Երևան, 22.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները


Նիկոլ Փաշինյանն Ալիևի առաջ ապահայկականացման պարտավորություն է ստանձնել

Քաղաքական

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա: Նաև ասում էր, որ եթե ՔՊԿ-ն չվերարտադրվի, ապա պատերազմ կլինի: Ասում էր՝ կա՛մ ես կմնամ վարչապետ ու խաղաղություն կլինի, կա՛մ ես չեմ մնա վարչապետ ու պատերազմ կլինի: Հերթական անգամ մանիպուլացնում ու խաբում էր:

Վերարտադրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ նախ հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքի մասով պետք է իջեցնել նշաձողը, ապա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս:

Այլ պատկեր ունեցանք նաև խոստացված խաղաղության մասով: Այժմ Ադրբեջանը օկուպացված է պահում ՀՀ տարածքի առնվազն 200 քառակուսի կիլոմետր տարածքը:

Նիկոլն ասում էր, որ եթե Արցախը հանձնենք, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն կլինի և մեր երկիրը կվերածվի «խաղաղության խաչմերուկի»: Արցախը հանձնեց, Ադրբեջանի ախորժակն ավելի մեծացավ:

Ալիևն այս ամբողջ ընթացքում խոսում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու նպատակներից, Երևանը համարում է «Էրիվան»:

Հիմա Նիկոլը նոր բանաձև է առաջարկում: Ասում է՝ մինչև ՀՀ սահմանադրությունը չփոխենք, ՀՀ անկախության հռչակագրից չհրաժարվենք, խաղաղություն չի լինի: Դա Ալիևի պահանջն է, բայց այդ պահանջը գնալով նոր բովանդակություն է ստանում: Ադրբեջանի մարտավարությունը կրկին նույնն է. իրենք նոր զիջումներ են պահանջում Հայաստանից՝ փոխարենը ոչինչ չխոստանալով, ավելի ճիշտ՝ է՛լ ավելի ագրեսիվացնելով իրենց ծավալապաշտական ու այլ տիպի նկրտումները:

Ադրբեջանը ապահայկականացում է պահանջում Նիկոլից: Վերջինս ստանձնել է այդ պահանջը կատարելու պատրաստակամություն՝ հանուն իր կաշվի փրկության:

Հայաստանի միակողմանի զիջումներն ակնհայտորեն հանգեցնելու են մեր պետականության կորստին, նոր ցեղասպանության հեռանկարին: Նիկոլն այդ ամենը ներկայացնում է որպես խաղաղության հասնելու գործընթաց, բայց նախորդ տարիների պես բերելու է նոր պատերազմ ու նոր կորուստներ:

Իրական խաղաղության հասնելու բանաձևը մեկն է՝ ազատվել փաշինյանական իշխանությունից, վերականգնել հարաբերությունները մեր բնական դաշնակիցների հետ, վերականգնել բանակն ու Ադրբեջանի, Թուրքիայի հետ վարել բանակցություններ՝ մեր պետական շահերի պաշտպանության տեսանկյունից: Այդ շահերը չեն ենթադրում ագրեսիվ ռազմական գործողություններ, բայց չեն ենթադրում նաև կապիտուլյացիոն բնույթի զիջումներ: Դա ունակ է անելու միայն ազգային նոր իշխանությունը:

Կորյուն Մանուկյան

Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը