Երևան, 25.Հունիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Թրամփը հայտարարել է «12-օրյա պատերազմի» ավարտի և Իսրայելի ու Իրանի միջև լիարժեք հրադադարի մասին Սպասել, որ սա կլինի շրջադարձային պահ, առնվազն միամտություն է. «Փաստ» Եկեղեցու վրա հարձակումը համարժեք է ազգային ինքնության վրա հարձակմանը. «Փաստ»


Ի՞նչն է միավորում կոմս Բրենդելին, բրիտանացի զինվորներին, Ջիմի Քարթերին ու Կոկո Շանելին. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր տղամարդկանց և կանանց մեծամասնությունը զգեստապահարանում ունի կարդիգան: Այդ հագուստն ունի V-աձև խոր դեկոլտե, ամրացվում է կոճակներով գրեթե ամբողջ երկարությամբ, կարող է ունենալ գրպաններ և, ի տարբերություն բաճկոնի, չունի օձիք։ Հագուստի այդ տեսակն իր անունը ստացել է կոմս Կարդիգանի անունից։ Հյուսիսային ծովերի ձկնորսները դեռ 9-րդ դարում իրենց զգեստապահարանում ունեին V- աձև կտրվածքով նման սվիտեր։ Գրեթե 8 դար նման հագուստները կրել են սովորական մարդիկ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Բայց հագուստի այդ տեսակը մեզ ծանոթ իր անունը ստացել է միայն 19-րդ դարում։

Ինչպես նշեցինք, այն կապված է Ջեյմս Թոմաս Բրեդնելի՝ լորդ Կարդիգանի անվան հետ։ Գեներալ Ջեյմս Կարդիգանը իսկական մոդայամոլ էր և ճաշակի գիտակ։ Նա ցանկանում էր, որ իր բանակը նույնքան էլեգանտ տեսք ունենա, որքան ինքը: Դա հատկապես նկատելի էր 1854 թվականի Ղրիմի պատերազմի ժամանակ, երբ Բալակլավայի ճակատամարտի ժամանակ նրա ամբողջ գունդը անթերի էր հագնված: Զինվորները զինվորական համազգեստի տակից կրում էին տրիկոտաժե բաճկոն։ Այն լավ էր տաքացնում, իսկ առանց օձիքի լինելու շնորհիվ համազգեստի տակից չէր երևում, այսինքն՝ համազգեստի ձևը չէր խախտվում։ Երբ պատերազմն ավարտվեց, զինվորները սկսեցին նման հագուստն անվանել կոմսի անունով։ Բուն «կարդիգան» անունն առաջին անգամ սկսել է հիշատակվել 1868 թվականից:

Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակին ևս թույլատրվել էր կրել հատուկ կարդիգան՝ ուսադիրներով և կոճակներով ամրացված։ Այն հիմնականում կրել են գեներալները կամ սպաները, սակայն, քանի որ այդ զգեստը ներառված չի եղել զինվորական համազգեստի ցանկում, ուստի, այն գնել են սեփական միջոցներով։ Կարդիգանները հայտնի էին նաև Մեծ Բրիտանիայում հետպատերազմյան շրջանում։ Դրանք սիրվել են ուսանողների և ուսուցիչների կողմից։ Որոշ ժամանակ անց կարդիգանները դարձել են տղամարդու զգեստապահարանի հագուստի գրեթե հիմնական տարրը։ Իսկ կանանց համար Կոկո Շանելն է առաջին կարդիգանը ստեղծել 1918 թվականին։ Դիզայները կարծում էր, որ այն ավելի լավ է կրել ուղիղ կտրվածքով կիսաշրջազգեստով: Քսաներորդ դարի 60-ական թվականներին գործած հագուստի աճող ժողովրդականության պատճառով կարդիգանները պահանջարկ ունեին գրեթե ամբողջ աշխարհում: Ամենաթանկը ձեռքով գործած կարդիգաններն էին։ Նույնիսկ ԱՄՆ նախագահ Քարթերն էր սիրում այն կրել: Հետո 90-ականներին նորաձևության մեջ մտան բոլորովին նոր կարդիգաններ։ Դրանք այլևս գործված չէին, այլ ավելի շուտ մետաքսից կամ բամբակից էին:

Nirvana խմբի մենակատար Կուրտ Քոբեյնը գործնականում երբեք չէր հանում իր կարդիգանը, ինչը չէր կարող չազդել երիտասարդների ճաշակի վրա: Երկար կարդիգաններ սկսեցին հայտնվել, որոնք հասնում էին ծնկներին կամ սրունքներին։ 21-րդ դարում ևս չի արձանագրվել այդ հագուստի անկում: Մեր օրերում նորաձև են լայն ու ազատ ձևերի կարդիգանները՝ ասիմետրիկությամբ կամ բազմագույն, վառ գույների երկրաչափական պրինտներով։ Նորաձևության դիզայներ Դոննա Քորանն էլ որոշել է, որ կարդիգանի կրծքավանդակի հատվածում օձիքն ավելորդ չի լինի, և հայտնվել են վերարկուների տեսք ունեցող կարդիգաններ։ Ողջ աշխարհում կարդիգանի հանրաճանաչությունը պայմանավորված է եղել ոչ միայն հանրային գործիչներով, որոնց կարելի էր տեսնել այդ զգեստով, այլ նաև այդ հագուստի մի շարք առավելություններով։ Կարդիգանը բավականին թեթև է և թույլ է տալիս ազատ տեղաշարժվել:

Նյութերը, որոնցից պատրաստվում են կարդիգանները, շատ գործնական են։ Կարելի է դնել պայուսակի մեջ կամ գցել թևին, և այն չի ճմրթվի։ Հարկ է նշել, որ կա այդ հագուստի շատ մեծ տեսականի։ Գույների, ձևերի և արտադրության նյութերի հարուստ գունապնակի շնորհիվ մարդը կարող է հեշտությամբ ընտրել ցանկացածը: Զգեստապահարանի այդ իրը պարգևում է հարմարավետություն, ջերմություն և գեղագիտական հաճույք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրավապահները կնքել են Բագրատ Սրբազանի կեցավայրըԲագրատ Սրբազանը ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվեց. Իրավիճակը լարվեցՖասթ Բանկն ստացել է ISO 37301:2021 միջազգային հավաստագիրՓաշինյանները ծակում են հատակը. նողկալի դրսևորումները խորանալու ենՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրաԻշխանության անորակ «պլանը» նոր ռեպրեսիաների նախերգանք էԱվետիք Չալաբյանը և Աննա Կոստանյանը Փարիզում հանդիպել են Էմանուել Մանդոնի և ֆրանսահայ հանրային գործիչ Ժիրայր Քերքերյանի հետ Ամեն ձերբակալություն էլ ավելի է ամրացնում գիտակցումը՝ որ պետք է օր առաջ ազատվել այս հիվանդ և հոգեպես սնանկ իշխանությունից. Միքայել ԳրիգորյանՈՒՂԻՂ. ԱԱԾ-ն խուզարկում է Բագրատ Սրբազանի կեցավայրըԻշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ ԱբրահամյանԼիդյա Մանթաշյանին տեղափոխել են ՔԿ․ խուզարկություններ են իրականացվում «Սրբազան պայքարի» մոտ 20 կողմնակիցների տներումԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Բագրատ Սրբազանի կեցավայրի դիմացԽուզարկություններ են իրականացվում ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինի Օրակարգ․ Խլելն ու «կուլակաթափ անելը» Փաշինյանի գլխում 90-ականներից են դրոշմված․ Հրայր ԿամենդատյանԳազ չի լինի հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 30-ին. հասցեներ Շտապ. իրավապահները գործողություն են իրականացնում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրումԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ուկրաինան մոտ ապագայում նոր ՀՕՊ զենքեր կստանա Շերեմետևո օդանավակայանում 2-ամյա երեխային գետնին նետած տղամարդու մոտ թմրանյութեր են հայտնաբերվելՀայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա Մխիթարյան․ Սաուդյան Արաբիայի նման ուղղություններն ինձ հետաքրքիր չեն Սյունիքի պարեկները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել Պետք չէ փրկիչներ փնտրել. նոր առաջնորդները դուրս կգան ժողովրդի միջից. Արման ՎարդանյանԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել էԼիմասոլ քաղաքի Morfi Gallery պատկերասրահում տեղի ունեցավ իմ անհատական ցուցահանդեսի բացումըՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծըԵրևանում «Kia»-ն վրաերթի է ենթարկել մորն ու երեխայինՊրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Չկամ Այնտեղ» Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. ԱլիևՀանցագործության ծանր դեպքը չգրանցած ոստիկանության Վաղարշապատի բաժնի 11 ծառայողի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՄեր ԶՈւ-երի ռազմական գործողություններն Իսրայելի ագրեuիան պատժելու համար շարունակվել են մինչև վերջին րոպեն. Իրանի ԱԳ նախարարՆիկոլը խնդրելով, աղաչելով` գնացել է Էրդողանի դուռը. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը Իրանից hրթիռներ են արձшկվել Իսրայելի տարածքի ուղղությամբ, հրամայել եմ արձագանքել hրադադարի խախտումներին. Իսրայել Կաց Ադրբեջանում արդեն 5 տարի է, ինչ խաղաղությունը լիովին ապահովված է. որքան շուտ խաղաղություն ապահովվի մեր սահմաններից այն կողմ, այնքան լավ կլինի այդ երկրների համար. Ալիև ՀԷՑ-ի հնարավոր «պետականացումն» անթույլատրելի է և կունենա անդառնալի հետևանքներ. Նաիրի ՍարգսյանՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որտեղ է ավարտելու կարիերան Ակումբային ԱԱ. «Ինտեր Մայամին» և «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղացին վերջին տուրում Հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ «Անսահման հպարտ եմ, որ եղել եմ Գուժ Ալեքսանդրովիչի խաղընկերը». գործընկերները՝ Գուժ Մանուկյանի մասին «Ես ապրում էի բաց սրտով՝ մշտապես երկրորդ պլան մղելով զգացմունքներս». Մաշա Մնջոյան «Ամեն ինչ սկսվեց Հրաչ Քեշիշյանի հետ ընկերական զրույցից». ինչպես FairWind-ը նոր կյանք տվեց Հայկոյի «Վերև» երգին «Տեսնելով կնոջ հոգսը՝ ամուսնանալ չեմ ցանկացել». Արմինե Գրիգորյան Հունիսի 1-23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է Սամվել Կարապետյանը պատանդ է` եկեղեցին պաշտպանելու համար. Հովհաննես Իշխանյան «Շիրակը» նոր գլխավոր մարզիչ ունի