Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու


Գոյաբանական վտանգներ. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինքնիշխանությունը պետության համար ենթադրում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականության իրականացում, սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունների պարագայում պետությունը շարժվում է մի ուղղությամբ, որը ոչ թե բխում է իր շահերից, այլ իր համար գծել են ուրիշները, առավել ևս՝ հակառակորդ երկրները։ Բայց նույնիսկ դա չի խանգարում Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը հայտարարել, թե իբր տեղի ունեցող գործընթացների արդյունքում ամրապնդում են պետականությունը, ինքնիշխանությունը և...

Հայաստանի չորրորդ հանրապետության հիմքերն են դնում։ Փաշինյանն ու իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում հակառուսական շեշտադրումների ֆոնին այնպես են ներկայացնում, թե Ռուսաստանից կախվածությունը չի թողել, որ Հայաստանն ինքնիշխանություն ունենա, իսկ հիմա, երբ մեր երկիրը դիստանցվում է Ռուսաստանից, ինքնիշխանություն ունենալու հնարավորություն է առաջ գալիս։ Միակողմ կախվածությունն, իհարկե, լավ բան չէ, դրա համար էլ տարիներ շարունակ փորձ է արվել հնարավորինս բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել: Հիմա, սակայն, ինքնիշխանության անվան տակ Ռուսաստանից կտրվելով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի ընկնում են մեկ այլ ծայրահեղության մեջ՝ դարձյալ միավեկտոր ուղղության տեսանկյունից: Ըստ այդմ, պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ակտիվանում է Արևմուտքը մասնավորաբար ՆԱՏՕ-ի միջոցով։

Պատահական չեն նաև արևմտյան ռազմաքաղաքական այս դաշինքի պաշտոնյաների հայտարարությունները, որ իրենք պատրաստ են խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Նույնիսկ ակնարկներ կան այն մասին, թե Հայաստանը կարող է արտաքին քաղաքական շրջադարձ իրականացնել։ Բնական է, որ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Իհարկե, իր դաշնակից Հայաստանին կարևոր պահին աջակցելու հարցում Ռուսաստանի անվճռականությունը չենք արդարացնում, սակայն պարզ է, որ երբ հարցը վերաբերում է իր կենսական շահերին, Մոսկվան հակված է շատ կոշտ արձագանք տալ։ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվացումը Ռուսաստանը դիտարկում է որպես իր դեմ ուղղված քայլ, ինչի մասին հատկապես վերջին երկու շաբաթը շատ ակտիվորեն բարձրաձայնում են ռուսական լրատվամիջոցներն ու փորձագետները:

Մոսկվան կոնկրետ ներկայություն ու ազդեցություն ունի մեր տարածաշրջանում։ Ու այնպես չէ, որ Ռուսաստանը հենց այնպես թողնելու է ու հանգիստ հեռանա Հարավային Կովկասից։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքը գործնական հողի վրա Հայաստանում ու մեր տարածաշրջանում չունի այնպիսի ներկայություն, որ կարողանա փոխարինել Ռուսաստանին։ Նույնիսկ Ֆրանսիան, որի հետ մեր հարաբերությունների խորացման մասին այդքան շատ նշվում է, ընդունակ չէ լրացնել Ռուսաստանի տեղը։ Իսկ Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների ներկայությունն ընդհանրապես եղանակ չի փոխում։ Նրանք նույնիսկ ի վիճակի չեն կանխել Ադրբեջանի կողմից հարձակումները։ Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանին ՆԱՏՕ-ն կարող է փոխարինել միայն իր դաշնակից Թուրքիայի դեմքով, որի դիրքերը Հարավային Կովկասում վերջին շրջանում էականորեն ամրապնդվել են։

Թուրքիան սկսել է մեծ թափով հաստատվել Ադրբեջանում, ու այդ երկրի բանակն էլ համապատասխանեցվում է թուրքական ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Վրաստանի տնտեսության մեջ էլ թուրքական կապիտալը զգալի դերակատարություն ունի։ Մնում է միայն Հայաստանի հարցը։ Բայց պետք է հաշվի առնել, որ եվրատլանտյան ռազմաքաղաքական դաշինքում Թուրքիան գործում է իր գծած, նախանշած ուղղությամբ՝ հարկ եղած դեպքում շանտաժի ենթարկելով ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան անընդհատ սպառնում է ՆԱՏՕ-ի շրջանակներում իր դաշնակից Հունաստանին։ Հաշվի առնելով Անկարայի այսպիսի գործելակերպը՝ դժվար թե Հայաստանը թուլացնելու կամ քայքայելու ուղղությամբ տարվող քաղաքականության հարցում Թուրքիային կաշկանդեն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները։ Ուստի, պետք է գիտակցել, որ նման հեռանկարը ուղղակի գոյաբանական վտանգ է մեր պետականության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱվստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»