Արցախի թեման ամբողջությամբ փակած իշխանությունը նույն ձև վերաբերվում է նաև բռնի տեղահանված արցախցիներին. Մեսրոպ Առաքելյան
Բլոգ«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արդեն չորս ամիս է՝ Արցախից բռնի տեղահանված մեր 100.000-ից ավելի հայրենակիցները սպասում են իշխանությունների որոշմանը՝ կապված կացարանային խնդիրների լուծման հետ։
Արցախի թեման ամբողջությամբ փակած իշխանությունը նույն ձև վերաբերվում է նաև բռնի տեղահանված արցախցիներին։ Արդեն չորս ամիս է՝ պատկան մարմինները տաք կաբինետներում քննարկում են, քննարկում, թե ինչպես լուծեն կացարանային խնդիրները։
Սոցիալական բազմաթիվ խնդիրներից զատ, արցախցիները շարունակում են գտնվել նաև ծանր հոգեբանական վիճակում և Հայաստանում հիմնական կացարանով օր առաջ ապահովելը պետք է դառնա ծայրահեղ առաջնահերթություն։
Նման վերաբերմունքը նպաստում է նաև արտագաղթի տեմպերի աճին, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ: