Երևան, 15.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ» «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ» Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ» «Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ» Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ» Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ» Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ» Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ» ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ» Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»


Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում պետությունների տնտեսությունները միմյանց հետ առավել փոխկապակցված են դառնում։ Ու եթե որևէ համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրում տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ապա այդ իրողությունները շղթայական ռեակցիայի պես կարող են ազդել մյուս պետությունների տնտեսությունների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի և հակառուսական պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մատակարարման ուղիներում էական փոփոխություններ տեղի ունեցան։ Նույնիսկ բազմաթիվ երկրներ, որոնք դուրս են Արևել յան Եվրոպայից, իրենց վրա զգացին պատերազմի բացասական հետևանքները։

Բայց մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակը որոշ պետությունների համար տնտեսական առումով նոր հեռանկարներ բացեց։ Պատժամիջոցների ու արևմտյան ընկերությունների՝ Ռուսաստանից դուրս գալու արդյունքում ռուսական շուկայում վակուում առաջացավ։ Այդ իրավիճակից մեծապես օգտվեց հատկապես Չինաստանը, և չինական ընկերությունները մեծ թափով սկսեցին մուտք գործել ռուսական շուկա։ Օրինակ՝ եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների հեռանալուց հետո չինական էլեկտրամոբիլները սկսեցին հեղեղել ռուսական շուկան։

Թուրքիան ևս սկսեց օգտվել ռուսական շուկայում առաջացած վակուումից, ու թուրքական ընկերությունները ձեռնամուխ եղան Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսին փոխարինելու ուղղությամբ քայլեր կատարելուն։ Ու պատահական չէ, որ թուրքական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17 %-ով։

Ռուսական տնտեսությունում ստեղծված նոր իրադրությունը ավելի մեծ հնարավորություններ բացեց Հայաստանի համար, որն, ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի, ԵՏՄ անդամ պետություն է, որը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր տնտեսական և մաքսային դաշտ է ապահովում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ինչպես նախօրեին հայտարարվեց պաշտոնապես, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է մոտ 7 մլրդ 306 մլն դոլար՝ 2022 թվականի նկատմամբ աճելով 43,3 տոկոսով:

Իհարկե, առևտրաշրջանառության աճը դրական պատկեր է ապահովում, սակայն առևտրաշրջանառության ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ հնարավոր էր ավելի բարձր աճ ապահովել։ Հասկանալի է, որ առևտրի ավելի բարձր տեմպեր ապահովելու ու դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու համար Հայաստանը չունի համապատասխան արտադրական հզորություններ։ Ու պատահական չէ, որ արտահանման մեջ մեծ մասնաբաժին են կազմում տարբեր սարքավորումները, որոնք, պարզ է, արևմտյան ծագում ունեն և Հայաստանը չի արտադրում։ Այսինքն, հայկական կողմն ընդամենը կազմակերպում է վերաարտահանումը։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի հետ առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը խոչընդոտում են ՀՀ իշխանությունների մերձեցումը Արևմուտքի հետ ու դրա արդյունքում նաև հայռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ապրանքների հետ կապված սանիտարահիգիենիկ ու այլ խնդիրներ է տեսնում, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման համար։

Կարևոր է նաև հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը, որի ուղղությամբ պետությունը պետք է խթանող և խրախուսող քայլեր ձեռնարկի։ Եթե, օրինակ՝ հայկական գյուղմթերքի գին-որակ հարաբերակցությունը մրցունակ չեղավ, հայկական գյուղմթերքի տեղը ռուսական շուկայում կարող են գրավել այլ երկրներ։ Մասնավորապես Միջին Ասիայի երկրները սկսել են մեծ թափով համեմատաբար էժան գներով գյուղմթերք արտահանել դեպի Ռուսաստան։ Փաստորեն Հայաստանը ոչ միայն ռուսական շուկայում իր տեղը ամրապնդելու, այլ նույնիսկ պահպանելու խնդիր ունի։ Բայց ՀՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու և դեպի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներհոսքի նոր ալիք ապահովելու գործում։

Ժամանակի ընթացքում Հայաստանի համար նոր հնարավորություններ ևս բացվում են։ Օրինակ՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում սկսել են փակել ռուսական բանկային հաշիվները, ուստի այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է պայմաններ ստեղծել, որ ռուսական ընկերությունները, ինչու չէ՝ նաև անհատները տեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանք կարող են հաշիվներ բացել, գրանցվել ու մի կողմից գործել Ռուսաստանը ներառող ընդհանուր ԵՏՄ շուկայում, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատել արևմտյան բիզնեսի հետ։

Ու, ընդհանրապես, մեծ պոտենցիալ կա նաև ԵՏՄ այլ երկրների հետ առևտուրը խթանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ 2023 թվականին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100 մլն 484,2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4,2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: Բայց Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտուրը էլ ավելի խթանելու մեծ ներուժ կա, քանի որ այս երկու երկրների հետ առևտրի ծավալը միասին վերցրած չի գերազանցում 150 մլն դոլարը, ինչը շատ փոքր թիվ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Եթե չառերեսվենք իրականությանը, ոչ մի թիրախի չենք հասնի. Արմեն ՍտեփանյանԵլույթս Ֆաշիզմի դեմ տարած մեր հաղթանակի 80-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ հայտարարության քննարկմանը․ Հայկ Մամիջանյան«ՀայաՔվեն» մեծ նպաստ ունի ընդդիմադիր դաշտի առողջացման հարցում. Ռոման Դավթյան Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը դստեր հետ Բոլոր ուղղություններով մենք կորցրել ենք մեր գործընկերներին. Արմեն Մանվելյան ՌԴ պատվիրակությունն առավոտից Ստամբուլում սպասում է ուկրաինացի գործընկերներին. նրանք առայժմ չկան. Պեսկով Շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրը՝ արժևորելով այն միջավայրը, որտեղ ձևավորվում են մեր արմատները, արժեքները և մարդ լինելու էությունը. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվեն» միտված է առողջացնելու Հայաստանի քաղաքական համակարգը. Ավետիք Չալաբյան Բելլա Պապիկյանը հանդես կգա երևանյան բեմում Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը Կամ կապիտուլյանտները ՀՀ-ն դարձնելու են թուրքական վիլայեթ, կամ ընդդիմադիրները փոխում են իշխանությունը. Արտալ Զաքարյան Հիսուսի արձանի հզոր գաղափարը կներկայացնեմ Հռոմի պապին. Մարչելո Ձեպպի Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ Ձերբակալվածների շրջանում Շենգավիթի թաղապետարանի ներկայիս աշխատակից չկա. նշված աշխատակիցը ապրիլին ազատվել է. ԿոստանյանUkrenergo-ն հորդորել է օրվա ցերեկային ժամերին օգտագործել հզոր էլեկտրական սարքերը Համացանցում տարածվում ԶՊՄԿ-ում ազատ աշխատատեղերի մասին հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը Խորհրդարանը վերածել փողոցային բիսեդկայի՝ ձեռնարկ Փաշինյանից ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում Եվս մի քանի խոսք նրա մասին, թե ինչ էր իրենից ներկայացնում Արծրուն Հովհաննիսյանի վերջին հայտարարությունը․ Ավետիք Չալաբյան Բրիտանական հետախուզությունը ներթափանցում է Հայաստանի ՊՆ Թուրքիան Հայաստանին կվճարի 75,6 մլրդ եվրո, կան փաստաթղթեր․ Հրայր Կամենդատյան Պատահականություն, որ ամենահայտնի գյուտերից մեկի «պատճառ» դարձավ. «Փաստ»Փաշինյանի իշխանությունը վախենում է «Սրբազան պայքարից» ու սոսնձից Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ. Հայկ ԿոստանյանԻշխանափոխությունից ու ազգային իշխանության հաստատումից էլ ծանր ու երկարաժամկետ խնդիր կա լուծելու. Դավիթ Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՄԱՅԻՍԻ). Հերթական բազմամարդ հանրահավաքը, թուրքերի հարձակումը, ստվերային կառավարության ձևավորումը. «Փաստ»Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար Նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն․ Հայկ Կոստանյանը՝ Նոր Նորքի ղեկավարի հնարավոր հրաժարականի մասինՈ՞վ կդառնա Նոր Նորքի նոր թաղապետը Ազգայինը վերացնելով` մեզ դարձնում են թուրքական վիլայեթ. քաղաքացի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին նոր թափ է հաղորդվո՞ւմ. «Փաստ»«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2024 թ․ կատարել է ավելի քան 2 մլրդ 101 մլն ՀՀ դրամի բարեգործություն և հովանավորչություն«Սրբազան պայքար» շարժման երիտասարդներն ազատ են արձակվել (տեսանյութ) «Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հադրութում, տուն «վերադարձել» պատերազմի ավարտից շաբաթներ անց. «Փաստ»Առողջապահական համակարգի բացվող ճաքերը. «Փաստ»«Օրենքն ավելի շատ տանելու է զինված ուժերի քանակական և որակական թուլացման, այս ամենը նման է համակարգված ապամոնտաժման գործընթացի». «Փաստ»Պատմությունը կարող է նաև վրեժ լուծել, երբ իրեն ծռմռում ես. «Փաստ»Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»Իրերն իրենց անուններով պետք է կոչել. քպականների «քաջության» պատճառները. «Փաստ»ՆԳ նախարարի «այցեքարտը»՝ քաղաքական ամբիցիաների իրականացման համար. «Փաստ»Ի՞նչ կապ ունի Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի հետ. «Փաստ»Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է. «Փաստ»Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդները 44-օրյայի նահատակված հերոսների զավակներ են Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոց