից զանգահարել էին, Յուրային պատմել այդ մասին, ասել, որ չի ուտում, տրամադրությունն ընկած է: Յուրան Գյումրիում էր ծառայում, ընկերը՝ Սյունիքում: Յուրան այդ զորամասում ծանոթ տղա էր գտել, ուղարկել ընկերոջ մոտ, որ զրուցեն, հետո ինքն էլ զանգել, խոսել էին: Ու կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորվեցին: Առհասարակ, ընկերների մասին շատ էր մտածում, անձնազոհ էր: Ընկերների ծնողների հետ էր շատ խոսում: Երբ այս անգամ չստացվեց իր մոտ՝ Բերդ գնալ, բարձրացա Եռաբլուր՝ Յուրայիս ընկերոջ մոտ, իր ծնողների հետ զրուցեցի, պարզվեց, որ Յուրան պատերազմի օրերին իրենց էլ է շատ հաճախ զանգել: Այդ տղան օրեր շարունակ կորած էր համարվում, ծնողներն ասում են՝ Յուրան ամեն օր զանգում և հույս էր տալիս, որ իրենց տղան գտնվելու է:

«Պատերազմի ընթացքում մեզ այնքան ուժ էր տալիս, ասում, որ խոսել է մեր տղայի հետ, գիտի, որ լավ է, շուտով կհայտնվի, լուր կստանանք, շատ չմտածենք»: Ընկերոջ ծնողներն ասում են՝ կրկնակի ցավ ապրեցինք, երբ մեր որդուն «գտանք», հետո էլ Յուրայի զոհվելու լուրը ստացանք»: Յուրան բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 5-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրիում՝ Հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Արցախ՝ Վարանդա: «Պատերազմի ծանր օրերին անգամ բոլորից պետք է հետաքրքրվեր: Ընդամենը մեկ օր տուն չի զանգել, մյուս օրերին միշտ իր հետ կապ ենք ունեցել»: Յուրան ֆագոտի հրամանատար էր: «Իր հրամանատարության տակ 11 զինվոր է եղել: Սկզբում եղել է Վարանդայում, հետո տեղափոխել են Ջրական: Այնտեղ երեք օր շրջափակման մեջ կռվել է, հետո գնացել են Հադրութ, այնտեղից էլ՝ ոտքով Մարտունի, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին զոհվել է»: «Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր»,-այս տվյալները ներկայացված են Յուրայի մարտական ուղու մեջ:

Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել: Նինայի խոսքով, Յուրան թշնամուն նաև մարդուժի կորուստներ է պատճառել: «Շատ ուժեղ էր իր հավատը, բանակ գնալուց առաջ մկրտվեց: Պատերազմի օրերին խոսում էինք իր հետ, ասաց՝ գիտե՞ս, որ հենց այս պահին դիմացս երևի մի երեսուն թուրք զինվոր աղոթում է: Մի հատ կրակեմ, բոլորը կզոհվեն: Բայց ո՞նց կրակեմ, աղոթում են, Աստված ինձ կների՞: Հետո մի օր էլ ասաց՝ ես էսքան մեղքի տակից ո՞նց եմ դուրս գալու, ինչքան մայրեր են ինձ անիծելու»: Յուրայի զոհվելու լուրն անմիջապես հասել է Բերդ, նա շուտ է տուն «վերադարձել», իսկ հետագայում ընտանիքն արդեն իմացել է որդու զոհվելու հանգամանքները: «Մեքենային ԱԹՍ-ն է հարվածել, 30 զինվորից միայն մեկն է փրկվել: Նա պատմում է, որ եղբորս շնորհիվ է ողջ մնացել: Յուրան շուտ է մեքենան նստել, բայց ինքը չի նկատել ու սկսել է Յուրային փնտրել: Ասում է՝ եթե ես էլ շուտ նստեի մեքենան, ուրեմն, ես էլ կզոհվեի»: Քույրիկի հետ զրույցի ընթացքում տարբեր զգացումներ են իրար հաջորդում՝ ժպիտ, ծիծաղ, հուզմունք, կարոտ: Յուրայից հետո նրա հոգում մնացած անբացատրելի դատարկությունը կարծես լցվում է ջերմ ու անսպառ հիշողություններով:

«Հիմա մի քիչ հանգստություն կա մեջս: Հիմա մեզ հիշողություններն են ապրեցնում: Յուրան տոների սիրահար էր: Միշտ սիրում էր հենց կեսգիշերին ու առաջինը շնորհավորել: Բոլորիս համար բացիկներ էր պատրաստում, բարեմաղթանքներ գրում, շատ նրբանկատ էր: Երբ բանակ էր գնացել, ես էլի հիվանդացա, ջերմությունս շատ բարձր էր, չգիտեի, թե ինչ անեմ: Իրեն ասացի, որ կարոտել եմ, չգիտեմ, թե ինչ անեմ, այն ժամանակ հանդիպում էինք, կարոտս առնում էի, լավանում, իսկ այս ընթացքում հանդիպելու հնարավորություն չունենք: Յուրան էլ արձագանքեց՝ ի՞նչ պիտի անես, նկարս տպում ես մայկայի վրա ու հագնում, ջերմությունդ միանգամից կիջնի: Իր զոհվելուց հետո արդեն Յուրայի նկարով շատ շապիկներ տպվեցին, որ եթե հիվանդանամ կամ կարոտեմ, հագնեմ ու լավանամ: Թեկուզ այդպես իր ներկայությունը միշտ ապահովում եմ: Մեզ իրենց ջերմությամբ նաև մեր ընկերներն են ապրեցնում:

Թե՛ իմ, թե՛ Յուրայի ընկերները պարբերաբար մեր տան հյուրերն են, հավաքվում են, հիշողություններով տեղափոխվում երջանիկ օրեր, ապրեցնում Յուրայիս, բայց նաև մեզ մեծ ուժ փոխանցում: Իրենից հետո ինձ ուժ տվեց այն փաստը, որ սկսեմ պայքարել այն ամենի համար, ինչի համար ինքը կպայքարեր, ցանկացա սովորել այն, ինչն ինքը չի հասցրել սովորել: Մագիստրատուրայի ուսանող էի, երբ Յուրաս զոհվեց, ուզում էի հետ կանգնել սովորելու մտքից, հիասթափվել էի, թուլացել: Հետո երազ տեսա՝ Յուրան ինձ «ստիպում» էր, որ պետք է սովորեմ: Զոհվելուց առաջ նաև իմացավ, որ բալիկի եմ սպասում, շատ ուրախ էր: Զոհվելուց հետո էլ երազներիս գալիս էր, երեխայիս անունը երազում իր հետ եմ որոշել: Ինձ միշտ ուժ է տալիս, միշտ պատկերացնում եմ, որ ինձ հետ է: Հիմա էլ անգամ մի փոքրիկ դժվարության դեպքում իրեն եմ դիմում, մտովի իր հետ խոսում, որ ինչ-որ կերպ ինձ օգնի վերևից»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրպետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Տավուշի մարզի Բերդ քաղաքի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները