Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում


«Ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք». Արմեն Քարամյանն անմահացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շարժուն էր, աշխույժ, չափից դուրս անկարգ: Մանկապարտեզից մինչև դպրոց անկարգություն է արել: Սովորել չէր սիրում, իրենը սպորտն էր: Մի քիչ ֆուտբոլ, մի քիչ կարատե, չէր սիրում մի տեղում երկար մնալ: Ուզում էր ամեն ինչից սովորել: Երկուերեք ամիս գնում էր պարապմունքների և ասում՝ սա ինձ բավարար է: Մտածում էինք, որ բանակում էլ մի քանի ամիս ծառայելուց հետո կասի, թե էլ չի ուզում ծառայել: Բայց իր ծառայությունն ու համազգեստը շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Արմենի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկության տարիները. «Արմենն առաջին դասարան հաճախեց Վանաձորի Պուշկինի անվան դպրոցում: Հետո տեղափոխվեցինք Աբխազիա: Սուխումի քաղաքում ենք ապրել: Բայց ամուսինս մահացավ, և վերադարձանք Հայաստան: 5-րդ դասարանից Արմենը հաճախեց Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: «Շատ սիրուն էր նկարում, ուսուցիչն անգամ խորհուրդ տվեց, որ կարող է դաջվածքների համար շատ գեղեցիկ պատկերներ նկարել, թող գնա և սովորի: Բայց իր ցանկությունը քեռու նման հմուտ վարորդ դառնալն էր»: Արմենը սովորել է Վանաձորի գյուղատնտեսական քոլեջում: Ուներ հնարավորություն տարկետում ստանալու, բայց չօգտվեց դրանից և 2021 թ. հուլիսի 5-ին զորակոչվեց ժամկետային զինծառայության: Ծառայում էր Գորիսի «Զանգեր» զորամասում:

«44-օրյա պատերազմից հետո մեր թաղամասից մի տղա անհետ կորած է համարվում, ամեն պահի սպասում էր, որ իր ընկերը պետք է իրեն զանգի: 2020 թ.-ին Արմենը գնացել է զինկոմիսարիատ, որ իրեն էլ տանեն բանակ: Իրեն ասել էին՝ տղա՛ ջան, քո ժամանակը չի, երբ քո ժամանակը լինի, այն ժամանակ կգնաս: Իր՝ զինկոմիսարիատ գնալու մասին շատ հետո ենք իմացել: Միշտ ասում էր՝ ինչ ուզում է լինի, պիտի ծառայեմ: Համազգեստը շատ էր սիրում, իրեն էլ այն այնքան շատ էր սազում, իրեն ուրախ ճանապարհեցինք, չէինք պատկերացնի, որ հետ չի գալու, բայց...»: Երբ մայրիկին հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացումների մասին, բայց հատկապես անհանգստության մասին, արձագանքում է. «Երբ զանգեց ու ասաց, որ Գորիսում է ծառայելու, հարցրեցի՝ ինչի՞ այդքան հեռու: «Մա՛մ ջան, վիճակահանությունով եմ ընտրել Գորիսը: Մեր Հայաստանն է»: Բայց առաջին իսկ օրվանից, երբ տնից դուրս եկավ ու գնաց, քունս կորցրել եմ, մինչ օրս չեմ քնում, որ Արմենը պետք է տուն գա: Ներքուստ այդ անհանգստությունը միշտ ունեցել եմ, բայց Արմենը երբեք չի դժգոհել իր ծառայությունից: Երբ զանգել ենք, ասել է՝ ամեն ինչ ավ է, «սաղ տոչնի է», դիրքերում շատ լավ է: Զոհվելուց հետո իմացանք, որ իրեն «Իշխանասարի Կպո» են կոչել:

Բնավորության գիծ ուներ, որ մի բան ուզում էր անել, այնքան պետք է կպներ, մինչև աներ: Կարծում եմ, որ այդտեղից է եկել այդ անունը: Ծառայության ժամանակ երկու անգամ արձակուրդ է եկել, այն էլ՝ խրախուսանքներով: Մի անգամ, որպես դիպուկահար, ծառայության մեջ առանձնահատուկ աչքի ընկնելու համար էին արձակուրդ տվել, մյուս անգամն էլ ցանկացել էր ջուր խմել, իր վերադասներից մեկը անցնելուց էր եղել, ջուրը չէր խմել, պատիվ էր տվել: Վերադասը մոտեցել էր, մի քիչ զրուցել, իրեն հինգ օրով արձակուրդ էին ուղարկել: Իր զինգրքույկը հիմա մեզ մոտ է, գրված է, որ շատ լավ տիրապետում էր իրեն ամրակցված զենքին, օրինակելի զինվոր էր և այլն: Իր թույլ տեղն իր ընկերներն էին, շատ ընկերասեր էր: Վերջում էլ կյանքն իր ընկերների համար տվեց»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր:

«Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց, ասաց՝ տղերքի հետ «չայնիում» նստած եմ, կզանգեմ: Հարցրեցի՝ քույրիկներին զանգե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ կզանգի: Մեծ քրոջը նամակ էր գրել, թե «ի՞նչ կա, Անի՛», քույրիկը պատասխանել է՝ «բան չկա, մեռնեմ քեզ, դու ասա», բայց այդ նամակն անպատասխան է մնացել: Արմենը զորամասում է եղել: Երբ տագնապ են հայտարարել, ընկերներից մեկն ասել է՝ Արմե՛ն ջան, գլխարկս ու բլ յախս թողնեմ մոտդ, մեզ վերև են բարձրացնում: Ասել է՝ ես էլ եմ գալիս: Ընկերն արձագանքել է, որ իրեն չեն տանի, նոր է իջել, իր ընկերներն էլ վերևում են: Պատասխանել է՝ դրա համար էլ գալիս եմ, տղերքը վերևում են: Գնացել է, իր սպային տեղեկացրել, նստել մեքենան ու բարձրացել իր տղերքի մոտ: Իրենց սպայի հետ ութ հոգով են եղել: Շատ թեժ մարտեր են մղել, երեխեքին չեն կարողացել կոտրել, մինչև լուսաբաց կռիվ են տվել: ԱԹՍ-ն հարվածել է: Տղաներն իրենց հրամանատարի հետ զոհվել են:

Գորիսի «Զանգեր» զորամասում 29 զոհ ունենք: Շատ բան չգիտենք, որովհետև բոլոր տղաները զոհվել են: Ասում են, որ հրամանատարը վիրավորվելուց հետո տղաներին նահանջ հրաման է տվել, բայց հրամանատարին մենակ չեն թողել: Շատ բաներ կան, որ բացահայտված չեն, շատ բաներ ավելի ուշ ենք իմացել, որոշ դրվագների մասին չգիտենք: Ծնողներով իրար գտել ենք, կիսվել մեր ունեցած տեղեկություններով: Իմ տղան փակբերան էր, ինչ էլ լիներ, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Սեպտեմբերի 13-ին ինձ ասում էին՝ Արմենդ ժիր է, հիմա կզանգի, բայց գիտեի, որ իմ աշխույժ տղան մինչև կեսօր պետք է զանգած լիներ: Երևի հասկանում էի, որ երեխուս կորցնում եմ»:

Զոհվելուց օրեր անց Արմենը «տանն» էր: Մայրիկն ասում է՝ ճանաչելի էր, բեկորային վնասվածքներ էր ստացել: «Ոչ մի բանից չէր վախենում: Երես տված երեխա էր, բայց երբեք առիթից չի օգտվել: Երդմնակալության արարողության ժամանակ ամբողջ տեքստը կարծես չարտաբերեր, տեսանյութերում ընկերների ժպիտն է երևում, բայց հստակ արտաբերեց՝ երդվում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և ստորագրեց թուղթը: Զոհվելուց մի քանի օր առաջ զանգել էր քրոջը, Իշխանասարի գագաթին էր եղել. «Անի՛, նայի՛ր, ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, տես, թե ինչ բարձր տեղում եմ: Այս դիրքը, եթե տանք, Հայաստան չի լինելու, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք»: Մտածում եմ, որ երևի երեխես մի բան գիտեր կամ էլ կանխազգում էր»: Մայրիկի խոսքով, որդին պաշտում էր Սյունիքը:

«Իր զոհվելուց հետո Արմենիս քույրիկին մի աղջիկ էր գրել, պարզվեց, որ Գորիսի խանութներից մեկում է աշխատում: Գրել էր. «Ձեր զինվորին ճանաչում ենք, մայրիկիդ շնորհակալություն կհայտնես այդքան լավ տղա դաստիարակելու համար»: Աղջիկներ և տղաներ նամակներ էին գրել իմ աղջկան, Արմենի մասին խոսել, ինձ շնորհակալություն փոխանցել»: Տղաների մասին զրույցները շատ լուսավոր ու պինդ են ստացվում, չնայած ամբողջ ցավին ու կարոտին:

«Իր մասին՝ լացը՝ երեսիս, բայց ծիծաղով եմ պատմում: Հաճախ ենք զրույցների ժամանակ ասում՝ 19 տարվա մեջ հասցրեց ամեն ինչ անել: Արմենից հետո մի ընթացք շատ կոտրվեցի: Հարցերս Աստծուն շատ էին: Ամուսնուս մահվանից հետո ահագին ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո ինձ հավաքեցի, որ կարողանամ երեխաներիս մասին հոգ տանել: Հիմա աղջիկներս են ուժ տալիս, իրենց համար եմ ապրում: Փոքր աղջիկս 2 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ, իսկ հիմա էլ՝ եղբայրը: Իր համար շատ դժվար է: Փոքր քույրիկի համար հայրիկ էր, ընկեր, եղբայր: Առհասարակ, որպես եղբայր, երբեք չի նեղացրել իր քույրիկներին՝ ոչ՛ մեծին, ո՛չ փոքրին: Փորձում եմ անթերի ապրել, առանց չարանալու, հույսով, որ գոնե մի օր հանդիպեմ տղայիս: Տղես մի ակնթարթ եկավ էս աշխարհ ու գնաց: Փորձում եմ տղայիս արարքը հասկանալ, նա մտածել է, որ թուրքը կհասնի Հայաստան, իսկ ինքը տանը երկու քույր ունի: Մեր տղաներին այդպես պետք է դաստիարակենք՝ քո ընտանիքն ու հայրենիքը պետք է սիրես, որովհետև եթե տուն ու հայրենիք չունես, անտեր ես, չգիտեմ էլ, թե որ կարգի մարդ ես դառնում: Քո հողում պետք է ապրելու տեղ ունենաս»:

Հ. Գ. - Արմեն Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ ՊետրոսյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան արգելել են ալյումինի, պղնձի և նիկելի ներկրումը ՌԴ-ից Վարչախմբի ձախողումները կյանքեր են արժենում Հայտնի վարժեցնող Յուրի Կուկլաչովը սրտամկանի սուր ինֆարկտով հոսպիտալացվել է Միրզոյանի չմեկնելը հերթական հակահայկական քայլի պատճառ է դարձել Արշակ Կարապետյանի առաջարկը սպառնում է խախտել գործող իշխանությունների անդորրը