Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել


Գոլֆ. հովիվների զվարճա՞նք, թե՞ էլիտար մարզաձև. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գոլֆը տղամարդկանց սպորտաձև է, որտեղ խաղացողների խնդիրն է մականների հարվածների օգնությամբ փոքրիկ գնդակը գցել անցքի մեջ: Հաղթում է նա, ով գնդակը գցում է անցքի մեջ ամենաքիչ հարվածներով: Իսկ որտեղի՞ց է առաջացել նման անսովոր խաղը: Զարմանալի է, բայց ոչ ոք չգիտի գոլֆի ծագման ճշգրիտ տարեթիվը: Այդ մասին բազմաթիվ հակասություններ կան։ Ենթադրվում է, որ այդ սպորտաձևն իր արմատներով Շոտլանդիայից է, որտեղ միջնադարում հովիվներն այդ կերպ զվարճանում էին: Սակայն այն, որ գոլֆը ծագել է Շոտլանդիայում, բավական հաճախ հերքվում է։ Այդ վարկածի փոխարեն այլ ենթադրություն կա, որ գոլֆը հայտնվել է Հռոմում, որտեղ խաղի համար օգտագործվել է փետուրներով լցոնված գնդակ, ինչպես նաև կոր փայտեր։

Չնայած խաղալու նման մեթոդը դժվար է և անիրագործելի, բայց այդ վարկածը «կյանքի իրավունք» ունի: Ենթադրվում է նաև, որ գոլֆը ծագել է Չինաստանում Մինգ դինաստիայի օրոք: Սակայն սրանք բոլորը ենթադրություններ են, որոնցով չպետք է առաջնորդվել այդ խաղի մասին խոսելիս։ Խոսելով գոլֆի պատմության մասին՝ հարկ է նշել մեկ իրադարձություն. դեռևս 1297 թվականին Հոլանդիայում են հայտնվել տվյալներ գոլֆի նման խաղի մասին: Այդ խաղում հոլանդացիներն օգտագործել են մական և կաշվե գնդակ, կանոնները նույնն են եղել՝ նվազագույն քանակի հարվածներով գնդակը գցել անցքի մեջ: Որպես կանոն, գնդակից մինչև թիրախ հեռավորությունը եղել է մի քանի հարյուր մետր։ Չնայած այս բոլոր տարակարծություններին, մի բան հստակ է. ժամանակակից գոլֆ խաղը ծագել է Շոտլանդիայում 15-րդ դարում։

Դրան զուգահեռ հայտնվել են գոլֆի մականները, որոնցով խաղացողները կարող էին կատարելագործել իրենց հմտությունները: Ինչ-որ մեկը խաղացել է հաճույքի համար, ինչ-որ մեկի համար դա շատ ավելին է եղել, քան պարզապես զվարճանալը: Այսպես, թե այնպես, ի դեմս գոլֆի՝ սպորտում նոր ուղղություն է բացվել: Շոտլանդիայում մարդիկ հաճախ այնքան կախված են եղել այդ խաղից, որ նվիրվելով միայն դրան՝ մոռացել են իրենց պարտականությունների մասին: Այդ ամենը իզուր չի եղել, քանի որ շուտով շոտլանդական քաղաքների միջև սկսել են անցկացվել մրցաշարեր, որտեղ վարպետներն իրենց ողջ ուժն են ներդրել հաղթելու համար։ 19-րդ դարի վերջում գոլֆը միջազգային հանրաճանաչություն է ձեռք բերել, խաղի նկատմամբ կիրքը տարածվել է սկզբում Անգլիայում, այնուհետև ամբողջ աշխարհում:

Ընդհանրապես ընդունված է, որ գոլֆի դաշտը պետք է ունենա 18 անցք: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել և ոչ բոլոր երկրներում։ Որոշ տեղեր անցքերի թիվը կարող էր լինել 15, մյուսում՝ 11 և այլն: Ամեն ինչ կախված էր այն տեղանքից, որտեղ գտնվում է դաշտը: Այժմ ստանդարտ տարբերակն այն դաշտն է, որի վրա կա 18 անցք: Մշտապես կատարելագործվել են նաև գոլֆի սարքերը: Մականներն ի սկզբանե փայտից էին, բայց 19-րդ դարին մոտ դրանք սկսեցին մետաղից պատրաստել։ Գոլֆի առաջին գնդակները եղել են փայտե, 17-րդ դարում հայտնվել են սագի փետուրներով լցոնված կաշվե գնդակներ։ Եվ միայն 20-րդ դարում է ի հայտ եկել, այսպես կոչված, «կոշտ» գնդակը, որի պատրաստման համար օգտագործվում են սինթետիկ խեժեր։

Եզրափակելով՝ պետք է ասել, որ գոլֆը տարածված և արդիական է մինչ օրս: Տարբեր երկրների մարդիկ են ժամանակ տրամադրում նման ժամանցի համար։ Ոմանց համար դա հանգստանալու, լիցքաթափվելու և հույզերի փոթորիկ ստանալու միջոց է, ոմանց համար՝ պրոֆեսիոնալ սպորտ։ Այսպես, թե այնպես, գոլֆը հիմա էլ չի կորցնում իր դիրքը՝ անընդհատ ձեռք բերելով այդ խաղի նորանոր սիրահարներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԵրուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանՄայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՔաղցկեղի ամենաքիչ հայտնաբերման դեպքերը գրանցվել է հանքարդյունաբերական ամենամեծ մարզում՝ Սյունիքում Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»«Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Աշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ